Իրմա Սեռանո
Իրմա Սեռանո (իսպաներեն՝ Irma Serrano․ ծնյալ Irma Cielo Consuelo Serrano Castro y Domínguez, Comitán de Domínguez[3], դեկտեմբերի 9, 1933[1], Comitán de Domínguez, Չիապաս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - մարտի 1, 2023[2], Չիապաս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]), լատինաամերիկացի երաժիշտ, քաղաքական գործիչ, կինոպրոդյուսեր, կինոդերասանուհի[4]։ Իր ամենահայտնի ֆիլմերից մեկի պատվին ստացել է «La Tigresa» («վագրուհի») մականունը[5]։
Իրմա Սեռանո իսպ.՝ Irma Serrano | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1933[1] |
Ծննդավայր | Comitán de Domínguez, Չիապաս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | մարտի 1, 2023[2] (89 տարեկան) |
Մահվան վայր | Չիապաս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, քաղաքական գործիչ, theatre entrepreneur, հեղինակ և կինոռեժիսոր |
Զբաղեցրած պաշտոններ | member of the Senate of Mexico? |
Կուսակցություն | Հեղափոխական դեմոկրատներ և Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցություն |
Irma Serrano Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՈրպես երգչուհի՝ Սեռանոն աչքի է ընկել ինքնատիպ, առինքնող ձայնով[6], համբավվել է մեքսիկական ռանչերա և կոռիդո երաժշտական ոճերի նմուշ հանդիսացող ստեղծագործությունների յուրօրինակ մեկնաբանությամբ[7]։ Հիշարժան են հատկապես «El Ausente», «El Amor de la Paloma» և «Cariño Santo» երգերի նրա կատարումները, որոնք դարձել են ավանդական մեքսիկական երաժշտության դասական նմուշօրինակներ։ Իր էկզոտիկ գեղեցկության և հրաշալի կազմվածքի շնորհիվ նա կարողացավ երգարվեստում կարիերան զուգորդել դերասանական հաջող կարիերայի հետ։ Առանձնապես տպավորիչ էին նրա դերակատարումները La Martina (1971, ռեժիսոր Ռենե Կարդոնա կրտսեր ) և La Tigresa (1973) ֆիլմերում։
Իրմա Սեռանոն հանդես է եկել ավելի քան 100 ֆիլմերում, պիեսներում և իսպանական սերիալներում։ Ու նաև նրա շնորհիվ է, որ շատ քննադատներ 20-րդ դարի մի հատվածը անվանել են մեքսիկական զվարճանքային արտադրության «ոսկե դարաշրջան»։ Նա մեծ համբավ ձեռք բերեց ամբողջ Լատինական Ամերիկայում, տեր դարձավ զգալի հարստության և հաճախ էր հայտնվում լատինաամերիկյան մամուլում՝ մեքսիկացի ճանաչված տղամարդկանց հետ բազմաթիվ ռոմանտիկ կապերի պատճառով։ Հետագա տարիներին նա մի շարք սկանդալների ու տարաձայնությունների կենտրոնում է գտնվել[8]։
1990-ականներին նա հաջողությամբ շարունակեց կարիերան արդեն որպես քաղաքական գործիչ՝ որպես սենատոր Մեքսիկայի Չիապաս նահանգում։ 2009 թվականի մարտի 25-ին ձերբակալվել է[9]։
Սեռանոն իր ուժերը փորձել է նաև գրականության բնագավառում․ հրատարակել է A Calzón Amarrado (1978) և Sin Pelos En La Lengua (1979) ինքնակենսագրական գրքերը (դրանցից առաջինում, ի դեպ, խոստովանել է, որ կարճատև սիրային կապ է ունեցել Մեքսիկայի նախագահ Գուստավո Դիաս Օրդասի հետ[8] Neither confirmed the rumor until she published her book A calzón amarrado, in which she admitted the affair.[10])։
Իրմա Սեռանոն մահացել է Տաքսլա Գուտիերեսում 2023 թվականի մարտի 1-ին՝ 89 տարեկան հասակում[11][12]։
Ֆիլմագրություն
խմբագրել
|
|
Հեռուստատեսություն
խմբագրել- 2005 La Madrastra (հեռուստասերիալ)
- 2004 Hospital el paisa (հեռուստասերիալ)
- 1977 Variedades de media noche (հեռուստասերիալ)
