Իրեն Բեդարդ

ամերիկացի դերասանուհի

Իրեն Բեդարդ (անգլ.՝ Irene Bedard, հուլիսի 22, 1967(1967-07-22)[1], Անքորեջ շրջան, Ալյասկա[2]),  կինոյի, հեռուստատեսության և հնչյունավորման ամերիկացի դերասանուհի։ Շատ քիչ էսկիմոս դերասանուհիներից մեկն, ով մեծ ճանաչում է ձեռք բերել։ Հնդկուհու ամպլուա է։ Հեռուստադիտողին առավել հայտնի է հնդկուհի արքայադստեր հնչյունավորմամբ Պոկահոնտաս մուլտֆիլմում և 1995 թվականի խաղում, 1988 թվականի մուլտֆիլմի շարունակությունում, ընդ որում մուլտիպլիկացիոն պատկերը ևս արտանկաարվել է Իրեն Բեդարդի իրական տեսքից։

Իրեն Բեդարդ
Ծնվել էհուլիսի 22, 1967(1967-07-22)[1] (56 տարեկան)
ԾննդավայրԱնքորեջ շրջան, Ալյասկա[2]
ԿրթությունԱրվեստի համալսարան և Dimond High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Denny Wilson?
Երեխա(ներ)Quinn Wilson?

Կենսագրություն խմբագրել

Իրեն Բեդարդը ծնվել է 1967 թվականի հուլիսի 22-ին Անքորիջում (Ալյասկա)։ Նրա ամենամոտ նախնիները եղել են տարբեր ազգություններից՝ ինուպյատներ, յուպիկներ, ինուիտներ, կրիներ։ Ավարտել է Ֆիլադելֆիայի արհեստի համալսարանը «երաժշտական թատրոն» մասնագիտացմամբ։

Բեդարդը 1994 թվականին նկարահանվել է կինոյում և հեռուստատեսությունում, 1995 թվականին հնչյունավորել է մուլտֆիլմեր և համակարգչային խաղեր։ 1995 թվականին People ամսագիրը ներառել է նրան «50 ամենագեղեցիկ մարդկանց» ցուցակի մեջ[3]։

2012 թվականին դարձել է Sleeping Lady Films և Waking Giants Productions կազմակերպությունների համահիմնադիրը[4]։

Անձնական կյանք խմբագրել

1993 թվականին ամուսնացել է երգիչ Դենի Ուիլսոնի հետ։ 2003 թվականին զույգը ունեցել է որդի, որին անվանել են Քուին։ 2010 թվականի նոյեմբերին ԶԼՄ-ում հայտնվել է տեղեկություն, որ ամուսնական կյանքի ընթացում Ուիլսոնը անընդհատ իր կնոջ նկատմամբ կիրառել է սեքսուալ և ֆիզիկական բռնություն՝ չթողնելով նրան լիարժեք զբաղվել դերասանական կարիերայով[5]։ 2012 թվականին զույգը բաժանվել է։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Իրեն Բեդարդի մրցանակների և անվանակարգերի ամբողջական ցուցակի հետ կարելի է ծանոթանալ IMDb կայքում
  • 1995 թվական՝ Ոսկե գլոբուս մրցանակ «Մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում լավագույն դերսանուհի» կատեգորիայում «Լակոտի ցեղի կինը» ֆիլմում խաղացած դերի համար - անվանակարգ։
  • 1995 թվական՝ «Bronze Wrangler» մրցանակ Կովբոյների և վեստերների ժառանգություն ազգային թանգարանի կողմից «Լիամետրաժ հեռուտաֆիլմ» կատեգորիայում «Լակոտի ցեղի կինը» ֆիլմում խաղացած դերի համար - հաղթանակ։
  • 1999 թվական՝ «Bronze Wrangler» մրցանակ Կովբոյների և վեստերների ժառանգություն ազգային թանգարանի կողմից «Լիամետրաժ հեռուտաֆիլմ» կատեգորիայում «Երկուսը Տեխասից» ֆիլմում խաղացած դերի համար - հաղթանակ։
  • 2004 թվական՝ American Indian LA Film and TV Awards մրցանակ «Լիամետրաժ ֆիլմում լավագույն գլխավոր դեր» կատեգորիայում «Greasewood Flat» ֆիլմում խաղացած դերի համար - հաղթանակ։
  • 2006 թվական՝ «Bronze Wrangler» մրցանակ Կովբոյների և վեստերների ժառանգություն ազգային թանգարանի կողմից «Լիամետրաժ հեռուտաֆիլմ» կատեգորիայում «Հյուսիսում» մինի սերալում խաղացած դերի համար - հաղթանակ։

