Գուգավանք[1] (այժմ կոչվում է Լաքաթաղ ադրբ.՝ Ləkətağ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում։ Նախկինում խոշոր միջնադարյան հայաբնակ գյուղ[1]։

Գյուղ
Գուգավանք/Լաքաթաղ
Ləkətağ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՋուղայի շրջան
ԲԾՄ1712 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն428 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
##Գուգավանք (Ադրբեջան)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Գտնվում էր Երնջակ գետի ամենավերին հոսանքում՝ Արավսեակ գյուղից 4 կմ հարավ-արևելք, բարձրագագաթ լեռնագոգավարությունում։ Նախկինում ընդգրկել է շուրջ 50-60 բնակելի և այլ շինություններ։

ՊատմությունԽմբագրել

Գուգավանք գյուղը գտնվում էր պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում։ 19-րդ դարի կեսերից հայերը ստիպված լքել են գյուղը և այն ավերակների է վերածվել։ Գյուղատեղին անվանվել էր Լաքաթաղ։ Հետագայում վերբնակեցվել է ադրբեջանցիներով։

2014 թվականի հունիսի 11-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, համաձայն որի «հայերը գրավել են Նախիջևանի Ջուլֆայի շրջանի Լաքաթաղ բնակավայրը»[2] և իշխանությունները որոշում են հանել տարհանեն տեղի բնակչությունը[3]։ Միևնույն ժամանակ որոշ ԶԼՄ-ներ տեղաբնակների վրա հղումով գրում էին «Նախիջևանում կատաղի մարտերի մասին», սակայն քիչ անց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պաշտոնապես հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունը և ասել, որ «հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում և սուտ է»պանարմենիան։ Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տեղեկատվությունը, թե Նախիջևանի Սադարակի, Ջուլֆայի և Շահբուզի շրջաններում հայերի հետ կատաղի մարտեր են գնում, և որ հայկական ուժերը գրավել են Ջուլֆայի շրջանի Լաքաթաղ բարձունքը, իրականությանը չի համապատասխանում[2]։։ Մինչև այդ իրադարձությունները հունիսի 5-ին Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցից սպանվեցին հայկական բանակի պայմանագրային երկու զինծառայողներ՝ Անդրանիկ Եղոյանն Բորիս Գասպարյանը։ Հունիսի 9-ին գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը հայտարարեց, որ հայկական ուժերը պատրաստվում են շոշափելի հարվածներ հասցնել ադրբեջանական կողմին, և այդ ուղղությամբ նախապատրաստություններն ընթացքի մեջ են[4]։ Այժմ Գուգավանքի բարձունքների մոտ են տեղակավայված ՀՀ Զինված Ուժերի մարտական դիրքերը[5]։

ՀուշարձաններԽմբագրել

Գյուղը ունեցել էր 9-10-րդ դարերում կառուցված եռանավ բազիլիկ հորինվածքով եկեղեցի, ինչպես նաև Երնջակ գետի վրա 17-րդ դարում կառուցված միաթռիչք կամուրջ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել