Լայոշ Բիրո

հունգարացի վիպասան, դրամատուրգ, սցենարիստ

Լայոշ Բիրո (հունգարերեն՝ Lajos Bíró, ծնյալ Լայոշ Բլաու (Lajos Blau, օգոստոսի 22, 1880(1880-08-22)[1][2][3], Օրադյա, Bihar County, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 9, 1948(1948-09-09)[1][4][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), 20-րդ դարի հունգարացի վիպասան, թատերագիր, սցենարիստ, ով 1920-ական թվականների սկզբից մինչև 1940-ական թվականների վերջը տասնյակ կինոնկարների սցենարներ է գրել։ Ծնվել է Օրադյայում (նախկին Ավստրո-Հունգարիա, ներկայումս՝ Ռումինիա), երիտասարդ տարիքում տեղափոխվել է Ավստրիա, այնուհետև՝ Մեծ Բրիտանիա, որտեղ աշխատել է իր համերկրացի Ալեքսանդր Կորդայի հիմնադրած London Film Productions ֆիրմայում որպես գլխավոր սցենարիստ՝ շատ դեպքերում համագործակցելով փորձառու մեկ այլ սցենարիստի՝ Արթուր Վիմպերիսի հետ[5]։ 1929 թվականին Լայոշ Բիրոն առաջադրվել է «Լավագույն կինոսցենարի համար» անվանակարգում ամերիկյան կինոակադեմիայի մրցանակով պարգևատրման՝ «Վերջին հրամանը» («The Last Command») կինոնկարի սցենարի համար, բայց մրցանակը շնորհվել է մեկ այլ ֆիլմի սցենարի[6]։

Լայոշ Բիրո
Ծննդյան անունգերմ.՝ Ludwig Blau
Ծնվել էօգոստոսի 22, 1880(1880-08-22)[1][2][3]
ԾննդավայրՕրադյա, Bihar County, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էսեպտեմբերի 9, 1948(1948-09-09)[1][4][2] (68 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանԼոնդոն
Մասնագիտությունսցենարիստ և լրագրող
Քաղաքացիություն Հունգարիա և  Միացյալ Թագավորություն
ԱշխատավայրՆյուգաթ
 Lajos Bíró (writer) Վիքիպահեստում

Լայոշ Բիրոն մահացել է 1948 թվականի սեպտեմբերի 9-ին, Լոնդոնում, ինֆարկտից։ Թաղվել է Հյուսիսային Լոնդոնի Հեմսթեդ գերեզմանատան հյուսիսային հատվածում։

Ստեղծագործական վաղ շրջանում Լ. Բիրոն գրել է հունգարերեն, Անգլիա տեղափոխվելուց հետո անցել է անգլերենով ստեղծագործելուն։ Մասնավորապես՝ հունգարերենով գրել է մեկ վեպ՝ A bazini zsidók («Բազինիի հրեաները», 1921 թ.) և մեկական արարվածով վեց թատերգություն, որոնք 1945 թվականին մեկ գրքով լույս են ընծայվել նաև անգլերեն թարգմանությամբ, *God's and Kings խորագրով[7]։

Ֆիլմագրության ընտրանի խմբագրել

  • Արքայազնը և աղքատը/ The Prince and the Pauper (1920)
  • Ողբերգություն Հաբսբուրգների արքայատոհմում / Tragedy in the House of Habsburg (1924)
  • Արգելված դրախտ / Forbidden Paradise (1924)
  • Եվայի գաղտնիքը / Eve’s Secret (1925)
  • Ամենայն մարմնականի ճանապարհը / The Way of All Flesh (1927)
  • Վերջին հրամանը / The Last Command (1928)
  • Դեղին շուշաններ / Yellow Lily (1928)
  • Գիշերապահներ / Night Watch (1928)
  • Ուրվականներով տունը / The Haunted House (1928)
  • Ամբողջ աշխարհի կանանց / Women Everywhere (1930)
  • Մայքլն ու Մերին / Michael and Mary (1931)
  • Ծաեռայություններ կանանց համար/ Service for Ladies (1932)
  • Հենրիխ 8-րդի անձնական կյանքը / The Private Life of Henry VIII (1933)
  • Եկատերինա Մեծը / Catherine the Great (1934)
  • Դոն Ժուանի անձնական կյանքը / The Private Life of Don Juan (1934)
  • Ալվան ծաղիկը / The Scarlet Pimpernel (1934)
  • Ուրվականն արևմուտք է գնում / The Ghost Goes West (1935)
  • Ռեմբրանդտ/ Rembrandt (1936)
  • Հրաշագործը / The Man Who Could Work Miracles (1936)
  • Մռայլ ճամփորդություն / Dark Journey (1937)
  • Ասպետն առանց զրահի / Knight Without Armour (1937)
  • Տիկին x-ի ամուսնալուծությունը / The Divorce of Lady X (1938)
  • Թմբուկը / The Drum (1938)
  • Չորս փետուր / The Four Feathers (1939)
  • Բաղդադցի գողը / The Thief of Bagdad (1940)
  • Չորս դամբան՝ Կահիրեի ճամփին / Five Graves to Cairo (1943)
  • Թագավորական սկանդալ / A Royal Scandal (1945)
  • Կատարյալ ամուսինը / An Ideal Husband (1947)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 FamilySearch Historical Records
  4. 4,0 4,1 4,2 Internet Broadway Database — 2000.
  5. Kulik, Karol Alexander Korda:The Man Who Could Work Miracles. Virgin Books, 1990. 9780870003356
  6. «The 1st Academy Awards (1929) Nominees and Winners». Academy of Motion Pictures Arts and Sciences. Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.
  7. Saturday Review of Literature - Volume 28, Part 2 - Page 92 1945 - The New Yorker GODS AND KINGS by Lajos Biro "Six witty and sportive one-act plays, all of which are among the best issued in recent years." —Herald Tribune Books "Unified by wit, skill, and a querying philosophical irony. All the plays ..

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայոշ Բիրո» հոդվածին։