Լան Լան

չինացի դաշնակահար

Լան Լան (անգլ.՝ Lang Lang, հունիսի 14, 1982(1982-06-14)[1][2][3][…], Շենյան, Չինաստան[4]), չինական ծագմամբ ամերիկացի դաշնակահար։

Լան Լան
Ծնվել էհունիսի 14, 1982(1982-06-14)[1][2][3][…] (41 տարեկան)
Շենյան, Չինաստան[4]
Երկիր Չինաստան
Ժանրերդասական երաժշտություն[5]
Մասնագիտությունդասական դաշնակահար
Գործիքներդաշնամուր[5]
ԼեյբլSony Classical և Գերմանական գրամոֆոն
ԿրթությունՔերտիսի անվան երաժշտական ինստիտուտ[6], Երաժշտության թագավորական քոլեջ և Central Conservatory of Music?
ԱմուսինGina Alice Redlinger?
Պարգևներ
Կայքlanglangofficial.com
 Lang Lang Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լան Լանը ծնվել է Չինաստանի Շենյան քաղաքում, ունի մանջուրական արմատներ։ Հայրը՝ Հոժենը (չինարեն՝ 郎国任), երաժիշտ է (էրհու)։ Երկու տարեկանում Լանը դիտել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմերի շարքի «The Cat Concerto» դրվագը, որտեղ հնչում է Ֆերենց Լիստի «Հունգարական ռապսոդիա №2» ստեղծագործությունը։ Լան Լանի խոսքերով՝ դա իր առաջին պայմանագիրն էր արևմտյան երաժշտության հետ, որից հետո նրա մեջ ցանկություն է առաջացել դաշնամուր նվագել[10][11]։ Երեք տարեկանում սկսել է սովորել, իսկ արդեն հինգ տարեկանում Լանը առաջին տեղն է զբաղեցրել Շենյանում կայացած դաշնամուրային մրցույթում։ Այդ ժամանակ էլ տվել է իր առաջին մենահամերգը[12]։ 1997 թվականին Լանի ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ[13], որտեղ էլ երաժիշտը ներկայումս ապրում է։

Լան Լանի երաժշտական միջազգային հիմնադրամ խմբագրել

Լան Լանն[14] իր առաքելությունն է հռչակել մասսայականացնել դասական երաժշտությունը աշխարհում՝ հատուկ շեշտ դնելով երեխաների և պատանի երաժիշտների ուսուցմանը։ «Financial Times»-ը նշել է, որ Լան Լանը «խանդավառությամբ է իր ջանքերը ներդնում դասական երաժշտության հանրամատչելիությունը մեծացնելու մեջ[15]։

2008 թվականի հոկտեմբերին Նյու Յորքում Լան Լանը «Գրեմմի»-ի և «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի աջակցությամբ սկսել է Միջազգային երաժշտական անվանական հիմնադրամի գործունեությունը[16]։ Այդ հիմնադրամը ստեղծվել է դասական երաժշտությունը խորությամբ ընկալելու և դրանից հաճույք ստանալու միջոցով երեխաների կյանքը հարստացնելու, ինչպես նաև երաժիշտների հաջորդ սերունդներին ֆինանսապես աջակցելու նպատակով։ 2009 թվականի մայիսին Լան Լանը իր հիմնադրամի երեք աշակերտների՝ Չերլի Լյուի, Աննա Լարսենի և Դերեք Վանի (8-10 տարեկան) հետ միասին հանդես է եկել Օփրա Ուինֆրիի շոուի ժամանակ[17]։

Ձայնագրություններ խմբագրել

 
Լան Լանը և Քեթրին Մաքֆին Հիշատակի օրվա համերգի ժամանակ, Վաշինգտոն, 2009
  • 2002 - Klavierkonzert 3 & Etüden
  • 2004 - Lang Lang Live At Carnegie Hall (Re-Release: 2008)
  • 2006 - «Memory»
  • 2006 - «Dragon Songs»
  • 2008 - «Dreams of China»
  • 2008 - «Time For Dreams»
  • 2010 - «Lang Lang - Live in Vienna»
  • 2011 - "Liszt - My piano hero"
  • 2014 - "The Mozart Album"
  • 2015 - "Lang Lang in Paris"
  • 2016 - "Best of Lang Lang"
  • 2016 - "The Chopin Album"
  • 2016 - "New York Rhapsody"
  • 2017 - "Romance"[18][19]

Մրցանակներ և ձեռքբերումներ խմբագրել

  • 2004 - Լան Լանը ընտրվել է «Յունիսեֆ»-ի բարի կամքի միջազգային դեսպան[20]։
  • 2008 - ԱՄՆ-ի արվեստի և գիտության ազգային ակադեմիան Լան Լանին ընտրել է որպես իր մշակույթի դեսպան Չինաստանում[21]։
  • 2009 - «Time» ամսագիրը դաշնակահարին ներառել է «Time 100»-ում՝ տարվա հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[22]։
  • Ներառված է «Gramophone» ամսագրի փառքի սրահում[23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Hollar S. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #12960755X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Montreux Jazz Festival Database
  6. Lang Lang’s albums, age, wife and more facts about the star pianist - Classic FM
  7. https://www.mendelssohn-stiftung.de/en/internationaler-mendelssohn-preis/verleihung/
  8. https://www.rcm.ac.uk/about/historyofthercm/honoursandfellowships/NEW%20Honorary%20Doctorate%20List%20(2019).pdf
  9. https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
  10. «Lang Lang's Journey to Beethoven». Morning Edition. National Public Radio. May 8, 2007
  11. Lang, Lang. Tom and Gerry // Journey of a Thousand Miles. — P. Spiegel & Graul
  12. Stevenson, Joseph. Lang Lang biography(չաշխատող հղում) (անգլ.) Allmusic
  13. The Guardian, выпуск 14.5.2011.
  14. Jean-Pierre Thiollet, 88 notes pour piano solo, "Solo nec plus ultra", Neva Editions, 2015, p.50. ISBN 978 2 3505 5192 0.
  15. Jacob, Rahul (անգլ.)
  16. Lang Lang International Music Foundation (անգլ.)
  17. Lang Lang’s appearance on The Oprah Winfrey Show Արխիվացված 2009-05-21 Wayback Machine (անգլ.)
  18. Werke von Lang Lang bei musicline.de (գերմ.)
  19. Time For Dreams bei musicline.de (գերմ.)
  20. Lang Lang. Goodwill Ambassador (անգլ.)
  21. Grammy foundation announcement Արխիվացված 2011-01-24 Wayback Machine (անգլ.)
  22. Hancock, Herbie The 2009 Time 100 Արխիվացված 2013-08-26 Wayback Machine (անգլ.)
  23. «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լան Լան» հոդվածին։