ԼԳԲՏ ինքնասպանություններ

ԼԳԲՏ ինքնասպանություններ, սոցիալական լուրջ խնդիր։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հոմոսեքսուալ և երկսեռական մարդիկ մի քանի անգամ[1] ավելի հակված են ինքնասպանություն գործելուն, քան հետերոսեքսուալները, իսկ տրանսգենդեր մարդկանց շրջանում ինքնասպանության փորձ կատարելու հավանականությունը տասն անգամ ավելին է, քան բնակչության մնացած շրջանում։ Հատկապես ինքնասպան են լինում ԼԳԲՏ դեռահասները։ ԼԳԲՏ անձանց շրջանում ինքնասպանությունը կանխելու համար շատ երկրներ ստեղծում են հատուկ «թեժ գծեր» և նախագծեր, որոնք հաշվի են առնում այս կատեգորիայի մարդկանց կարիքները։

Բնութագրեր և պատճառներԽմբագրել

Նույնասեռականների շրջանում ինքնասպանությունները գիտության մեջ նկարագրվում են դեռևս Մագնուս Հիրշֆելդի ժամանակներից։ Համասեռական մարդկանց կյանքից կամավոր հեռանալու պատճառ կարող է դառնալ իրենց սեռական կողմնորոշումը թաքցնելու և երկուական կյանք վարելու, սոցիալական կործանման տանող բացահայտումների վախը կամ նույնիսկ ֆիզիկական ագրեսիան[2]։ Հոմոսեքսիստական և հոմոֆոբ շրջապատի ազդեցութունը խոչընդոտում է համասեռականներին սեփական կողմնորոշումը ընդունելուն և առօրյային ինտեգրվելուն[3][4]։

Հոգեներգործուն նյութերի չարաշահումը կարող է նաև իր դերն ունենալ ինքնասպանության մտքերի ամրապնդման գործում։ ԼԳԲՏ անձանց շրջանում ալկոհոլի և թմրամոլության խնդրի դեմ պայքարելու համար անհրաժեշտ են հատուկ ծրագրեր, որոնք նպատակաուղղված են հենց այս կատեգորիայի մարդկանց վրա, քանի որ ընդհանուր ծրագրերը, որոնք հաշվի չեն առնում ԼԳԲՏ անձանց կարիքները, հաճախ բաց են թողնում այդպիսի կախվածության էությունը[2]։

Որոշ համասեռականներ փորձում են ազատվել օտարման և մեկուսացման զգացումից ԼԳԲՏ շարժման ակտիվ մասնակցության միջոցով, սակայն հասարակության դիմադրությունը հաճախ միայն ուժեղացնում է այդ զգացմունքները և սրում ինքնասպանության մտքերը[2]։

Հատկապես հակված են ինքնասպանության այն երիտասարդները, որոնք նոր են գիտակցել, որ իրենց սեռական հետաքրքրությունները տարբերվում են իրենց հասակակիցներից, և չեն ստացել օգնություն իրենց կյանքի այս ճգնաժամային շրջանում։ Օտարումը հասակակիցներից և սեփական ընտանիքից, իրենց սեռական ցանկությունների վախը, մեղքի և ատելության զգացումն իրենց հանդեպ շատ ԼԳԲՏ դեռահասների համար անտանելի լարվածություն են ստեղծում[2][5]։

Միևնույն ժամանակ, երիտասարդ գեյերի և լեսբուհիների շրջանում ինքնասպանության ռիսկը հատկապես բարձր է, եթե նրանք.

