Լավ Դիաս
Լավ Դիաս (անգլ.՝ Lavrente Indico Diaz, դեկտեմբերի 30, 1958[1][2][3], Մինդանաո, Mindanao, Ֆիլիպիններ), ֆիլիպինցի կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր:
Լավ Դիաս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 30, 1958[1][2][3] (62 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մինդանաո, Mindanao, Ֆիլիպիններ |
Ազգություն՝ | Filipino people?[4] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, մոնտաժող, կինոպրոդյուսեր, սցենարիստ և դերասան |
Պարգևներ՝ | Գուգենհայմի կրթաթոշակ |
IMDb։ | ID 0225010 |
ԿենսագրությունԽմբագրել
Լավ Դիասին անվանել են Լավրենտի Բերիայի պատվին: Նա նվագել է կիթառ, հեռուստատեսության համար գրել է պիեսներ և արձակ ստեղծագործություններ: Ապրելու և ֆիլմերի նկարահանումների համար գումար աշխատելու նպատակով նա ստիպված է եղել հաճախ փոխել աշխատանքը: Դիասի լավագույն ֆիլմերի («Ֆիլիպինյան ընտանիքի էվոլյուցիան», «Երեմիա») ստեղծման համար երկար տարիներ են պահանջվել:
ՍտեղծագործություններԽմբագրել
Լավ Դիասը Ֆիլիպիններում ժամանակակից հեղինակային կինեմատոգրաֆիայի խոշորագույն ներկայացուցիչն է: Իր կինոկողմնորոշիչների շարքում ռեժիսորը նշել է Միքելանջելո Անտոնիոնիի, Անդրեյ Տարկովսկու, Թեոդորոս Անգելոպուլոսի, Յասուձիրո Օձուի անունները: Դիասի ֆիլմերը ժամանակակից Ֆիլիպինների սոցիալական կյանքի մասին բազմաժամանոց մելանխոլիկ որմնանկարներ են կարծես: Դիասի՝ 1990-ական թվականների որոնումները փոխ են առել նրա ավելի կրտսեր հայրենակիցները, որոնք վճռական դեր են խաղում ֆիլիպինյան նորագույն կինոյի թռիչքն ապահովելու գործում (Ռայա Մարտին և ուրիշներ): Նա հայտնի է հատկապես իր կինոժապավանների երկարությամբ. դրանք հիմնականում տևում են ավելի քան 5 ժամ:
ՖիլմագրությունԽմբագրել
- 1998 թվական՝ Serafin Geronimo, The Criminal of Barrio Concepcion
- 1999 թվական՝ Burger Boys
- 1999 թվական՝ Naked Under the Moon
- 2002 թվական՝ Hesus the Revolutionary
- 2002 թվական՝ Batang West Side (Սինգապուրի կինոփառատոն՝ Արծաթե էկրան մրցանակ)
- 2004 թվական՝ Ֆիլիպինյան ընտանիքի էվոլյուցիան / Evolution of a Filipino Family
- 2006 թվական՝ Երեմիա / Heremias, Book One: The Legend Of The Lizard Princess (Ֆրիբուրգի կինոփառատոն՝ ժյուրիի հատուկ մրցանակ)
- 2007 թվական՝ Մահը կախարդական երկրում / Death in the Land of Encantos (Վենետիկի կինոփառատոնի՝ Հորիզոններ մրցանակ)
- 2008 թվական՝ «Մելանխոլիա» / Melancholia (Վենետիկի կինոփառատոն՝ Հորիզոններ մրցանակ)
- 2009 թվական՝ Թիթեռները հիշողություն չունեն / Butterflies Have No Memories
- 2011 թվական՝ Ծննդյան հարյուրամյակ / Siglo ng pagluluwal
- 2013 թվական՝ Նորդ, պատմության ավարտը/ Norte, hangganan ng kasaysayan
- 2014 թվական՝ Նախորդից
- 2016 թվական՝ Մահվան գաղտնիքի օրորոցային
- 2016 թվական՝ Կինը, որը հեռացավ (Վենետիկի կինոփառատոն՝ Ոսկե առյուծ)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Архив изобразительного искусства — 2003.
- ↑ Union List of Artist Names
- ↑ https://www.moma.org/artists/48886