Պոկահոնտաս (Դիսնեյ)

Դիսնեյի «Պոկահոնտաս» մուլտիպլիկացիոն ֆիլմի գլխավոր հերոսը

Պոկահոնտաս` Դիսնեյի «Պոկահոնտաս» մուլտիպլիկացիոն ֆիլմի գլխավոր հերոսն է, որը նկարահանվել է 1995 թվականին։ Պոկահոնտասը երիտասարդ գեղեցիկ հնդիկ կին է, Պոհատան ցեղի առաջնորդի դուստրը։ Նա քաջ և ուժեղ է մարմնի և հոգու մեջ, երկար մուգ մազերով և մուգ շագանակագույն աչքերով[1]։ Պարանոցի վրա կրում է իր մոր վզնոցը, տրված հոր կողմից։ Նա քայլում է ոտաբոբիկ։ Ունի երեք ընկեր` ջրարջեր Միկոն, կոլիբրի Ֆլիտան և Պերսի շունը[2]։

Պոկահոնտաս

Պոկահոնտասը Դիսնեյի պաշտոնական արքայադուստրերից մեկն է և միակ հնդիկը[3]։ Պոկահոնտասը նաև ամերիկյան ծագմամբ առաջին արքայադուստրն է[4][5]։

Բնավորություն խմբագրել

Պոկահոնտաս անունը թարգմանվում է որպես «փոքրիկ կախազարդ» կամ «չարաճճի»։ Այս հերոսուհու կերպարը հիմնված է իրական պատմական գործչի վրա[6]։

Պոկահոնտասը պատկերված է որպես ազնվական և ոգեշնչող աղջիկ։ Նա տարիների ընթացքում ձեռք բերեց իմաստություն և բարություն։ Նա սիրում է արկածային տեսարաններ։ Ֆիլմում Պոկահոնտան ունի շամանական ուժ, քանի որ նա կարողացավ հաղորդակցվել բնության հետ, խոսել հոգիների հետ, կենդանիներին հուզել և հասկանալ անհայտ լեզուները[7]։

Արտաքին տեսք խմբագրել

Պոկահոնտաս խմբագրել

Նավը նավարկվում էր Անգլիայից դեպի Ամերիկա։ Անձնակազմի մեծ մասը շահագրգռված է շահույթի ցանկությամբ, քանի որ նրանք չեն հանգստանում այն փաստին, որ տասնամյակներ առաջ Հարավային Ամերիկայում ժամանած իսպանացիները հայտնաբերել են հսկայական ոսկի։ Նավը նավարկում էին արքայադուստր Պոկահոնտասը և մի շատ գեղեցիկ երիտասարդ Ջոն Սմիթը։ Նրանց հարաբերությունները զարգանում են սպիտակ մարդկանց և բնիկների միջև պատերազմի ժամանակ։

Պոկահոնտաս 2 խմբագրել

Արքայադուստր Պոկահոնտասը իմանում է տխուր նորություն` Ջոն Սմիթը մահացել է հայրենիքում։ Լողափում նա հանդիպում է Ջոն Ռալֆին, ով նոր էր եկել Անգլիայից։ Հետագայում նրանք հանդիպում են աղջկա հայրենի գյուղում, որտեղ Պոկահոնտասը Ջոն Ռալֆին առաջարկում է ծառայել որպես դիվանագետ թագավորի հետ բանակցությունների համար` սպիտակ մարդկանց և հնդիկների միջև հակամարտությունը կարգավորելու համար։ Աղջիկը մեծ ճանապարհորդություններ է ունենում արտասահմանում,տեսնւոմ նոր շատ բաներ, ծանոթանում անգլերենի կանոներին և հանդիպում հին թշնամու հետ։ Միայն թե նա լսում էր իր սրտին...

Մկան տուն խմբագրել

Արքայադուստրը հաճախակի հյուր է մկնիկի տանը։ Նրա ընկեր Միկոին կարելի է տեսնել էկրանապահին։ Իսկ անձնական իրերի պահեստում հյուրերը կարող են գտնել «Քամի ծաղիկներ» մակագրությամբ վանդակը։

Ալլադին 3 և գողերի թագավորը խմբագրել

Երբ Ջինն իմանում է, որ Ալադինը ավազակապետի որդին է, նա ամերիկյան վայրէջքից թնդյուն է կազմակերպում։ Որպես կատակ նա ինքնաթիռից ցատկում է Պոկահոնտասի կողքին և բղավում `«Առաջ»։

Առյուծ 3:Ակունա Մաթաթա խմբագրել

Մուլտֆիլմի վերջում Թիմոնը և Պումբան միանում են Դիսնեյի մուլտիպլիկացիոն հերոսներին։ Պոկահոնտասին կարելի է տեսնել Պիտեր Պանի կողքին։

Գրականություն խմբագրել

  • Սիրված հերոսների հանրագիտարան— Эксмо, 2015. — С. 90. — 136 с. — (. Коллекционное издание). — ISBN 978-5-699-80296-8.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dave Smith. «Pocahontas Character History». Archives. Enterprises. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
  2. Lisa Finander Disneystrology. — Quirk Books, 2010. — 384 с. — ISBN 159474453X
  3. «Disney Princess». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Согласно данным о русском дубляже показанных на DVD, после показа мультфильма «Покахонтас».
  5. «Биография Теоны Дольниковой на её официальном сайте». www.dolnikova.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  6. «Different princesses, different nationalities list». instal.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  7. Энциклопедия любимых героев (Disney)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոկահոնտաս (Դիսնեյ)» հոդվածին։