Լեյդենի համալսարանի գրադարան

Լեյդենի համալսարանի գրադարան (հոլ.՝ Universiteitsbibliotheek Leiden), 1575 թվականին Նիդերլանդների Լեյդեն քաղաքում հիմնադրված գրադարան։ Հանդիսանում է Եվրոպական մշակույթի զարգացման կարևոր վայր, դասվում է այն քիչ մշակութային կենտրոնների շարքին, որոնք ուղղորդել են զարգացմանն ու լուսավորության ժամանակ գիտելիք սփռել, ինչը պայմանավորված է եղել հատկապես բացառիկ աղբյուրների յուրահատուկ հավաքածուի և գիտնականների միաժամանակյա ներկայությամբ[1]։ Գրադարանի հավաքածուն ներառում է մոտ 5200000 միավոր, 1000000 էլեկտրոնային գրքեր, 20000 ընթացիկ պարբերական հրատարակություններ, 40000 էլեկտրոնային ամսագրեր, 60000 արևելյան և արևմտյան ձեռագրեր, 500000 նամակներ, 100000 քարտեզներ, 100000 տպագրություններ, 12000 նկարներ և 300.000 լուսանկարներ։ Գրադարանի կառավարման ներքո են գտնվում Ինդոնեզիայում և Կարիբյան տարածաշրջանում ամբողջ աշխարհի ամենամեծ հավաքածուները։ Լեյդենի համալսարանի գրադարանը Նիդեռլանդներում միակ ժառանգության կազմակերպությունն է, որի երկու փաստաթղթեր ներառված են ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային հիշողության ռեգիստրում։

Լեյդենի համալսարանի գրադարան
Изображение логотипа
Երկիր Նիդերլանդներ
Տեսակգրադարան և համալսարանի գրադարան
ՏեղադրությունԼեյդեն
Այլ տվյալներ
Կայքlibrary.universiteitleiden.nl և bibliotheek.universiteitleiden.nl
"Est hic magna commoditas bibliothecae ut studiosi possint studere"
—Ժոզեֆ Սկալիգեր
«Գրադարանի մեծագույն առավելությունն այն է, որ սովորել ցանկացողները կարող են դա անել։»

Պատմություն խմբագրել

 
Վիլհելմ I Օրանացին, Օրանի թագաժառանգը, Իսպանիայի դեմ հոլանդական ապստամբության գլխավոր առաջնորդը, Լեյդենի համալսարանի հիմնադիրը, գրադարանին է նվիրաբերել առաջին գիրքը՝ Պոլիգլոտ Աստվածաշնչի կրկնօրինակը: Նկարի կրկնօրինակը՝ Անտոնիո Մորի, 1555

16-րդ դարում Հաբսբուրգների դեմ հոլանդական ապստամբությունից հետո ստեղծվեց նոր կրոնով մի նոր երկիր։ Շուտով առաջացավ բարձրագույն ուսումնական հաստատության նստավայրի անհրաժեշտություն, և 1575 թվականին հիմնադրվեց Լեյդենի համալսարանը։

Համալսարանի հիմնադրման հետ մեկտեղ վճռվեց, որ լսարանների մոտակայքում կստեղծվի գրադարան։ Գրադարանի առաջին գիրքը Քրիստափոր Պլանտենի կողմից տպագրված Պոլիգլոտ Աստվածաշունչն էր, որը Վիլհելմ I Օրանացին 1575 թվականին նվիրեց գրադարանին։ Այս գիրքը հենք հանդիսացավ գրադարանի հետագա հավաքածուի ստեղծման համար (fundamentum locans futurae aliquando bibliothecae): Գրադարանը սկսեց գործել 1587 թվականի հոկտեմբերի 31-ից։

 
Nomenclator autorum omnium, quorum libri vel manuscripti, vel typis expressi exstant in Bibliotheca Academiae Lugduno-Batavae (Այն հեղինակների ցանկը, որոնց գրքերը, ձեռագիր թե տպագրված, հասանել են Լեյդենի համալսարանի գրադարանում), 1595

