Պիետրո Մանի
Պիետրո Մանի (իտալ.՝ Pietro Magni, հոկտեմբերի 21, 1817[1] կամ հոկտեմբերի 21, 1816[2], Միլան, Ավստրիական կայսրություն - հունվարի 9, 1877[3] կամ հունվարի 10, 1877[3][2], Միլան, Իտալիայի թագավորություն), իտալացի քանդակագործ։
Պիետրո Մանի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1817[1] կամ հոկտեմբերի 21, 1816[2] |
Ծննդավայր | Միլան, Ավստրիական կայսրություն |
Մահացել է | հունվարի 9, 1877[3] կամ հունվարի 10, 1877[3][2] |
Վախճանի վայրը | Միլան, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Բրերա գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ |
Pietro Magni Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՊիետրո Մանին ծնվել է Միլանում 1817 թվականին։ Սովորել է Բրերա ակադեմիայում, այնուհետև տեղափոխվել է Աբբոնդիո Սանջորջիոյի արվեստանոց։ Նրա հետագա ստեղծագործական գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել քանդակագործ Լորենցո Բարտոլինին, ում աշխատանքներն առաջին անգամ տեսել է 1837 թվականին։ Մանին մեկնել է սովորելու Հռոմում։ 1849 թվականին միացել է Ջուզեպպե Գարիբալդիին։ 1850 թվականին ստեղծել է իր առաջին նշանակալի աշխատանքը՝ «Դավիթը պարսատիկով», որը 1855 թվականին ցուցադրվել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում։ 1860 թվականից քանդակագործության դասեր է տվել Բրերա ակադեմիայում։
Մահացել է Միլանում 1877 թվականին։
Ստեղծագործություններ
խմբագրելՄանիի հայտնի ստեղծագործություններից են «Ընթերցող աղջիկը» քանդակը (իտալ.՝ La lettrice, 1856), որը գտնվում է Միլանի Ժամանակակից արվեստի պատկերասրահում[4], իսկ կրկնօրինակները տարբեր թանգարանների հավաքածուներում, այդ թվում՝ Աժուդայի ազգային պալատում (Լիսաբոն), Միլանի Լա Սկալա հրապարակում գտնվող Լեոնարդո դա Վինչիի հուշարձանը (ավարտել է 1872 թվականին), Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահի քանդակները, այլաբանական քանդակների խումբ «Il taglio dell'istmo di Suez» (1863, նախկինում Տրիեստի Revoltella թանգարան), բազմաթիվ մարմարյա խմբաքանդակներ։ 1860 թվականին արձաններ է ստեղծել Միլանի տաճարի համար՝ Հուստինոս Փիլիսոփայի արձան (1863)։
Տես նաև
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Լեոնարդո դա Վինչիի հուշարձանը
-
ANGÉLICA NO ROCHEDO, Աժուդայի ազգային պալատ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Magni M. Magni, Pietro // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T053150
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dizionario Biografico degli Italiani — 2006.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Rivista Minima — 1877.
- ↑ «Pietro Magni - The Reading Girl / La Lettrice, 1856» (իտալերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Pietro Magni at Answers.com
- http://www.palacioajuda.pt/pt-PT/coleccoes/escultura/ContentDetail.aspx?id=216 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Julius Bryant, 'Bergonzoli's Amor degli angeli: the Victorian taste for contemporary Latin Sculpture', Apollo, CLVI (2002): 16-21.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետրո Մանի» հոդվածին։ |