Կոմս Լայոս Բատթյանյի (հունգ.՝ Batthyány Lajos, (փետրվարի 10, 1807(1807-02-10), Բրատիսլավա, Ավստրիական կայսրություն[2] - հոկտեմբերի 6, 1849(1849-10-06)[3], Պեշտ, Պեշտ, Հունգարիա[4]), հունգարացի պետական գործիչ, Հունգարիայի առաջին վարչապետը 1848-1849 թվականների հունգարական հեղափոխության և ազատագրական պայքարի ժամանակ։ Հեղափոխության ջախջախումից հետո Ավստրիայի իշխանությունը Բատթյանյիին մահապատժին է ենթարկել։

Լայոշ Բատթյանյի
 
Կուսակցություն՝ Ընդդիմադիր կուսակցություն և Peace Party?[1]
Կրթություն՝ Զագրեբի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 10, 1807(1807-02-10)
Ծննդավայր Բրատիսլավա, Ավստրիական կայսրություն[2]
Վախճանի օր հոկտեմբերի 6, 1849(1849-10-06)[3] (42 տարեկան)
Վախճանի վայր Պեշտ, Պեշտ, Հունգարիա[4]
Թաղված Ֆիումեի փողոցի գերեզմանոց
Դինաստիա Batthyány?
Քաղաքացիություն  Հունգարիա
Ամուսին Անտոնիա Զիչի[5]
Զավակներ Emanuela Batthyány?, Ilona Batthyány? և Elemér Batthyány?
 
Ինքնագիր Изображение автографа

Բարեփոխական գործունեություն խմբագրել

Բատթյանյին երիտասարդ տարիներին Ավստրիայի բանակում ծառայել է որպես սպա։ 1830 թվականին անդամագրվել է Հունգարիայի խորհրդարանի վերին պալատին։ 1839 թվականից վերին պալատում ընդդիմության ղեկավար դարձավ, բարեփոխումներ է առաջ մղել։ 1840 թվականից նրա առաջարկով վերին պալատի նիստերը սկսել են արձանագրվել։ Իշտվան Սեչենյիի դաշնակից է եղել բարեփոխական շարժման սկզբին։

Բատթյանյին, Սեչենյիի նման, ձիաբուծության նախաձեռնողներից էր, ձիերի ազնվացման և ձիարշավների կազմակերպման միջոցով ուզում էր զարգացնել անասնաբուծությունը։ Նույնպես Սեչենյիի օրինակով նպաստել է շերամաբուծության գործին։ Սակայն քաղաքական բարեփոխումների ասպարեզի վրա ավելի արմատական տեսակետներ ուներ, քան Սեչենյին։ 1843-1844 թվականների Ազգային Ժողովում ամբողջ Խորհրդարանի ազատական ընդդիմության ղեկավար դարձավ։ Խիստ քննադատել է Ավստրիայի իշխանությունը աբսոլուտիստական կառավարման համար։

1845 թվականին ընդդիմության կենտրոնական հանձնաժողովի նախագահ ընտրվեց։ Նախաձեռնեց բազմաթիվ տնտեսական ընկերակցությունների ստեղծումը, մասնակցեց Պաշտպանության Միության կազմակերպմանը։ 1847 թվականին նորաստեղծ Ընդդիմական Կուսակցության առաջին նախագահ ընտրվեց։

Հունգարիայի առաջին կառավարությունը խմբագրել

1848 թվականի փետրվարի 22-ին Փարիզում, հետո մարտի 13-ին Վիեննայում սկսվեց հեղափոխություն։ Մարտի 15-ին Պեշտ քաղաքում էլ սկսվեց հեղափոխություն։ Նույն օրը Պոժոնյում հավաքված Ազգային Ժողովը պահանջներ ներկայացրեց կայսերական կողմին։ Ֆերդինանդ Ե-ն, լսելով Պեշտի հեղափոխության լուրը, ստիպված համաձայնվեց պահանջների կատարմանը, և մարտի 17-ին հանձնարարեց Բատթյանյիին, որ կազմի Հունգարիայի առաջին կառավարությունը։

