Լեոնա Պարամինսկի
Լեոնա Պարամինսկի (սերբախորվաթ․՝ Leona Paraminski, օգոստոսի 22, 1979, Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության խորվաթ դերասանուհի։ Մեծացել է Զագրեբի մոտակայքում գտնվող Վրբովեց քաղաքում։ Մանուկ հասակում ճամփորդել է Խորվաթիայում և Գերմանիայում։
Լեոնա Պարամինսկի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Կրթություն | Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Մասնագիտություն | դերասանուհի |
Կենսագրություն
խմբագրելԼեոնա Պարամինսկին ծնվել է 1979 թվականին, Զագրեբում։ Արվեստով և սպորտով հետաքրքրվել է մանուկ հասակից։ Տարրական և միջնակարգ դպրոցում եղել է դերասանական խմբի կազմում. առաջին դերը խաղացել է Մոխրոտը հեքիաթի բեմադրությունում։ Դպրոցական տարիներին նաև երգել է երգչախմբում, ակտիվորեն ներգրավվել է ժամանակակից և դասական պարեր համատեղող պարային խմբում, ինչպես նաև զբաղվել է կարատեով և թենիսով։
18 տարեկանում Լեոնան ընդունվել է Զագրեբի համալսարանի դրամատիկական արվեստի ակադեմիա։ Ուսանողական տարիներին Vinko na krovu ֆիլմում մարմնավորած դերի համար արժանացել է F.R.K.A. մրցանակի լավագույն դերասանուհի անվանակարգում։ Գեղարվեստական ֆիլմում առաջին անգամ նկարահանվել է 1999 թվականին՝ «Մադոննա» (Բոգորոդիկա, ռեժիսոր՝ Նևեն Հիտրեկ) ֆիլմում։ Համալսարանն ավարտել է 2001 թվականին։ Մեկ տարի անց արժանացել է Խորվաթիայի ամենահայտնի կինոմրցանակին` «Ոսկե արենայի»՝ լավագույն դերասանուհու համար 2002 թվականին Պուլայի կինոփառատոնում, «Ձմեռը Ռիոյում» գեղարվեստական ֆիլմում մարմնավորած դերի համար (Prezimiti u Riu, 2002)[1]:
Լեոնան կինոյում և հեռուստահաղորդումներում մարմնավորել է տարբեր դերեր։ Առաջատար դերերով հաճախ հանդես է գալիս թատրոնում՝ մարմնավորելով ուժեղ և հզոր կանանց կերպարներ։ Լեոնան նաև արժանացել է երեք միջազգային մրցանակների Դալիբոր Մատանիչի կարճամետրաժ ֆիլմերում լավագույն դերասանուհու համար։ Լեոնա Պարամինսկին հանդես է եկել որպես հեռուստահաղորդավար, նրան կարելի է տեսնել որպես արարողությունների և փառատոների հաղորդավար, ինչպես նաև ներգրավված է բարեգործության աշխատանքների մեջ։
Լեոնան Խորվաթիայի ազգային թատրոնի անդամ է։ 2012 թվականի մայիսին ամուսնացել է Թին Կոմլենովիչի հետ[2]։
Ընտրյալ ֆիլմագրություն
խմբագրել- «Մադոննա» (Bogorodica, 1999)
- «Četverored» (1999)
- «Սելեստիալ մարմին» (Nebo, sateliti, 2001)
- «Դանդաղ անձնատուր լինել» (Polagana predaja, 2001)
- «Ձմեռը Ռիոյում» (Prezimiti u Riu, 2002)
- «Հիսուսի հասարակությունը» (Družba Isusova, 2004)
- «Սեքս, խմիչք և արյունահեղություն» (2004)
- «Իրական հրաշք» (Pravo čudo, 2007)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Leona Paraminski - Awards». Internet Movie Database. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Leona Paraminski married Tin Komljenović». Story.hr.