Լեոնարդ Վուդ (անգլ.՝ Leonard Wood, ծնվել է 1860թ․ հոկտեմբերի 9-ին, մահացել 1927թ․ օգոստոսի 7-ին ), ամերիկացի գեներալ, Կուբայի ռազմական նահանգապետ, Ֆիլիպինների գեներալ-նահանգապետ։

Լեոնարդ Վուդ
անգլ.՝ Leonard Wood
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 9, 1860(1860-10-09)[1][2][3]
ԾննդավայրWinchester, Չեշիր շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 7, 1927(1927-08-07)[1][2][3] (66 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ[4]
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի բժշկական դպրոց, Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Պիրսի ակադեմիա
Մասնագիտությունբժիշկ, սպա, քաղաքական գործիչ և վիրաբույժ
ԱմուսինԼուիզա Ադրիանա Վուդ
Ծնողներհայր՝ Չարլզ Ջևեթ Վուդ[6], մայր՝ Կառոլինա Է Վուդ[6]
Զբաղեցրած պաշտոններGovernor-General of the Philippines?, Կուբայի նահանգապետ, Chief of Staff of the United States Army? և Physician to the President?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո մեդալ Մեդալ նշանակալի ավանդի համար և Հաղթանակի մեդալ
ԵրեխաներOsborne Cutler Wood?, Leonard Wood Jr.? և Louise Barbara Wood?
Ստորագրություն
Изображение автографа
 Leonard Wood Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1860 թվականին Նյու Հեմփշիր նահանգի Չեշիր շրջանի Վինչեստեր քաղաքում։ Նա սովորել է Փիրսի ակադեմիայում, Միդլբորոյում, Պլիմուտում, Մասաչուսեթս և Հարավարդի բժշկական դպրոցում, որից հետո աշխատել է Բոստոնի հիվանդանոցում որպես պրակտիկատ և ստացել բժշկական աստիճան 1884 թվականին։ 1886 թվականին պայմանագիր կնքելով բանակի հետ անցնում է ծառայության որպես ռազմական վիրաբույժ և տեղակայվեց 4-րդ հեծելազորային գնդում Արիզոնա նահանգի Ֆորոտ Ուաչուկա քաղաքում։ Մասնակցել է դեմ արշավներին Ջերոնիմոն պարգևատրվել է Պատվով շքանշանով, 1891 թվականին ստացել է կապիտանի կոչում։ 1899 թվականին Հարվարդում ստացել է իրավունքի դոկտորի կոչում։

1898 թվականին Վուդը նախագահներ Սթիվեն Քլիվլենդի և Ուիլյամ Մաք Քինլիի անձնական բժիշկն էր, որի ընթացքում նա հանդիպեց նավատորմի փոխքարտուղար Թեոդոր Ռուզվելտի հետ։ Իսպանա-ամերիկյան պատերազմի բռնկումից հետո Վուդը և Ռուզվելտը կազմակերպեցին կամավոր հեծելազորային գունդ, որը հայտնի էր որպես «Խիզախ ձիավորներ», և որպես դրա հրամանատար Վուդը մասնակցեց Լաս Գուասիմասի ճակատամարտին։ Երբ բրիգադի հրամանատար Սամուել Յանգը հիվանդացավ, Վուդը ստացավ բրիգադի գեներալի կոչում և դարձավ 2-րդ հեծելազորային դիվիզիայի բրիգադի, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, այդ պաշտոնում մասնակցելով Սան Խուան բլրի ճակատամարտին։

Պատերազմից հետո Վուդը մնաց Կուբայում և 1898 թվականին նշանակվեց Սանտյագոյի ռազմական կառավարիչ, իսկ 1899-1902 թվականներին՝ ամբողջ Կուբայի ռազմական կառավարիչ։ Այս պաշտոնում գտնվելու ընթացքում նա օգտագործել է իր գիտելիքները Կուբայում սանիտարահիգիենիկ և բժշկական իրավիճակը բարելավելու համար։ 1902 թվականին նա տեղափոխվել է Ֆիլիպիններ, որտեղ նա ղեկավարել է Ֆիլիպինյան դիվիզիան, իսկ ավելի ուշ՝ Արևելյան դեպարտամենտը։ 1903 թվականին ստացել է գեներալ-մայորի կոչում և 1903-1906 թվականներին դարձել Մորո նահանգի նահանգապետ։

1910 թվականին Նախագահ Տաֆտը Վուդին նշանակեց բանակի շտաբի պետ։ Այս պաշտոնում Վուդը իրականացրել է մի շարք ծրագրեր՝ ուղղված բանակի մարտունակության բարձրացմանը։ 1914 թվականին բանակի շտաբի պետի պաշտոնում նրան փոխարինեց Ուիլյամ Վուսերսփունը։

1915 թվականին Վուդը հրատարակեց «The Military Obligation of Citizenship»: Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները մտավ Առաջին համաշխարհային պատերազմ, հանրապետականները խորհուրդ տվեցին, որ Վուդը նշանակվի ամերիկյան էքսպեդիցիոն ուժերի հրամանատար, սակայն պատերազմի քարտուղար Նյուտոն Բեյքերը որոշեց Ջոն Պերշինգին այս պաշտոնում, փոխարենը Վուդը պատասխանատու էր 10-րդ և 89-րդ դիվիզյաների պատրաստման համար Քեմփ Ֆանսթոնում։

1920 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Վուդը փորձեց առաջադրվել Հանրապետական կուսակցության համար, սակայն ազգային համագումարում նրան չաջակցեցին, թեև նա հաղթեց 5 փուլ և 10 փուլ, վայելեց Ռուզվելտների ընտանիքի հանրապետական թևի աջակցությունը և շրջանցեց փորձառու և հեղինակավոր քաղաքական գործիչներին, Իլինոյսի նահանգապետ Ֆրենկ Լոուդենը և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ և Թեոդոր Ռուզվելտի գործընկեր Հայրում Ջոնսոնը։ 1921 թվականին նա թոշակի անցավ և նշանակվեց Ֆիլիպինների գլխավոր նահանգապետ։ Այնտեղ նրա գործողությունները հանգեցրին 1923 թվականի քաղաքական ճգնաժամին, որը սրեց հարաբերությունները ամերիկյան վարչակազմի և Ֆիլիպինների ղեկավարների միջև։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Base biographique (ֆր.)
  4. Deutsche Nationalbibliothek Record #131953087 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Find A Grave — 1996.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Geni(բազմ․) — 2006.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնարդ Վուդ» հոդվածին։