  • վաղ են բացահայտորեն ընդունել իրենց համասեռականությունը,
  • ենթակա են ֆիզիկական և (կամ) հոգեբանական բռնության՝ այս առումով հոմոֆոբիայի հիման վրա,
  • փորձում են լուծել իրենց խնդիրները հոգեմետ դեղերի օգնությամբ,
  • մերժվել են իրենց ընտանքիների կողմից[5]։

Վերջապես, համասեռականների մոտ ինքնասպանության մտքերը կարող են նաև ոչ մի կապ չունենալ նրանց սեռական կողմնորոշման հետ և պայմանավորված լինել բոլորովին այլ պատճառներով[2]։

Թվեր և փաստերԽմբագրել

Դեռևս 1914 թվականին Մագնուս Հիրշֆելդը, հետազոտելով շուրջ հազար միասեռական տղամարդկանց և կանանց, հանգել է այն եզրակացության, որ նրանց շուրջ 75%-ը գոնե մեկ անգամ մտածել է ինքնասպանության մասին, 25%-ը փորձել է կատարել այն և նրա հիվանդների 3%-ը, իրոք, ավարտել են սկսածը։ 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի այլ հետազոտողներ նույնպես նման թվեր են ստացել. ըստ Ուորեն Յոհանսոնի` մարդկանց նման քայլի դրդած հնարավոր պատճառների թվում եղել են քրեական հետապնդում նույնասեռ շփումների, շանտաժի, սիրեկանի մահվան կամ հետերոսեքսուալ ամուսնության մեջ ճնշման համար[2]։ ԱՄՆ-ում հրապարակված ավելի ժամանակակից The Gay Report-ի (1977) տվյալները նույնպես ցույց են տվել, որ հարցված տղամարդկանց 40%-ը և հարցված կանանց 39%-ը երբևէ լրջորեն մտածել են ինքնասպանության մասին կամ ինքնասպանության փորձ են կատարել[2]։ Նմանատիպ եզրակացություններ կան նաև հետագա հետազոտություններում։

1999 թվականին Իլինոյս նահանգում 103 երկվորյակների ընտրությամբ անցկացված հետազոտությունը ցույց է տվել համասեռականության և ինքնասպանության վարքագծի միջև կապը։ Արդյունքների մեջ նշվել է, որ համասեռականները 6,5 անգամ ավելի հաճախ են ինքնասպանության փորձեր կատարել, քան նրանց երկվորյակները։ Փսիխոակտիվ միջոցների ընդունման և դեպրեսիայի հաշվարկի փոփոխությունից հետո ինքնասպանությունների փորձի քանակի տարբերությունը 2.5 անգամ է եղել[6][7] (տես նաև[8][9][10][11][12]):

National College Health Assessment-ի 2008-2009 թվականների հետազոտության արդյունքների համաձայն, որի ընթացքում ուսումնասիրվել է 18-24 տարեկան 89.199 մարդու տվյալները, «ԼԳԲՏ բոլոր ռասայական/էթնիկ խմբերում անձինք զգալիորեն ավելի հակված են եղել վնաս պատճառել իրենց, տառապել ինքնասպանության մտքերով, ինքնասպանության փորձեր կատարել և դեպրեսիայի մեջ գտնվել, քան ԼԳԲՏ-ին չպատկանող անձինք»[13]։ Նմանատիպ եզրակացություններ են արվել նաև երիտասարդ գեյերի և լեսբուհիների վերաբերյալ այլ հետազոտություններով[14][15][16][17][18][19][20]։

Հետազոտության համաձայն՝ ամերիկացի գեյերի 20-30%-ը ինքնասպանության փորձեր է կատարել, դա շատ ավելի մեծ է, քան ցանկացած այլ սոցիալ-տարիքային խմբում[5]։ Նախկին ԳԴՀ-ում հարցվածների 36%-ն ասել է, որ մտածել է ինքնասպանության մասին, իսկ 13%-ը փորձել է այն իրականացնել[5]։

ԱՄՆ-ի առողջապահության դեպարտամենտի կողմից 1989 թվականին հրապարակված հետազոտությունները նաև ցույց են տվել, որ հոմոսեքսուալ դեռահասները 2-3 անգամ ավելի հաճախ են ինքնասպանության փորձեր կատարում, քան նրանց հետերոսեքսուալ հասակակիցները։ Ամեն տարի երիտասարդների շրջանում ինքնասպանությունների 30%-ը կատարվում է երիտասարդ գեյերի և լեսբուհիների կողմից, իսկ ինքնասպանությունն առաջինն է նրանց մահվան պատճառների ցուցակում[21]։

