Բարձր դուռ (օսման.՝ باب عالی), Օսմանյան կայսրության կառավարության (այսինքն՝ մեծ վեզիրի գրասենյակի և դիվանատան) պաշտոնական անվանումը եվրոպական դիվանագիտական փաստաթղթերում և գրականության մեջ մինչև 1923 թվականին թուրքական հանրապետության հռչակումը։ Բարձր դուռ անվանումը թուրքերեն՝ Փաշա քափըսը (փաշայի դուռ) և արաբերեն՝ Բաբ-ը-ալի (բարձրագույն հաստատություն, բառացի՝ բարձրագույն դուռ) արտահայտությունների ոչ ճիշտ թարգմանությունն է։ Օգտագործվել են նաև՝ Օսմանյան դուռ, Փայլուն դուռ ձևերը։

Բարձր դուռ
Տեսակդարբասներ և սինեկդոխ
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունՍտամբուլ
Քարտեզ
Քարտեզ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 321
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարձր դուռ» հոդվածին։