1595 թվականին լույս տեսավ «Nomenclator-ը»՝ Լեյդենի համալսարանի գրադարանի առաջին կատալոգը, ինչպես նաև ամբողջ աշխարհում ինստիտուցիոնալ գրադարանի առաջին տպագիր կատալոգը։ Կատալոգի հրապարակումը համընկավ գրադարանի վերևի հարկում Անատոմիական թատրոնի բացման հետ[2]։

1864 թվականին ավարտվեց Լեյդենի գրադարանի 1575-1860 թվականների այբբենական կարգով կատալոգի ամբողջական պատճենի ստեղծումը, որը երբեք չտպագրվեց։ Ընթերցողները կարողանում էին օգտվել Լեյդենի գրադարանի այբբենական և սիստեմատիկ գրանցամատյաններից «Leidse boekjes» կոչվող կատալոգային քարտերով։ Գրադարանի կատալոգային համակարգն այս ձևով գործել է մինչև 1988 թվականը։

Լեյդենի համալսարանի գրադարանի 22-րդ տնօրեն-գրադարանավար Յոհան Ռեմես դե Գրուտը նախաձեռնեց հոլանդական գրադարանների Pica (Project Integrated Կատալոգ ավտոմատացման) ավտոմատացումը նախաձեռնության (Ծրագրում ներառված կատալոգի ավտոմատացում)։ Pica-ն գործարկվեց 1969 թվականին, 2000 թվականին այն գնեց OCLC-ն (Առցանց համակարգչային գրադարանային կենտրոն)։ Առաջին ավտոմատացված նախագիծը Լեյդենում գործարկվեց 1976 թվականին՝ Dutch PICA-GGC միջոցով թողարկելով 400000 վերնագիր, մի քանի տարիների ընթացքում ստեղծվեցին կատալոգների միկրոմանրապատճեններ, որոնք մասամբ փոխարինեցին հայտնի «լեյդենյան բուկլետներ» կատալոգին։

1983 թվականին գրադարանը տեղափոխվեց ճարտարապետ Բարտ ֆան Կասետելի կառուցած նոր շենք։ Առաջին առցանց կատալոգը հասնելի դարձավ 1988 թվականից։

Հատուկ հավաքածուներ խմբագրել

 
Հայտնի ձեռագիր՝ Leiden Aratea

Լեյդենի համալսարանի գրադարանն ունի մեծ թվով ազգային և միջազգային կարևորության հատուկ հավաքածուներ։ Դրանք ներառում են ձեռագրեր, հնատիպ գրքեր, քարտեզներ, ատլասներ, տպագրություններ, գծանկարներ, լուսանկարներ։ Այդ հավաքածուները լայն լսարանին հասանելի դարձնելու համար գրադարանը 2015 թվականին համագործակցել է «De Boekenwereld» պատկերազարդ ամսագրի հետ։

Արևմտյան ձեռագրեր խմբագրել

Արևմտյան ձեռագրեր հավաքածուն ներառում է բոլոր արևմտյան ձեռագրերը (այդ թվում `2500 միջնադարյան ձեռագրեր և 25000 ժամանակակից ձեռագրեր) և 300000 նամակներ, արխիվ և 3000 անոտացված տպագրություն, այդ թվում նաև համալսարանի արխիվը։

Արևմտյան տպագրված աշխատանքներ խմբագրել

Արևմտյան տպագրված աշխատանքներ հավաքածուն ներառում է նյութեր, որոնք տպագրվել են մինչև 1801 թվականը (այդ թվում` 700 ինկունաբուլաներ) և 1801 թվականից հետո ստեղծված հազվագյուտ և արժեքավոր գործեր։ Չորս դարերի ընթացքում հավաքածուն ընդլայնվել է կտակների, նվերների և գիտնականների հավաքածուների ձեռքբերումների հաշվին։ Բացի այդ համալսարանի գրադարանը ձեռք է բերել յուրաքանչյուր գրքի մեկ օրինակ ունենալու իրավունք։ Հավաքածուն ներառում է նաև Maatschappij der Nederlandse Letterkunde գրադարանի ավելի քան 100000 տպագիր ստեղծագործություններ։

