Քրիստափոր Պլանտեն կամ Պլանտեյն (լատիներեն՝ Christophorus Plantinus, ֆր.՝ Christophe Plantin, հոլ.՝ Christoffel PlantijnChristoffel Plantijn, մոտ մայիս 1520[1][2], Saint-Avertin[3] - հուլիսի 1, 1589(1589-07-01)[1][3][4][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3]), հոլանդացի հրատարակիչ և տպագրիչ՝ ֆրանսիական ծագմամբ, հումանիստ։ Ստացել է դասական կրթություն, գրել լատիներեն գրքեր, որոնք Եվրոպայի այդ ժամանակվա համար միջազգային են եղել։ 16-րդ դարի կեսին Պլանտենը եղել է Եվրոպայի առաջատար հրատարակիչ, հիմնադրել է Officina Plantiniana ընկերությունը, որն ուներ մասնաճյուղեր Գերմանիայի և Հոլանդիայի , Անգլիայի և Շոտլանդիայի, Ֆրանսիայի, Իտալիայի պետությունների, Իսպանիայի և Պորտուգալիայի բոլոր մասերում։ Պլանտենի հրատարակչություն հրատարակել է ավելի քան 40 գրքեր` ներառյալ պատմության համար կարևոր գրատպություններ, նրա հրատարակություններից ամենահայտնին դարձել է «Անտվերպենսկի պոլիգլոտը» (1568-1573) և երկրագնդի առաջին ատլասը` Theatrum Orbis Terrarum (1580): 1570 թվականին ստացել է «գլխավոր արքայական տպագիր» կոչումը, որը նրան տվեց մենաշնորհ արարողակարգային գրքեր տպագրել իսպանական տիրույթներում։ Նրանց ընդհանուր տպաքանակը 1571-1574 թվականներին կազմել է շուրջ 75 000 օրինակ։ 20-րդ դարի հետազոտողները Պլանտենին դիտարկել են որպես ֆլամանդական վերածնուի վառ ներկայացուցիչ, ով էական ազդեցություն է թողել Գերմանիայի և Ֆրանսիայի հրատարակչական գործի և գրքային արվեստի վրա։ Լիովին պահպանված տպապագրական հաստոցները և գրատպական այլ սարքերը 77 թվականից ի վեր կազմում են Պլանտեն-Մորետուսի թանգարանի մի մասը։

Քրիստափոր Պլանտեն
ֆր.՝ Christophe Plantin
Դիմանկար
Ծնվել էմոտ մայիս 1520[1][2]
ԾննդավայրSaint-Avertin[3]
Մահացել էհուլիսի 1, 1589(1589-07-01)[1][3][4][…] (69 տարեկան)
Մահվան վայրԱնտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3]
ՔաղաքացիությունՀյուսիսային Նիդերլանդներ,  Ֆրանսիա և  Իսպանական Նիդերլանդներ
Մասնագիտությունտպագրիչ, տպագրիչ, հրատարակիչ, կազմող, University printer և բանաստեղծ
ԱշխատավայրPlantin Press?
ԱմուսինJeanne Rivière?[5]
ԵրեխաներMartina Plantin?[6]
 Christophe Plantin Վիքիպահեստում

Վաղ կենսագրություն Խմբագրել

 
Ցուցանակ Պլանտենի կյանքի ամենակարևոր իրադարձություններով նիդերլանդերեն և ֆրանսերեն:

Պլանտենի ծագման մասին նրա մահից 17 տարի անց վկայել է նրա թոռը` Բալթազար Մորետուս I-ը` տեղեկացնելով Անտվերպենի եպիսկոպոսին, որ իր պապը եղել է ազնվական ընտանիքից, բայց ընտանեկան վիճակը և կալվածքը բաժին է հասել եղբայրներից ավագին։ Պլանտեն-Մորետուսի թանգարանի արխիվների 17-րդ դարի փաստաթղթերից դատելով` Պլանտենի հայրը եղել է Շառլ դե Տերլեսենը` սենյոր Լա Ռոշ-դյու-Մայն, կապիտան թագավորական բանակից։ Նրա կրտսեր որդիները ստիպված են եղել փոխել ազգանունը, որ չխայտառակեն գերդաստանը «ամոթալի» մասնագիտություններով, սակայն, ամենայն հավանականությամբ, դա փորձ է եղել՝ Անտվերպենի ամենահարուստ ընտանիքներից մեկի ծագումը լավացնելու նպատակով։ Փաստագրական վկայություններ ծննդյան օրվա և վայրի վերաբերյալ չկան։ Առաջին կենսագրություն գրողները կարծում էին, որ նա ծնվել է Տուրում կամ նրա մերձակայքում (Մոն-Լուի), ժամանակի ընթացքում պատմաբանների մեծ մասը հակվել են այն տեսակետին, որ Պլանտենը ծնվել է Սենթ-Ավերտենում, որտեղ դեռ 1580-ական թվականներին ապրում էին Պլանտեն ազգանունով երեք ընտանիքներ։ Տպագրիչի թոռը` Ֆրանցիսկոս Ռաֆելենգ կրտսերը, իր պապիկի հայրենիքը համարել է Շատելրոյի մոտակայքում գտնվող Շիտրեն։ Կան երկու հիմնական տարբերակներ ամսաթվի վերաբերյալ. Անտրվերպենի տաճարի գրառումների գրքում նշվում է, որ Պլանտենը մահացել է 1589 թվականի հուլիսի 1-ին՝ 75 տարեկան հասակում և հետևաբար նրա ծննդյան տարեթիվը 1514 է։ Այնպես թվագրված է տպագրիչի դրոշմված դիմանկարը, որը նկարել է Յան Վերիքսը 1588 թվականին։ Սակայն նույն Ֆ. Ռաֆելենգը պնդում է, որ իր պապը ծնվել է 1520 թվականի մայիսին, և նույն տվյալները պահպանվում են նաև Լեյդենում գտնվող նկարում։ Դատելով Պլանտենի կողմից ստորագրված փաստաթղթերից` նա չէր կողմնորոշվում իր սեփական տարիքի մեջ. ըստ նրա վարքագրի` Կ. Կլերի` շատ վկայությունները թույլ են տալիս նրա ծննդյան տարեթիվն ընդունել 1520 թվականը։

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել

Պլանտենի նամակագրություններ Խմբագրել

Պլանտենի հրապարակումները Իսպանիայի ազգային գրադարանում Խմբագրել

Պլանտենրի հրապարակումները «համացանցի արխիվում» Խմբագրել

Այլ Խմբագրել