Ջուզեպպե Պիերմարինի
Ջուզեպպե Պիերմարինի (անգլ.՝ Giuseppe Piermarini, հուլիսի 18, 1734[1][2][3][…], Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա[4] - փետրվարի 18, 1808[1][2][3][…], Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա[4]), իտալացի ճարտարապետ։ Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի ճարտարապետը։ Բրերա գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։
Ջուզեպպե Պիերմարինի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 18, 1734[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա[4] |
Մահացել է | փետրվարի 18, 1808[1][2][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա[4] |
Աշխատավայր | Բրերա գեղարվեստի ակադեմիա |
Ուշագրավ աշխատանքներ | Մոնցա թագավորական վիլլա, Լա Սկալա, Միլանի թագավորական պալատ և Բելջոիոզո պալատ |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՊիերմարինին ծնվել է այն ժամանակ Պապական պետության մաս կազմող Ֆոլինո քաղաքում։ 1765-1769 թվականներին Միլան տեղափոխվեուց հետո Կազերտայում համագործակցել է Լուիջի Վանվիտելիի հետ։ 1770 թվականին վերակազմակերպել է Պավիայի համալսարանը և Մանտովայի գեղարվեստի պալատը, ինչպես նաև նախագծել է Բիբիենա թատրոնի ճակատային հատվածը։ Իրականացրել է նաև Բրերա գրադարանի Մարիա Թերեզա սրահի ներքին հարդարանքները[5]։
Միլանում էրցհերցոգի մշտական բնակավայր ունենալու Հաբսբուրգի որոշումից հետո Պիերմարինիին են հանձնարարում վերակառուցելու հերցոգի պալատը որպես համապատասխան քաղաքային նստավայր, ինչպես նաև Մոնցայում կառուցելու միանգամայն նոր նստավայր։
Պիերմարինին Միլանի թագավորական պալատի ճակատային հատվածը ստեղծում է նեոդասական ոճով (1773-1780), ինչպես նաև որպես քաղաքային նախագծի մաս՝ քաղաքի կենտրոնում ստեղծում է Piazzetta Reale: Մոնցայի թագավորական վիլլայի համար (1776 թվականից սկսած) հաջորդական փոփոխությունների միջոցով վիլլան հարմարեցնում է որպես արքունի նստավայր։ 1779 թվականին պաշտոնապես նշանակվում է Կայսերական թագավորության ճարտարապետ՝ տարիներ շարունակ զբաղեցնելով այդ պաշտոնը։
Տարիների ընթացքում իրար հաջորդող ներքին վերափոխումները փոփոխվել են Լա Սկալայի ինտերիերը և միայն Պիերմարինիի գլխավոր հատակագիծը, ճակատային հատվածն են մնացել անփոփոխ։
Պիերմարինիի Միլանում ստեղծած այլ կառույցներից են Գրեպպի պալատը (1772-1778) և Բելջոիոզո պալատը (1772-1781)։ Պարաբիագոյում Պիերմարինիի ընկերը՝ հաջողակ կահույքագործ Ջուզեպպե Մաջոլինին նրան է հանձնարարել ստեղծելու Chiesa Prepositurale dei Santi Gervasio e Protasio-ի ճակատային հատվածը (1780)։ Նա նաև նախագծել է Դեզիոյի Tittoni Traversi վիլլան։
1798 թվականին Պիերմարինին վերադարձել է հայրենի Ֆոլինո, որտեղ որոշ փոփոխություններ է կատարել տաճարի նախագծում, ստեղծել է Սպելլոյի Սան Լորենցո տաճարի Cappella del Sacramento նախագիծը։
Պիերմարինիի աշակերտներից են եղել Ջակոմո և Ջոկոնդո Ալբերտոլիները։ Ջակոմո Ալբերտոլին, հաջորդելով իր ուսուցչին, դարձել է Բրերա ակադեմիայի պրոֆեսոր[6]։
Մահ
խմբագրելՄահացել է Ֆոլինոյում 1808 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Catini R. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2015. — Vol. 83.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 European Theatre Architecture — Arts and Theatre Institute.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Entry for Biblioteca Braidense
- ↑ Caimi, Antonio (1862). Delle arti del designo e degli artisti nelle provincie di Lombardia dal 1777-1862. Milan, Italy: Presso Luigi di Giacomo Pirola. էջ 16.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Պիերմարինի» հոդվածին։ |