- 1974 La tierra (հեռուստասերիալ)
- 1972 Aun hay mas (հեռուստասերիալ)
Թատրոն
խմբագրելՈրպես դերասանուհի և պրոդյուսեր
խմբագրել- Naná (1973)
- A Lady Without Camellias (1977)
- Oh...Calcutta (1977)
- Lucrecia Borgia (1977)
- Yocasta Reina (1978)
- The Cross-legged War (1979)
- A Calzón amarrado (1980)
- The Two Emanuele (1984)
- The Well of Solitude (1985)
Որպես պրոդյուսեր
խմբագրել- Emanuele...Live (1981)
- Jail for Girls (1981)
- Vampira! (Emanuele de Ultratumba) (1983)
- Carmen (2004)
Ընտրյալ սկավառակագրություն
խմբագրել- La Nueva Intérprete de la Canción Ranchera (Columbia Records, 1964)
- Lloren Organillos: Folk Songs of Mexico (Columbia Records, 1965)
- Nuevo "Hits" con Irma Serrano (Columbia Records, 1965)
- Mexican Fire (Columbia Records, 1966)
- Mi Noche de Ayer and Other Folk Songs (Columbia Records, 1968)
- Irma Serrano con Los Alegres de Terán (Columbia Records, 1973)
- 15 auténticos éxitos (Columbia Records, 1984)
Մրցանակ
խմբագրել- 1963: Trofeo Revelación Folkórica, Premio Macuilxóchitl como la Cancionista Revelación, Trofeo Musa de Radiolandia.
Մատենագրություն
խմբագրել- SERRANO, Irma / ROBLEDO, Elisa A calzón amarrado Ed. Selector, México (1978) 9684031645
- SERRANO, Irma / ROBLEDO, Elisa Sin pelos en la lengua Ed. Selector, México (1979) 9786074530315
- SERRANO, Irma / ROBLEDO, Elisa Una loca en la polaca, Ed. Selector, México (1992) ISBN 9684036493
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.jornada.com.mx/notas/2023/03/01/espectaculos/muere-irma-serrano-la-tigresa-a-los-89-anos/?from=homeonline&block=ultimasnoticias
- ↑ Decisión Ciudadana 1994: Reglas del juego, candidatos y perspectivas. Rayuela Editores. 1994. էջ 70. ISBN 9789687293035. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Biographical Dictionary of Mexican Film Performers: Serrano, Irma». Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Contreras, José A. (1966 թ․ մարտի 10). «Irma Serrano sintetiza: Canta con sinceridad para el pueblo». Melodías mexicanas. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «The Whirling Disks: Irma Serrano». Reading Eagle. 1966 թ․ մարտի 20. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Herrera-Sobek, María (1993). The Mexican Corrido: A Feminist Analysis. Indiana University Press. էջ xviii. ISBN 9780253207951.
- ↑ 8,0 8,1 «Mexican Actress Irma Serrano Arrested». Latin American Herald Tribune. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Irma Serrano es detenida tras asistir al programa 'Hoy'». Terra (Mexico) (իսպաներեն). 2009 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Muere Irma Serrano, 'La Tigresa', a los 89 años de edad». Excélsior (իսպաներեն). 2023 թ․ մարտի 2.
- ↑ «Muere Irma Serrano, 'La Tigresa', a los 89 años». Univision (spanish). 2023 թ․ մարտի 1.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Murió Irma Serrano, 'La Tigresa', a los 89 años». Dallas News (իսպաներեն). 2023 թ․ մարտի 1.
Արտաքին հղումներ
խմբագրել- Իրմա Սեռանո Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրմա Սեռանո» հոդվածին։ |