Լալե Անդերսեն (գերմ.՝ Lale Andersen, իսկական անունը՝ Լիզելոտա Հելենա Բերտա Բունենբերգ, գերմ.՝ Liese-Lotte Helene Berta Bunnenberg, մարտի 23, 1905(1905-03-23)[1][2][3][…], Lehe, Հանովեր նահանգ, Գերմանական կայսրություն - օգոստոսի 29, 1972(1972-08-29)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[4]), գերմանացի երգչուհի և երգերի հեղինակ, հանրահայտ «Լիլի Մառլեն» երգի կատարող։

Լալե Անդերսեն
Բնօրինակ անունգերմ.՝ Lale Andersen
Ի ծնե անունգերմ.՝ Liese-Lotte Helene Berta Bunnenberg
Ծնվել էմարտի 23, 1905(1905-03-23)[1][2][3][…]
Lehe, Հանովեր նահանգ, Գերմանական կայսրություն
Երկիր Գերմանիա
Մահացել էօգոստոսի 29, 1972(1972-08-29)[1][2][3][…] (67 տարեկան)
Վիեննա, Ավստրիա[4]
ԳերեզմանDünenfriedhof Langeoog
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դերասանուհի, երգչուհի, սցենարիստ, երգերի հեղինակ, ինքնակենսագիր և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
 Lale Andersen Վիքիպահեստում

1929 թվականի հոկտեմբերին բաժանվելով ամուսնուց և թողնելով ազգականների մոտ երեք երեխաներին, ապագա երգչուհին մեկնում է Բեռլին։ Այստեղ նա սովորում էր թատերական ստուդիայում և երգում էր կաբարեում։ 1933-1937 թվականներին Անդերսենը խաղում էր Ցյուրիխի թատրոնում (այդ շրջանում սկսում է ընկերություն անել կոմպոզիտոր Ռոլֆ Լիբերմանի հետ)։ 1938 թվականին նա աշխատել է մյունխենյան Սիմպլ կաբարեյում, իսկ 1939 թվականին Բեռլինի հեղինակավոր Kabarett der Komiker-ում։ Այստեղ նա հանդիպել է կոմպոզիտոր Նորբերտ Շուլցին և սկսել է կատարել իր նոր «Լիլի Մառլեն» երգը։ Պատերազմի սկզբին այս երգը ձեռք է բերել մեծ ժողովրդականություն զինվորների շրջանում, ընդ որում, ոչ միայն գերմանացի, սակայն պաշտոնական գերմանական քարոզչությունը երգչուհուն բացասական էր վերաբերվում, ինչպես իր գլխավոր գլուխգործոցի անբավարար առույգության, այնպես էլ իր մտերմությանը Լիբերմանի և հրեական ծագում ունեցող այլ գերմանացի և շվեյցարացի երաժիշտների հետ։ Որոշակի ժամանակահատվածում «Լիլի Մառլեն» կատարումը նույնիսկ պաշտոնապես արգելված էր, իսկ Անդերսենը փորձել է ինքնասպան լինել։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Անդերսենը մի քանի տարի բեմ չի բարձրացել։ Նրա վերադարձը տեղի է ունեցել միայն 1952 թվականին, երբ իր սեփական խոսքերով գրված «Կապույտ գիշերը ապաստարանի տակ» (գերմ.՝ Die blaue Nacht am Hafen) երգով սկավառակը Գերմանիայում դարձավ ոսկե։ 1961 թվականին ներկայացրել է ԳՖՀ-ը Եվրատեսիլ երգի մրցույթում, որտեղ զբաղեցրել է 13-րդ տեղը։ Այդ պահին Անդերսենը եղել է 56 տարեկան, նա ավելի քան 45 տարի պահել է Եվրատեսիլի ամենամեծ մասնակցի ռեկորդը։ Մինչև 1967 թվականը Անդերսենն ակտիվորեն համերգներով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Ապա, թողնելով բեմը, նա թողարկել է երկու գիրք հիշողություններ՝ «Ի՞նչպես դառնալ շնաձուկ։ Ուրախ ուղեցույց բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են երգել կամ ստեղծագործել շլագերներ» (գերմ.՝ Wie werde ich Haifisch? – Ein heiterer Ratgeber für alle, die Schlager singen, texten oder komponieren wollen; 1969) և «Երկնքն ունի բազմաթիվ ներկեր» (գերմ.՝ Der Himmel hat viele Farben; 1972

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118502808 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լալե Անդերսեն» հոդվածին։