Մարտի 23-ին Ազգային Ժողովի առջև Բատթյանյին հայտարարեց իր կառավարության կազմը. Լայոշ Բատթյանյի (վարչապետ), Բերտալան Սեմերե (ներքին գործերի նախարար) Լայոշ Կոշութ (ֆինանսների նախարար), Ֆերենց Դեակ (արդարադատության և ներման նախարար), Լազար Մեսարոշ (պաշտպանության նախարար), Գաբոր Կլաուզալ (երկրագործության, արդյունաբերության և առևտուրի նախարար), Իշտվան Սեչենյի (երթևեկության և հանրային աշխատանքի նախարար), Յոժեֆ Էտվոշ (դաստիարակության, հետագայում կրոնի և կրթության նախարար), Պալ Էսթերհազի (Նորին Մեծության անձնական նախարար)։

Ապրիլի սկզբին վերջին անգամ հավաքված ավատական Ազգային Ժողովն ընդունում է այնպես կոչված ապրիլյան օրենքները, որոնք 1848-1849 թթ. հեղափոխության 12 կետանոց պահանջաշարի վրա էին հիմնված։ Ապրիլի 10-ին Ֆերդինանդ Ե-ն հաստատեց օրենքները, ապրիլի 11-ին կազմալուծվում է վերջին ավատական Ազգային Ժողովը։ Ապրիլյան օրենքների շնորհիվ Հունգարիան դարձավ գրեթե անկախ երկիր, կառավարությունը պատասխանատու դարձավ ընտրված նոր Ազգային Ժողովին, սկսվեց ավատատիրական հասարակարգի վերացումը։

Ավստրիական արքունիք փորձում էր թուլացնել հեղափոխական կառավարության ներուժը և անկախությունը։ Սակայն Ազգային Ժողովը հաստատել է կառավարության բոլոր կարևոր որոշումները։ Կառավարությունը հաջողությամբ իրականացրեց ճորտերի ազատությունը, և նոր տարադրամ է տպել («Կոշութի թղթադրամ»)։

1848 թվականի ամռանը Ավստրիայի արքունիքը ուժեղացրեց իր դիրքերը կայսրության մյուս նահանգներում, ու կենտրոնացրեց իր ուժերը Հունգարիայի կառավարության դեմ։ Խորվաթական բանակ ուղարկեց Հունգարիայի դեմ։ Բատթյանյին հրաժարական տվեց, շտապ կազմակերպեց նոր հունգարական զինված ուժերը և իշխանությունը հանձնեց Ազգային Պաշտպանության Հանձնաժողովին։ Հունգարական զինված ուժերը սեպտեմբերի 29-ին հաղթեց խորվաթական բանակը։ Բատթյանյին փորձում էր արքունիքի հետ բանակցությունների միջոցով համաձայնվել նոր կառավարության կազմի շուրջ, բայց տեսնելով, որ իր ջանքերն ապարդյուն են մնում, վերջնական հրաժարական տվեց։

Հրաժարականից հետո խմբագրել

Բատթյանյին հրաժարականից հետո միացավ հեղափոխական բանակին որպես շարքային զինվոր։ 1849 թ. հունվարին Ազգային Ժողովը պատվիրակություն ուղարկեց Վինդիշ-Գրեց ավստրիացի գեներալին։ Վինդիշ-Գրեցը նրանից բացի պատվիրակության բոլոր անդամներին ընդունեց։ Պեշտ վերադառնալուց հետո ձերբակալվել է ավստրիական իշխանության կողմից, հետո տարվել Օլոմոուց։

Մահապատիժ խմբագրել

1848 թվականի օգոստոսի 16-ին Օլմուցի ռազմական դատարանը նշանակել է ազատազրկում և գույքերի բռնագրավում, սակայն իշխանությունը ճնշման տակ փոխել են նշանակված պատիժը՝ մահապատժի։ Բատթյանյին տարվել է Պեշտ, որտեղ Հայնաուն հրաման տվեց, որ Բատթյանյիին կախեն։ Վերջին թույլ տված այցի ժամանակ իր կինը գաղտնաբար դաշույն տվեց նրան, որով իրեն վիրավորել է, բայց չի մահացել։ Վերքերի պատճառով մահապատժի ձևը փոխել են գնդակահարման։ Հոկտեմբերի 6-ին Արադի նահատակների սպանության օրը) գնդակահարվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Orsolya V. B. Békepártiak önmagukról (հունգ.) // Nógrád Megyei Múzeumok Évkönyve — 2001. — P. 102. — ISSN 0133-0802
  2. 2,0 2,1 2,2 Wurzbach D. C. v. Batthyány, Ludwig Graf (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 1. — S. 180.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118850385 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Data Collection of the Hungarian Peerage — 2015.