Օրինակ, ԱՄՆ-ում նույնասեռական դեռահասների շրջանում ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի տոկոսը զգալիորեն գերազանցում է նրանց հետերոսեքսուալ հասակակիցներին բնորոշ թվերը[22][23]։ Հետազոտության համաձայն՝ միասեռական դեռահասների մոտ մեկ հինգերորդը փորձել է ինքնասպան լինել։ Կոլումբիայի համալսարանի տվյալներով՝ հետերոսեքսուալ դեռահասների շրջանում ինքնասպանության փորձերի թիվը առնվազն 10 անգամ ցածր է (մոտ 2%)[24]։ Լեսբուհի երիտասարդ աղջիկների շրջանում ինքնասպանությունների նման բարձր տոկոսը հետազոտողները կապում են անբարյացակամ սոցիալական մթնոլորտի հետ, որը շրջապատում է ԼԳԲՏ դեռահասներին[4]։

Massachusetts Youth Risk Behavior Survey հետազոտության տվյալների համաձայն, որն ուսումնասիրել է սեռական կողմնորոշման և դեռահասների շրջանում ինքնասպանությունների միջև կապը, ԼԳԲՏ դեռահասները 2,76 անգամ ավելի հաճախ են իրենց վնաս պատճառել և 2,73 անգամ ավելի հաճախ են ինքնասպանության փորձեր ձեռնարկել, քան նրանց հետերոսեքսուալ հասակակիցները։ 2007 թվականին անցկացված հարցաշարին մասնակցել է 3131 մարդ։ Իրենց հոմոսեքսուալ վերագրվող դեռահասների 7%-ին բաժին է ընկել բոլոր մարմնական վնասվածք հասցնելու դեպքերի 67%-ը և ինքնասպանության բոլոր փորձերի 80%-ը[25] (տես նաև [26]

Տրանսգենդերների ինքնասպանություններԽմբագրել

Սեռափոխության վիրահատության հետ կապված ինքնասպանության հաճախականության և ինքնասպանության փորձերի դեպքերը չափազանց բարձր են։ Օրինակ, հետազոտողները պարզել են, որ ինքնասպանությունների մակարդակը հետվիրահատական տրանսգենդեր մարդկանց մոտ ԱՄՆ-ի բնակչության շրջանում կազմում են ինքնասպանությունների ընդհանուր մակարդակի 80-ապատիկ ավելին։ Տրանսգենդեր անձանց շրջանում ինքնասպանության փորձերի նման բարձր տոկոսը նշվում է նաև այլ երկրների ուսումնասիրություններում, օրինակ, Նիդերլանդներում։ Սեռափոխության վիրահատություն նախատեսող տրանսգենդեր մարդկանց շրջանում ինքնասպանություն գործած անձանց մասնաբաժինը գնահատվում է 19-25%։ 2000-ական թվականների սկզբի ուսումնասիրությունները նույնիսկ ավելի բարձր ցուցանիշ են տվել։ Հարցված տրանսգենդեր մարդկանց մինչև մեկ երրորդը գոնե մեկ անգամ ինքնասպանության փորձ է կատարել։ Բացի այդ, հետազոտողները նշում են, որ ինքնասպանության փորձեր ավելի հաճախ նկատվում են տրանսգենդեր դեռահասների և երիտասարդների խմբում, քան ավելի մեծ տարիքային խմբերի մոտ[27]։

