Լացո Նովոմեսկի (սլովակ.՝ Laco Novomeský, դեկտեմբերի 27, 1904(1904-12-27)[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 4, 1976(1976-09-04)[1][2][3][…], Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ և չեխ բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, Չեխոսլովակիայի քաղաքական և պետական գործիչ։ Սլովակիայի Ազգային խորհրդի անդամ (1945-1946 և 1968-1971)։ Չեխոսլովակիայի հերոս (1969)։ Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստ (1964)։ Չեխոսլովակիայի Կլեմենտ Գոտվալդի անվան մրցանակի դափնեկիր (1964, 1974)։

Լացո Նովոմեսկի
սլովակ.՝ Laco Novomeský
Ծնվել էդեկտեմբերի 27, 1904(1904-12-27)[1][2][3][…]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էսեպտեմբերի 4, 1976(1976-09-04)[1][2][3][…] (71 տարեկան)
Վախճանի վայրԲրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ, գրական քննադատ, լրագրող, հրապարակախոս և ուսուցիչ
Լեզուսլովակերեն
Քաղաքացիություն Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
ԿուսակցությունՍլովակիայի Կոմունիստական կուսակցության և Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
Լացո Նովոմեսկի Վիքիքաղվածքում
 Laco Novomeský Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լացո Նովոմեսկին ծնվել է 1904 թվականին Բուդապեշտում։ Ավարտել է Մոդրայի մանկավարժական սեմինարիան։ 1923-1925 թվականներին սովորել է Բրատիսլավայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1924 թվականին հրատարակել է մի շարք ամսագրեր։ 1925 թվականին միացել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցությանը, եղել է կուսակցության ծայրահեղական թևի ակտիվիստ։ Զբաղվել է լրագրական և սոցիալ-քաղաքական աշխատանքներով։ 1929 թվականից ապրել է Պրահայում։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են Չեխիայի և Սլովակիայի կոմունիստական հրապարակումներում։ Ներգրավվել է Չեխոսլովակիայի մտավորականների շրջանակում։ 1934 թվականին ստորագրել է հակաֆաշիստական մանիֆեստ։ 1938 թվականին վերադարձել է Սլովակիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 1943 թվականին եղել է Սլովակիայի ընդհատակյա կոմունիստական կուսակցության կազմակերպիչների և անդամների ցանկում, 1944 թվականին մասնակցել է Սլովակիայի Ազգային ապստամբությանը։ 1944 թվականի հոկտեմբերին ընդգրկվել է Սլովակիայի Ազգային խորհրդի պատվիրակության կազմում, եղել է Լոնդոնում, որտեղ բանակցություններ է վարել աքսորում գտնվող չեխ ղեկավարների հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լացո Նովոմեսկին դարձել է ականավոր սլովակ քաղաքական գործիչ։ 1945 թվականի օգոստոսին ընտրվել է Սլովակիայի ազգային խորհրդի պատվիրակ։ 1945 թվականին դարձել է Սլովակիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, 1945-1950 թվականներին՝ Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության անդամ, ԽՄԿԿ կուսակցական համագումարների պատվիրակ։ 1948 թվականի հեղաշրջումից և կոմունիստների իշխանության գալուց հետո նրա կարիերան ավելի արագ է կերտվել։ 1951 թվականին ղեկավարել է Սլովակիայի «Matica slovenská» ազգային մշակութային և կրթական ընկերությունը։ 1950 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել բուրժուական նացիոնալիզմի համար, և նա զրկվել է բոլոր պաշտոններից։ 1951 թվականին ձերբակալվել է։ 1954 թվականի ապրիլին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման («Գուստավ Հուսակայիի գործով»)։ Ավելի ուշ՝ պատժի կեսը կրելուց հետո, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Ապրել է Պրահայում ոստիկանության հսկողության տակ, չունենալով թույլտվություն վերադառնալու Բրատիսլավա։

 

1963-1970 թվականներին եղել է Սլովակիայի գիտությունների ակադեմիայի Բրատիսլավայի գրականության ինստիտուտի տնօրենը։ 1963 թվականից հետո կարողացել է կրկին հրապարակել իր աշխատանքները, նորից միացել է Կոմունիստական կուսակցությանը և հանդիսավոր ընդունվել Գրողների միության կազմում։ 1968-1971 թվականներին եղել է Սլովակիայի Ազգային խորհրդի փոխնախագահ և անդամ, 1968-1974 թվականներին՝ «Matica slovenská»-ի նախագահ, 1974 թվականից՝ պատվավոր նախագահ։

Ստեղծագործական ուղի խմբագրել

1920-1930-ական թվականներին Նովոմեսկին եղել է լրագրող և ակտիվ կերպով աշխատակցել է կոմունիստական մամուլին, եղել է ՉԿԿ-ի կենտրոնական օրգաններ «Ռուդե պրավո», «Պրավդա» և այլ թերթերի խմբագիր, 1930-ական թվականներին դարձել է մարքսիստական հասարակական-քաղաքական և գրական «Դավ» ամսագրի խմբագիրը։ 1927 թվականին լույս է ընծայել «Հարություն» բանաստեղծությունների ժողովածուն, որը նրան լայն ճանաչում է բերել։ Նովոմեսկու բանաստեղծական ժողովածուները տոգորված են հումանիստական գաղափարներով և բողոքով ընդդեմ սոցիալական անիրավահավասարության և տառապող համայն մարդկության նկատմամբ ունեցած ցավով («Ռոմբոիդ», 1932, «Բաց պատուհաններ», 1935, «Սրբազանը ցանկապատի այն կողմում», 1939)։ 1948 թվականին լույս է տեսել «Արգելված մատիտով» ժողովածուն, որը միավորել է 1930-ական թվականների վերջի և 1940-ական թվականների բանաստեղծությունները։ 1950-1960-ական թվականներին Նոմեսկին ստեղծել է քաղաքացիական ինտիմ և փիլիսոփայական լիրիկայի ցիկլը՝ «Այնտեղից», «Վիլլա», «Թերեզա» (1963) Հոկտեմբերյան հեղափոխության մասին պոեմը[5]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • PERNÝ, L. Modernista, ktorý chcel zmeniť slovenské myslenie. In Nové Slovo. 2014.
  • BÚTOROVÁ-NOVOMESKÁ, Elena: Vzpomínání. In: Vertigo, časopis o poézii a básnikoch, 2014, č. 4, s. 7 – 12.
  • PEKNÍK, M., PETROVIČOVÁ, E. 2006. Laco Novomeský – kultúrny politik, politik v kultúre.Bratislava: Ústav politických vied SAV. 2006. ISBN 80-224-0902-2
  • VÁLEK, M. 1979. Laco Novomeský - Vo výbere Miroslava Válka. Kruh milovníkov poézie. Bratislava: Slovenský spisovateľ. 1979
  • ŠMATLÁK, S. 1967. Básnik Laco Novomeský

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Čestný titul národní umělec (չեխերեն) — 2015.
  5. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լացո Նովոմեսկի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լացո Նովոմեսկի» հոդվածին։