Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ

Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ (իտալ.՝ Galleria Vittorio Emanuele II, Իտալերեն: [ɡalleˈriːa vitˈtɔːrjo emanuˈɛːle seˈkondo]), աշխարհի ամենահին առևտրի կենտրոններից մեկը: Գտնվում է Միլանի կենտրոնում, քառահարկ, կրկնակի կամարաշար ունեցող կառույցում[2]: «Պատկերասրահն» անվանվել է ի պատիվ Իտալիայի թագավորության առաջին թագավոր Վիկտոր Էմանուիլ II-ի: Շենքը 1861 թվականին նախագծել և 1865-1877 թվականներին կառուցել է Ջուզեպպե Մենգոնին:

Museum Silhouette.svg
Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ
Galleria Vittorio Emanuele II, Milano, veduta dal sagrato del Duomo.jpg
Տեսակcommercial gallery?
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա[1]
ՏեղագրությունՄիլան[1]
Փողոցpiazza del Duomo?
Ճարտարապետական ոճնեոռենեսանս
Հարկեր3
Անվանված էՎիկտոր Էմանուիլ II
ՍեփականատերՄիլան
ԲնակիչTownHouse Galleria?, Պրադա, Giorgio Armani, Վերսաչե, Գուչի և Louis Vuitton
Օգտագործվում էcommercial gallery?
Կառուցման սկիզբ1865
Հիմնադրված էսեպտեմբերի 13, 1867
Բացվածսեպտեմբերի 15, 1867
ՃարտարապետGiuseppe Mengoni?
Կառուցման ավարտ1877
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն

ՃարտարապետությունԽմբագրել

Շինությունը բաղկացած է երկու ապակեծածկ կամարաշարրերից, որոնք հատվում են Դուոմո և Լա Սկալա հրապարակները միացնող ութանկյուն անցումում: Փողոցը ծածկված է ապակե կամարներով և թուջե տանիքով, ինչը կամարաշարերի հայտնի նախագծման ձև է եղել 19-րդ դարում: Այդպիսի կառույցներից են Լոնդոնի Burlington Arcade-ը, որը եղել է խոշոր ջնարակապատ առևտրի կամարաշարերի նախատիպը, Բրյուսելի Սենտ Հյուբերտ թագավորական պատկերասրահը (հոլ.՝ Koninklijke Sint-Hubertusgalerijen, բացվել է 1847 թվականին), Սանկտ Պետերբուրգի Պասաժը (բացվել է 1848 թվականին), Նեապոլի Ումբերտո I պատկերասրահը (բացվել է 1890 թվականին) և Բուդապեշտի պատկերասրահը:

Կենտրոնական ութանկյուն հատվածը վերևի մասում ունի ապակե գմբեթ: Հատակի ութանկյան կենտրոնում պատկերված են Իտալական թագավորության երեք մայրաքաղաքների խճանկարե զինանշանները (Թուրին, Ֆլորենցիա և Հռոմ)՝ նաև Միլանի զինանշանը:

Պատկերասրահը իրար է միասցնում Միլանի երկու ամենահայտնի տեսարժան վայրերը՝ Միլանի տաճարը և Լա Սկալա թատրոնը՝ ինքնին լինելով Միլանի տեսարժան վայրերից մեկը:

Խանութներ, ռեստորաններ, հյուրանոցներԽմբագրել

 
Սուրբ Ծնունդ, 2009
 
Պատկերասրահի կամարաշարերը, 1880

Պատկերասրահը հաճախ անվանում են «Միլանի նկարչական սենյակ» (il salotto di Milano) բազմաթիվ խանութների համար, ինչպես նաև այն միլանցիների համար հանդիպման և ճաշելու վայր է[3]:

2013 թվականից կամարաշարերի ներսում իրականացվում է բարձրակարգ նորաձևության, ոսկերչական իրերի, գրքերի, նկարների մանրածախ առևտրային վաճառք, ինչպես նաև գործում են ռեստորաններ, սրճարաններ, բարեր: Այստեղ են գտնվում Միլանի հին խանութներն ու ռեստորանները՝ Biffi Caffè (1867 թվականին հիմնադրել է Պաոլո Բիֆին[4][5], միապետի խմորեղենի ավագ խոհարարը), Savini ռեստորանը, Camparino սրճարանը:

ԳրականությունԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել