Լեոնարդո դա Վինչիի թանգարան

Լեոնարդո դա Վինչիի թանգարան (իտալերեն՝ Museo leonardiano di Vinci), Վերածննդի դարաշրջանի հանճար Լեոնարդո դա Վինչիին նվիրված թանգարան Իտալիայի Տոսկանա մարզի Վինչի գյուղում ու նրա մերձակայքում[9]։

Լեոնարդո դա Վինչիի թանգարան
Տեսակթանգարան, տեխնոլոգիայի թանգարան և museum of a public entity?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՎինչի[2][3]
Մասն էPalazzina Uzielli - Museo Leonardiano? և Castello dei Conti Guidi?
ՀասցեPiazza dei Guidi, 50059 Vinci FI, Italia, Via Gustavo Uzielli, 15, 50059 Vinci FI, Piazza dei Guidi[2] և Piazza Leonardo Da Vinci 26, 50059 Vinci[4]50059[2]
Հիմնադրվել է1953[2]
Մակերես1191 քառակուսի մետր, 494 քառակուսի մետր
Այցելուներ45 685 մարդ (2020)[3], 193 290 մարդ (2019)[5], 143 745 մարդ (2018)[6], 60 285 մարդ (2021)[7] և 110 177 մարդ (2022)[4]
Հավաքածուի չափս111 արխիվային միավոր[6] և 97 արխիվային միավոր[8]
Կայքmuseoleonardiano.it
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Դեռևս 1919 թվականին՝ Լեոնարդո դա Վինչիի մահվան չորսհարյուրամյա տարելիցը նշելու ժամանակ է ծագել Վինչիում նրան նվիրված թանգարան հիմնելու գաղափարը, մի գյուղում, որը սերտորեն կապված է Վերածնության հանճարի կյանքի պատմության հետ և նրա ծննդավայրը համարվող Անչիանոյից (Անկիանոյից) գտնվում է ընդամենը 3, իսկ Տոսկանայի մայրաքաղաք Ֆլորենցիայից՝ 30 կիլոմետր հեռավորության վրա։ Դրանից 34 տարի անց՝ 1953 թվականին, թանգարանը վերջապես բացվել է, և դրանում կարևոր դեր է խաղացել IBM-ը, որն անհատույց նվիրաբերել է Լեոնարդոյի գծագրերի ու նոթագրությունների հիման վրա պատրաստված մի ամբողջ շարք մոդելներ։ Ժամանակի ընթացքում թանգարանն ընդարձակվել է, և ներկայումս նրա տարածքում ընդգրկված են նաև պալացցինա Ուցիելին (Palazzina Uzielli), Castello dei Conti Guidi-ն՝ Գվիդի կոմսերի միջնադարյան ամրոցը, Վիլլա դել Ֆեռալեն, Անչիանո գյուղը[10][11]։

Թանգարանի գլխավոր մուտքը Piazza dei Guidi-ից՝ Գվիդիի հրապարակից է։ Այդտեղ, ինչպես նաև Գվիդի կոմսերի ամրոցում, համայնքապետարանը 1939-1942 թվականներին վերակառուցման աշխատանքներ է իրականացրել։

Palazzina Uzielli-ում բացված են «Շինարարական մեքենաներ», «Տեքստիլ արտադրության մեքենաներ», «Մեխանիկական ժամացույցներ» և «Լեոնարդոն ու անատոմիան» բաժինները։ Այդտեղ սրահներ են հատկացված նաև ժամանակավոր ցուցահանդեսների կազմակերպմն և ուսումնական ծրագրերի իրականացման համար[10]։ Palazzina Uzielli-ի հարևանությամբ գտնվում է Լեոնարդոյի գրադարանը, որտեղ պահվում է ձեռագրերի, մատիտանկարների, գծագրերի հարուստ հավաքածու, ինչպես նաև տեխնիկայի պատմությանը վերաբերող տասը հազարից ավելի հղումներ, քաղվածքներ, մեջբերումներ[12]։ Գվիդի կոմսերի ամրոցում (Castello dei Conti Guidi) տեղ են գտել «Ռազմի մեքենաներ», «Կամուրջներ», «Թռիչքի ուսումնասիրություններ», «Սարքավորումներ և գործիքներ», «Հեծանիվ և ինքնաշարժ մարտակառք», «Ջուր», «Օպտիկա և հեռանկար», «Երկրաչափական մարմիններ» բաժինները[10]։

Վիլլա դել Ֆեռալեում ներկայացված է Լեոնարդ-նկարչի կյանքը, ցուցադրված են նրա նկարների բարձրորակ վերատպությունները՝ բնօրինակներին համապատասխանող չափսերով։ Կան նաև դիդակտիկ ինստալյացիաներ, բացատրական տեսանյութեր[10][13]։

Այցելություն-էքսկուրսիան ավարտվում է Լեոնարդոյի ծննդավայրում, նրա կյանքի կարևոր դրվագները ներկայացնող հոլոգրամի դիտումով[10]։

Տես նաև խմբագրել

Լեոնարդո դա Վինչի

Գիտության և տեխնոլոգիայի «Լեոնարդո դա Վինչի» թանգարան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sistema Cultura — 2015.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Sistema Cultura
  3. 3,0 3,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  4. 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  5. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  6. 6,0 6,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  7. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  8. Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
  9. www.museoleonardiano.it/ita/museo/la-storia
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Leonardian Museum of Vinci». Leonardian Museum.
  11. Museo Leonardiano. «Museo Leonardiano press release» (Italian). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Bibliothèque Léonard de Vinci www.davincitour.eu
  13. www.davincitour.eu

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնարդո դա Վինչիի թանգարան» հոդվածին։