Ընտրյալ աշխատություններ խմբագրել

Կինոյի դերասանուհի խմբագրել

Բացի հնչյունավորումներից
  • 1994՝ Սկվոնտո։ Լեգենդ ռազմիկի մասին / Squanto: A Warrior's Tale - Նակումա
  • 1998՝ Ծխային ազդանշաններ / Smoke Signals - Սյուզի Սոնգ
  • 1999՝ Դաշտային ծաղիկներ / Wildflowers - Ռուբի
  • 2005՝ Նոր աշխարհ / The New World - Պակահոնտասի մայրը
  • 2011՝ Կենաց ծառը / The Tree of Life - դեսպանորդուհի
  • 2015՝ Երգեր, որոնք ինձ սովորեցրել են եղբայրներս / Songs My Brothers Taught Me — Լիզա Ուինտերս

Հեռուստատեսության դերասանուհի խմբագրել

'Բացի հնչյունավորումներից

  • 1994՝ Լակոտա ցեղի կինը / Lakota Woman: Siege at Wounded Knee - Մերի Վառոնա-Պյոս
  • 1997՝ Պրոֆայլեր / Profiler - Մեդի Դյուվալ (1-ին դրվագում)
  • 1997՝ Իսկական կինը / True Women - Թոբե
  • 2001՝ Սահմաններից դուրս / The Outer Limits - Կալլի Լանդաուի «Սպիտակ ձին» (1-ին դրվագում)
  • 2005՝ Հյուսիսում / Into the West - Մարգարեթ «Վառ ճառագայթ» (4 դրվագներում)
  • 2005՝ Սիրո երկար ճանապարհորդություն / Love's Long Journey - Միրիամ «Կարմիր բազե» Մակքլեյն
  • 2012, 2014-2015՝ Լոնգմայեր / Longmire - Մեյ Ստիլուոտեր (4 դրվագներում)
  • 2017՝ Մառախուղ / The Mist - Քիմի Լյուսերո (9 դրվագներում)

Հնչյունավորում խմբագրել

Կինո, հեռուստատեսություն, «միանգամից տեսանյութ» և համակարգչային խաղեր
Կինո, հեռուստատեսություն, «միանգամից տեսանյութով» և համակարգչային խաղեր
  • 1995՝ Պոկահոնտաս / Pocahontas - հնդիկ արքայադուստր Պոկահոնտաս
  • 1996՝ Ջոնի Քվեստի անհավանական արկածները / The Real Adventures of Jonny Quest - տարբեր դերեր (2 դրվագներում)
  • 1996-1997՝ Արկածներ բարեգործների գրքից / Adventures from the Book of Virtues - տարբեր դերեր (2 դրվագներում)
  • 1998՝ Պոկահոնտաս 2. Ճանապարհորդություն դեպի նոր աշխարհ / Pocahontas II: Journey to a New World - հնդիկ արքայադուստր Պոկահոնտաս
  • 1999՝ Փեփեր Էն / Pepper Ann - Քերոլ (1-ին դրվագում)
  • 2000՝ Աստղային դեսանտ / Roughnecks: Starship Troopers Chronicles - գեներալ Մարիամ «Կարմիր թև» (4 դրվագներում)
  • 2001՝ Մկան տունը / Disney's House of Mouse - հնդիկ արքայադուստր Պոկահոնտաս (1-ին դրվագում)
  • 2004՝ Ի՞նչ նորություն կա, Սկուբի-Դու / What's New, Scooby-Doo? - Քոդի Լոնգ (1-ին դրվագում)
  • 2005՝ Հիգլիթաունի հերոսները / Higglytown Heroes - Հերոս «Անտառային ռենջեր» (1-ին դրվագում)
  • 2008-2009՝ Սարդ-մարդու նոր արկածները / The Spectacular Spider-Man - Ջին Դեբուլֆ (4 դրվագներում)
  • 2012՝ Արդարության երիտասարդ լիգա / Young Justice - Շելլի «Երկար ստվեր» (1-ին դրվագում)
  • 2018՝ Ռալֆն ընդդեմ ինտերնետի / Ralph Breaks the Internet: Wreck-It Ralph 2 - հնդիկ արքայադուստր Պոկահոնտաս
Համակարգչային խաղեր
  • 1995՝ Disney's Animated Storybook: Pocahontas - հնդիկ արքայադուստր Պոկահոնտաս
  • 1996՝ Disney's Pocahontas - հնդիկ արքայադուստր Պոկահոնտաս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1028906161 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Ирен Бедард (անգլ.) на сайте people.com, 8 мая 1995
  4. Sleeping Lady Films Waking Giants Productions (անգլ.) на Facebook
  5. Irene Bedard abused (անգլ.) на сайте newspaperrock.bluecorncomics.com, 21 ноября 2010

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրեն Բեդարդ» հոդվածին։