 
Յ. Տ. Բոդել Նիյենհուսի դիմանկարը, նկարիչ՝ Յակոբուս Լուդովիկուս Կորնետ (Լեյդենի համալսարանի գրադարանի հավաքածու)

Bodel Nijenhuis հավաքածու խմբագրել

Bodel Nijenhuis հավաքածուն հիմնականում ներառում է հին քարտեզներ, ատլասներ, տեղագրական տպագրված նյութեր ու նկարներ։ Հավաքածուի մեծ մասը ձեռք է բերվել Բոդել Նիյենհուսի կտակի հիման վրա։ Փաստաբան Յոհաննես Տիբերիոս Բոդել Նիյենուսը (1797-1872) եղել է Luchtmans հրատարակչության տնօրենը, 25 տարիների անդամակցել է Maatschappij der Nederlandse Letterkunde-ին և եղել է քարտեզագրական և տեղագրական նյութի հավաքորդ։

Հավաքածուն ներառում է մոտ 60000 քարտեզներ (որից 3000 նկարներ են), 1500 ատլասներ, 24000 տեղագրական տպագրված նյութեր, 1600 գծագրեր և Յուսուֆ Քամալի «Monumenta Cartographica Africae et Aegypti» (Աֆրիկայի և Եգիպտոսի հուշարձանների քարտեզագրություն) արխիվը։

Արևելյան հավաքածու խմբագրել

Հիմնադրումից ի վեր համալսարանի համար կարևոր է եղել Արևելքի ուսումնասիրությունը։ Աստվածաբաններն ուսումնասիրել են սեմական լեզուներ Աստվածաշունչն ընկալելու համար։ Քաղաքական և առևտրային շահերից ելնելով՝ նորաստեղծ հոլանդական հանրապետությունը հարաբերություններ է հաստատել իր թշնամիների հետ, որոնց թվում էր Օսմանյան կայսրությունը։ Իր նվաճողական քաղաքականության ընթացքում Հոլանդիայի Հանրապետության տիրապետության ներքո անցան Ինդոնեզիայի կղզեխումբն ու հարավարևելյան Ասիայի այլ տարածքներ։ Ճապոնիայում հոլանդացի վաճառականները ներկայացնում էին իրենց առևտրային շահերը։

Չորս դարերի ընթացքում Լեյդենի համալսարանի գրադարանը համալրվել է արևելքի և արևելագիտական ուսումնասիրություններին առնչվող անհամար ձեռագրերով, տպագիր գրքերով և լուսանկարներով։ Արևելագիտությունը դեռևս շարունակում է ծաղկում ապրել Լեյդենի համալսարանի գրադարանում, իսկ արևելյան հավաքածուները շարունակում են համալրվել՝ ծառայելով ազգային և միջազգային գիտական հանրությանը։

Լեյդենի համալսարանի գրադարանի արևելագիտական հավաքածուները հայտնի են որպես Legatum Warnerianum (Վարների ժառանգություն)։ Լևինուս Վարները (1619-1665) Կոստանդնուպոլսի Բարձր դռան պատվիրակն էր, և նրա հավաքածուն ներառում էր 1000 Մերձավոր Արևելքի ձեռագրեր, որոնք այսօր Արևելյան հավաքածուի առանցքն են կազմում։

Գրադարանի արևելան հավաքածուն ներառում է 30000 ձեռագրեր և 200000 տպագիր գրքերը՝ սկսած հնագիտությունից մինչև զրադաշտականություն, արաբերենից մինչև զուլու։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Christiane Berkvens-Stevelinck. Magna commoditas : geschiedenis van de Leidse universiteitsbibliotheek 1575-2000, p.240.
  2. Basbanes, N.(2001). Patience and Fortitude. Perennial, New York, p. 63.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյդենի համալսարանի գրադարան» հոդվածին։