Պուլայի կինոփառատոն (խորվ.՝ Festival igranog filma u Puli), 1954 թվականից ի վեր Խորվաթիայի Պուլա քաղաքում անցկացվող ամենամյա կինոփառատոն. հանդիսությունը տեղի է ունենում հին հունական ամֆիթատրոնում, որ պատմական ու ճարտարապետական հուշարձան է։ Փառատոնի ժամանակ հաղթողներին շնորհվում է «Ոսկե Արենա» մրցանակ, որը երկրի գլխավոր կինոմրցանակն է։ Հիմնադրումից ի վեր և մինչև 1991 թվականը փառատոնը կոչվում էր Հարավսլավական կինոյի փառատոն (սերբ.՝ Фестивал југословенског филма) և համարվում էր հարավսլավական կինոարտադրության կենտրոնական իրադարձությունը։ Հարավսլավիայի անկումից հետո փառատոնի անցկացումը դադարեցվել է, սակայն 1992 թվականին վերսկսվել է որպես Խորվաթիայի ազգային փառատոն։

Պուլայի կինոփառատոն
Տեսակկինոփառատոն
ՎայրՊուլա, Խորվաթիա
Կայքpulafilmfestival.hr
 Film festivals Pula Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Պուլա քաղաքում կինոփառատոն առաջին անգամ անցկացվել է 1954 թվականին։ 1958 թվականին այն սկսել է կոչվել Հարավսլալավիայի կինոփառատոն, իսկ 1961 թվականին վերանվանվել է Պուլայի հարավսլավական կինոփառատոն։ Սոցիալիստական Հարավսլավիայի անփոփոխ առաջնորդ Իոսիպ Բրոզ Տիտոն կինեմատոգրաֆիայի մեծ երկրպագու էր և հաճախ էր ներկա լինում մրցութային ցուցադրություններին[1]։ Նրա աջակցության ու հովանավորության շնորհիվ Պուլայում ամեն տարի անցկացվող փառատոնը շուտով դառնում է ամենակարևոր կինեմատոգրաֆիական իրադարձությունը Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունում և ձեռք է բերում միջազգային ճանաչում[2]։

1991 թվականի հուլիսի 23-ին սկսել է հերթական մրցույթը, սակայն առավոտյան ցուցադրություննից հետո փառատոնի կազմակերպիչները չեղյալ են համարել միջոցառումը՝ դրանով իրենց բողոքը հայտնելով սերբ և խորվաթ ազգայնականների ընդհարումների ժամանակ կիրառված բռնությունների աստիժանական աճի դեմ[2]։ Դրան հետևել է պատերազմը Խորվաթիայում և Հարավսլավիայի անկումը։ Մեկ տարի անց մրցույթը կրկին սկսել է անցկացվել և վերանվանվել է Պուլայի կինոփառատոն։ Այդ ժամանակ փառատոնի ծրագրում ընդգրկվում էին միայն խորվաթական ֆիլմեր։ 1995 թվականին փառատոնն սկսեց կոչվել Խորվաթական ֆիլմի փառատոն, որպեսզի ընդգծվի միջոցառման ազգային բնույթը։ Սակայն երկրում չէին արտադրվում անհրաժեշտ քանակի ֆիլմեր, այդ պատճառով էլ մրցույթի մասնակիցների թիվը լրացնելու համար 2001 թվականին թույլատրվեց օտար երկրների ֆիլմերի մասնակցությունը փառատոնին։ Այդ ժամանակից Խորվաթական ու եվրոպական ֆիլմերի փառատոնը կրկին սկսեց անցկացվել միջազգային մակարդակով։ Փառատոնն ունի խորվաթական ֆիլմերի ծրագիր, միջազգային ծրագիր, ինչպես նաև հետադարձ հայացք թեմատիկ բազմաթիվ ցուցադրություններ։

Մրցույթներ և մրցանակներ խմբագրել

Ազգային ծրագրի անվանակարգեր

  • Մեծ Ոսկե Արենա լավագույն ֆիլմի համար,
  • Ոսկե Արենա լավագույն ռեժիսուրայի համար,
  • Ոսկե Արենա լավագույն սցենարի համար,
  • Ոսկե Արենա գլխավոր դերում հանդես եկած լավագույն դերասանուհու համար,
  • Ոսկե Արենա գլխավոր դերում հանդես եկած լավագույն դերասանի համար,
  • Ոսկե Արենա երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար,
  • Ոսկե Արենա երկրորդ պլանի լավագույն դերասանի համար,
  • Ոսկե Արենա օպերատորի աշխատանքի համար,
  • Ոսկե Արենա մոնտաժի համար,
  • Ոսկե Արենա ֆիլմի երաժշտության համար,
  • Ոսկե Արենա սցենոգրաֆիայի համար,
  • Ոսկե Արենա հագուստի լավագույն դիզայնի համար։

Միջազգային մրցույթի անվանակարգեր

  • Ոսկե Արենա լավագույն ֆիլմի համար,
  • Ոսկե Արենա լավագույն ռեժիսորի համար,
  • Ոսկե Արենա լավագույնդերի համար։

Այլ անվանակարգեր և մրցանակներ

  • «Ոսկե կեչի» վերոնշյալ անվանակարգերից մեկում լավագույն դեբյուտի համար,
  • «Պուլայի ոսկե դարպասներ» - մրցանակ հանդիսատեսի կարծիքով լավագույն ֆիլմի համար,
  • «Օկտավիան» մրցանակ - Խորվաթիայի կինոքննադատների միության մրցանակ լավագույն ֆիլմի համար։

Տարբերի տարիների շնորհվել են նաև այլ մրցանակներ, օրինակ՝ դիմահարդարման համար, հատուկ էֆեկտների համար և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Тито и его любовь к кино» (ռուսերեն). Международное радио Сербии. 22.11.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  2. 2,0 2,1 Павичич Ю. (№ 1, январь 2013). «Оковы «балканского стиля». Кино после распада Югославии» (ռուսերեն). Искусство кино. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել