Միլանի Լա Սկալա հրապարակ

Լա Սկալա հրապարակ (իտալ.՝ Piazza della Scala), հետիոտնային կենտրոնական հրապարակ Իտալիայի Միլան քաղաքում, որը Միլանի Դուոմո գլխավոր հրապարակին է միանում Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահի անցումով: Անվանվել է Լա Սկալա հայտնի օպերային թատրոնի պատվին, որը գտնվում է հրապարակի հյուսիսարևմտյան մասում: Շենքում տեղակայված է և՛ օպերային թատրոնը, և՛ Լա Սկալայի և, ընդհանրապես, օպերայի պատմությանը նվիրված Լա Սկալա թանգարանը: Լա Սկալա թատրոնի շենքի մյուս կողմում՝ դեպի հարավ-արևելք, Միլանի քաղաքապետարանի շենքն է՝ Մարինո պալատը: Հրապարակի հյուսիսարևելյան կողմում է գտնվում մեկ այլ նշանակալի կառույց՝ Իտալիայի առևտրային բանկի շենքը: Հրապարակի հարավարևմտյան հատվածը մուտք ունի դեպի Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ, ինչպես նաև Բելտրամի պալատ: Հրապարակի ճարտարապետության մեծ մասը վերագրվում է իտալացի ճարտարապետ Լուկա Բելտրամիին, ով նախագծել է համանուն պալատը, Մարինո պալատի ճակատային հատվածը, Իտալիայի առևտրային բանկի շենքը: Հրապարակի կենտրոնում է գտնվում քանդակագործ Պիետրո Մանիի հեղինակած Լեոնարդո դա Վինչիին նվիրված հուշարձանը[1][2]:

ՊատմությունԽմբագրել

Լա Սկալա հրապարակը Միլանի կենտրոնի համեմատաբար վերջին լրացումներից է: Հրապարակում գտնվող ամենահին շինությունը՝ Մարինո պալատը, թվագրվում է 16-րդ դար (կառուցումն ավարտվել է 1563 թվականին)[2], այն ժամանակ, այնուամենայնիվ, հրապարակը դեռևս գոյություն չի ունեցել (տարածքը զբաղեցրել են շենքեր): Մարինո պալատի ճակատային հատվածը ի սկզբանե միակ կառույցն էր, որ նայում էր դեպի Սան Ֆեդել հրապարակ: Երբ 1778 թվականին կառուցվեց Լա Սկալա թատրոնի շենքը, այն նայում էր ավելի շատ դեպի փողոց, քան հրապարակ: 19-րդ դարի վերջում Միլանի քաղաքային իշխանությունները նախաձեռնեցին տարածքի մանրակրկիտ վերանորոգումը, ինչպես նաև հրապարակի ստեղծումը: Ճարտարապետ Լուկա Բելտրամին նախաձեռնեց Բելտրամի պալատի ստեղծումը (1886), այնուհետև՝ Մարինո պալատի նոր ճակատային հատվածը (1888-1892), ավելի ուշ՝ Իտալիայի առևտրային բանկի շենքի ստեղծումը (1923-1927):

Շենքեր և հուշարձաններԽմբագրել

Պատկեր Ծանոթագրություններ
 
Լա Սկալա
Ճարտարապետ ` Ջուզեպպե Պիերմարինի
Կառուցվել է՝ 1776-1778
 
Մարինո պալատ
Ճարտարապետ ` Գալիացցո Ալիեսի
Կառուցվել է՝ 1557-1563
 
Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ
Ճարտարապետ ` Ջուզեպպե Մենիոնի
Կառուցվել է՝ 1865
 
Լեոնարդո դա Վինչիիի հուշարձան
Քանդակագործ՝ Պիետրո Մանի
Բացվել է՝ 1872[3]
 
Իտալիայի առևտրային բանկի շենք (պալատ)
Ճարտարապետ ` Լուկա Բելտրամի
Ավարտվել է՝ 20-րդ դար
 
Բելտրամի պալատ
Ճարտարապետ ` Լուկա Բելտրամի
Կառուցվել է՝ 1920

ԾանոթագրություններԽմբագրել