Տրանսգենդեր անձանց ինքնասպանության հակվածության աճի պատճառների շարքում հետազոտողները հայտնաբերել են դեպրեսիան, վախը և թմրանյութերի չարաշահումը։ Առավել ծանր սթրեսը, հատկապես տրանսգենդեր դեռահասների համար, առաջացնում է ծնողների մերժումը և խտրականության բարձր մակարդակը։ 2000 թվականին անցկացված շուրջ 6,5 հազար ամերիկացի տրանսգենդեր մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքում նշվել է, որ տրանսգենդեր կարգավիճակի պատճառով խնդիրներ են առաջացել աշխատանք գտնելու (44%) կամ նույնիսկ իրենց ներկայիս աշխատանքից հեռացնելու հետ (27%)։ Հարցված տրանսգենդերները գործազրկության մասին հայտնել են երկու անգամ ավելի հաճախ, քան ԱՄՆ-ի միջին բնակչությունը, և դեպքերի միայն 40%-ն է նշել, որ ունեն հիմնական բժշկական ապահովագրություն։ Հարցվածների շուրջ 97%-ը նշել է վիրավորանքի, բանավոր նվաստացման և ֆիզիկական բռնության առկայությունը աշխատավայրում` տրանսգենդերության հետ կապված պատճառներով[27]։

Ինքնասպանության կանխարգելում և ինքնասպանության կանխարգելման ծրագրերԽմբագրել

ԼԳԲՏ մարդկանց համար ինքնասպանությունների կանխարգելումն ուղղված է նախևառաջ մարդու մոտ նույնասեռականության հետ կապված հոգեբանական ապրումների նվազեցման ռազմավարությունների մշակմանը։ Հոմոսեքսուալ մարդիկ, որոնք հոգեբանական աջակցության կարիք ունեն, պետք է ստանան հատուկ վերապատրաստված մասնագետի օգնություն, որը տեղյակ է ԼԳԲՏ խնդիրներից և դժվարություններից, որը չի խորացնի հիվանդի վիճակը` հիմնվելով իրենց կրոնական հայացքների վրա կամ այլ պատճառներով։ Շատ երկրներում բացվել են «թեժ գծեր» և հատուկ ճգնաժամային կենտրոններ` սուիցիդալ միտումներով ԼԳԲՏ մարդկանց օգնության համար[2]։

ԱՄՆ-ում ԼԳԲՏ դեռահասների շրջանում ինքնասպանության կանխման հայտնի նախագծերի օրինակներ կարող են ծառայել Trevor Project-ի և It gets Better-ի նախագծերը։

1998 թվականին ռեժիսորներ Ջեյմս Լիսեսնի, Պեգգի Ռայսկիի և Ռենդի Սթոունի կողմից կազմակերպված Trevor Project-ը ԼԳԲՏ երիտասարդների շրջանում ինքնասպանությունների կանխման աշխատանքներով զբաղվող կազմակերպություն է։ Նախագիծը ստացել է անուն՝ ի պատիվ 13-ամյա մի դեռահասի` գեյի, որը փորձել է ինքնասպան լինել[28]։ «Trevor» նախագիծն ունի թեժ հեռախոսագիծ, որից կարող է օգտվել ցանկացած ԼԳԲՏ դեռահաս, որը դժվարության մեջ է հայտնվել իր կողմնորոշման պատճառով։ 2008 թվականին ծրագրի վստահության հեռախոսի ստացած զանգերի քանակը նախորդ ժամանակների համեմատ ավելացել է երեք անգամ[29]։

It gets Better նախագիծը ստեղծվել է ամերիկացի լրագրող և ԼԳԲՏ ակտիվիստ Դեն Սավաջի կողմից (անգլ.՝ Dan Savage) այն բանից հետո, երբ մի քանի միասեռական դեռահաս ինքնասպան է եղել 2010 թվականի աշնանը ԱՄՆ-ում։ Նրան են միացել բազմաթիվ հայտնի մարդիկ` Էնն Հեթեուեյը, Լեդի Գագան, Լարի Քինգը, Դարրեն Հեյզը, Էլեն Դեջեներեսը, Կեշան, Բարաք Օբաման, Հիլարի Քլինթոնը, Ջո Բայդենը, Ջուելը, Իան Սոմերհոլդերը, Ջուլի Բենցը, Քրիստոֆեր Քոլֆերը, Դեյն Քուքը, Էդրիան Կարին, Գլորիա Էստեֆանը, Իվ Ջեֆերսը, Ջեսի Տայլեր Ֆերգյուսոնը, Թիմ Գանը, Ջենիֆեր Լավ Հյուիթը, Պերես Հիլթոնը, Ջանեթ Ջեքսոնը, Նիլ Հարիսը, Սիարան և շատ ուրիշներ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Хаас, 2010
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 title=Suicide|author=Warren Johansson|pdf=Suicide.pdf|pages=1264—1266
  3. Thomas Hertling. Homosexuelle Männlichkeit zwischen Diskriminierung und Emanzipation, с. 24
  4. 4,0 4,1 Poteat V. Paul, Mereish Ethan H., DiGiovanni Craig D., Koenig Brian W. (2011)։ «The effects of general and homophobic victimization on adolescents' psychosocial and educational concerns: The importance of intersecting identities and parent support.»։ Journal of Counseling Psychology (անգլերեն) 58 (4): 597–609։ ISSN 1939-2168։ doi:10.1037/a0025095 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Лунный свет на заре|глава=Подростковые самоубийства|страницы=408—409
  6. R. Herrell, et al., "A Co-Twin Study in Adult Men, " Archives of General Psychiatry 56 (1999): 867—874.
  7. Herrell R, Goldberg J, True WR, Ramakrishnan V, Lyons M, Eisen S, Tsuang MT (October 1999)։ «Sexual orientation and suicidality: a co-twin control study in adult men»։ Arch. Gen. Psychiatry (անգլերեն) 56 (10): 867—874։ PMID 10530625։ doi:10.1001/archpsyc.56.10.867 
  8. Skerrett DM, Kõlves K, De Leo D (December 2014)։ «Suicides among lesbian, gay, bisexual, and transgender populations in Australia: an analysis of the Queensland Suicide Register»։ Asia Pac Psychiatry (անգլերեն) 6 (4): 440–6։ PMID 24692051։ doi:10.1111/appy.12128 
  9. Irwin JA, Coleman JD, Fisher CM, Marasco VM (2014)։ «Correlates of suicide ideation among LGBT Nebraskans»։ J Homosex (անգլերեն) 61 (8): 1172—1191։ PMID 24344775։ doi:10.1080/00918369.2014.872521 
  10. Matarazzo BB, Barnes SM, Pease JL, Russell LM, Hanson JE, Soberay KA, Gutierrez PM (April 2014)։ «Suicide risk among lesbian, gay, bisexual, and transgender military personnel and veterans: what does the literature tell us?»։ Suicide Life Threat Behav (անգլերեն) 44 (2): 200—217։ PMID 24494604։ doi:10.1111/sltb.12073 
  11. Moody C, Smith NG (July 2013)։ «Suicide protective factors among trans adults»։ Arch Sex Behav (անգլերեն) 42 (5): 739—752։ PMC 3722435։ PMID 23613139։ doi:10.1007/s10508-013-0099-8 
  12. King Michael, Semlyen Joanna, Tai Sharon See, Killaspy Helen, Osborn David, Popelyuk Dmitri, Nazareth Irwin (2008)։ «A systematic review of mental disorder, suicide, and deliberate self harm in lesbian, gay and bisexual people»։ BMC Psychiatry (անգլերեն) 8 (1)։ ISSN 1471-244X։ doi:10.1186/1471-244X-8-70 
  13. Lytle MC, De Luca SM, Blosnich JR (August 2014)։ «The influence of intersecting identities on self-harm, suicidal behaviors, and depression among lesbian, gay, and bisexual individuals»։ Suicide Life Threat Behav (անգլերեն) 44 (4): 384—391։ PMC 4176776։ PMID 25250405։ doi:10.1111/sltb.12083 
  14. Skerrett DM, Kõlves K, De Leo D (2015)։ «Are LGBT populations at a higher risk for suicidal behaviors in Australia? Research findings and implications»։ J Homosex (անգլերեն) 62 (7): 883—901։ PMID 25569508։ doi:10.1080/00918369.2014.1003009 
  15. Scourfield J, Roen K, McDermott L (May 2008)։ «Lesbian, gay, bisexual and transgender young people’s experiences of distress: resilience, ambivalence and self-destructive behaviour»։ Health Soc Care Community (անգլերեն) 16 (3): 329—336։ PMID 18328055։ doi:10.1111/j.1365-2524.2008.00769.x 
  16. Kerr DL, Ding K, Chaya J. Substance use of lesbian, gay, bisexual and heterosexual college students(անգլ.) // American Journal of Health Behavior. — 2014-11. — В. 6. — Т. 38. — С. 951—962. — doi:10.5993/AJHB.38.6.17
  17. Mustanski B, Liu RT A longitudinal study of predictors of suicide attempts among lesbian, gay, bisexual, and transgender youth(անգլ.) // Archives of Sexual Behavior. — 2013-04. — В. 3. — Т. 42. — С. 437—448. — doi:10.1007/s10508-012-0013-9
  18. Liu RT, Mustanski B. Suicidal ideation and self-harm in lesbian, gay, bisexual, and transgender youth(անգլ.) // American Journal of Preventive Medicine. — 2012-03. — В. 3. — Т. 42. — С. 221—228. — doi:10.1016/j.amepre.2011.10.023
  19. Fergusson DM, Horwood LJ, Beautrais AL Is sexual orientation related to mental health problems and suicidality in young people?(անգլ.) // Archives of General Psychiatry. — 1999-10. — В. 10. — Т. 56. — С. 876—880. — doi:10.1001/archpsyc.56.10.876
  20. Silenzio VM, Pena JB, Duberstein PR, Cerel J, Knox KL Sexual orientation and risk factors for suicidal ideation and suicide attempts among adolescents and young adults(անգլ.) // American Journal of Public Health. — 2007-11. — В. 11. — Т. 97. — С. 2017—2019. — doi:10.2105/AJPH.2006.095943
  21. Гомофобия, дети и школа Archived 2011-10-05 at the Wayback Machine. // LESBIRU.COM, 2003
  22. «Названа причина высокой смертности геев»։ Утро.ру (ռուսերեն)։ 2011-04-18։ Վերցված է 2020-10-20 
  23. Hegna K. Is there an elevated risk of attempted suicide among homosexual adolescents?(անգլ.) // Journal of the Norwegian Medical Association : journal. — 2001. — Т. 121. — № 9. — С. 1100—2. — PMID 11354889.
  24. «Подростки с нетрадиционной сексуальной ориентацией чаще совершают самоубийства»։ Росбалт։ 2011-04-21։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-07-ին։ Վերցված է 2013-06-07 
  25. Reisner SL, Biello K, Perry NS, Gamarel KE, Mimiaga MJ (September 2014)։ «A compensatory model of risk and resilience applied to adolescent sexual orientation disparities in nonsuicidal self-injury and suicide attempts»։ Am J Orthopsychiatry (անգլերեն) 84 (5): 545—556։ PMID 25089757։ doi:10.1037/ort0000008 
  26. Saewyc EM, Skay CL, Hynds P, Pettingell S, Bearinger LH, Resnick MD, Reis E Suicidal ideation and attempts in North American school-based surveys: are bisexual youth at increasing risk?(անգլ.) // Journal of LGBT health research. — 2007. — В. 2. — Т. 3. — С. 25—36. — doi:10.1300/J463v03n02_04
  27. 27,0 27,1 Хаас, 2010, Suicide and suicide risk in transgender populations
  28. «Организация по спасению секс-меньшинств объявила своим героем Дэниела Рэдклиффа» (ռուսերեն)։ NEWSru.com։ 2011-03-21։ Վերցված է 2013-12-07 
  29. ««Гарри Поттер» активно спасает геев от самоубийства» (ռուսերեն)։ TV.ua։ 2009-08-13։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-12-ին։ Վերցված է 2013-12-07 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել