Իրանական ճարտարապետություն
Իրանական ճարտարապետություն, Իրանի հարավում մ.թ.ա․ III-I հազարամյակում Էլամ պետությունում զարգացած մշակույթի մաս, որը մոտ է եղել Բաբելա-ասուրականին։ Մեդական թագավորության ժամանակաշրջանում (մ. թ. ա. առաջին հազարամյակի առաջին կես) կառուցվել են մայրաքաղաք Էքբատանի (ժամանակակից Համադան) հզոր ամրոցները (երկսյունազարդ ճակատային խորշով վիմափոր դամբարաններ)։ Պալատական ճարտարապետությունը մեծ թափ է ստացել Աքեմենյան ժամանակաշրջանում։ Պալատների բաղկացուցիչ մասերից էր ապադանը։ Հիմնական շինարարական նյութը հում աղյուսն էր, փայտը, քարը։ Պաշտամունքային կառույցներից էին քառամույթ քառակուսի հատակագծով զրադաշտական սրբարանները։ Աքեմենյան թագավորական գերեզմանատները վիմափոր դամբարաններ էին։ Ձևով առանձնանում էր Կյուրոս Մեծի դամբարանը Պասարգադում։ Սելևկյանների ժամանակաշրջանում գերակշռում էին հելլենիստական նմուշները, պարթևական ժամանակաշրջանում կազմավորվել է դեպի ներքին բակը բացվող այվանի տիպը։ Քաղաքաշինությունը ինտենսիվ զարգացել է Սասանյան ժամանակաշրջանում։ Քաղաքները կառուցապատվել են բոլորաձև կամ ուղղանկյուն պարիսպների ներքո (Գուր, այժմ՝ Փիրուզաբադ հաճախ կանոնավոր հատակագծով Նիշապուրը շախմատաձև է)։ Շինությունները քարից էին կամ թրծված հում աղյուսից՝ պարաբոլաձև թաղերով։ Կիրառվել է նաև ապոմպային փոխանցմամբ գմբեթ։ Հսկայական չափերով պալատներին բնորոշ էր մեծ թաղածածկ «այվան»՝ ընդունելության դահլիճը՝ լրացված գմբեթավոր կառույցով, և բոլորաձև կտրվածքի հզոր սյուն` կոնտրֆորսները Փիրուզաբադում (3-րդ դար), Սարվեստանում (5-րդ դար)։
Իսլամական ճարտարապետություն
խմբագրելԱրաբական նվաճումները և իսլամի տարածումը սկզբնավորել են նոր տիպի կառույցներ՝ մինարեթներով մզկիթ, մեդրեսե, դամբարան, ծածկած շուկա, քարվանատուն, բաղնիք և այլն։ Ծավալվել է միջնադարյան քաղաք-ամրոցների շինարարությունը։ Քաղաքի երկու փողոցները, կապելով չորս դարպասներ, փոխհատվում էին կենտրոնում՝ կազմելով հրապարակ (մեյդան), որտեղ գտնվում էին պալատը, շուկան, գլխավոր մզկիթը, երբեմն՝ միջնաբերդը (արկ)։ Քաղաքի կենտրոնից դուրս արհեստավորների արվարձաններն էին։ Կամարներն ու թաղերը հետզհետե դարձել են սլաքային, առաջացել են ջլաղեղնավոր թաղերի ու տրոմպային փոխանցմամբ գմբեթների բազմաթիվ տարբերակներ։ 12-րդ դարում կազմավորվել է իրանական մզկիթի տիպը՝ սրահներով շրջապաստված ուղղանկյուն բակ, առանցքադիր՝ դեմ հանդիման չորս այվանով, որոնցից մեկի հետևում գմբեթավոր դահլիճն էր (Ջավարի մզկիթը Էրդաստանի մոտակայքում, 1135, Սպահանի գլխավոր մզկիթը)։ Մզկիթին կից մինարեթն էր, սկզբում՝ քառակուսի հատակագծով, ութնիստ բնով, 11-րդ դարից՝ բոլորաձև, դեպի վեր նվազող տրամագծով, ձևավոր շթաքարե պսակով և փոքր գմբեթավոր աշտարակի ավարտով (Բաստամի մինարեթ, 1120 թիվ)։ Դամբարանները աշտարակաձև էին՝ (բոլորակ կամ աստղաձև հատակագծով, կոնաձև ծածկով) և գմբեթավոր խորանարդաձև։ Հիմնական շինանյութը հում ու թրծված աղյուսն է։ Այս շրջանում կազմավորվել են պաշտամունքային մեծաչափ անսամբլներ բազմատիպ շենքերով՝ մզկիթ, մինարե խանակա կամ մեդրեսե (Նեթենզի համալիրը 1304-1325, կառուցվել են քարավանատներ, կամուրջներ, բաղնիքներ, նաև Իրանի ողջ պատմության երեք խոշորագույն կառույցները՝ Ղազան խանի 1295-1305 և Օլջայթու-Խոդաբնդեի 1305-1313), ճարտարապետ Ալի-Շահ ( դամբարանները, Ալի-Շահի մզկիթը Թավրիզում)[1][2]։
Պատկերասրահ
խմբագրել-
Պարսկական ոճի սյուն, Պերսեպոլիս
-
Պերսեպոլիս
-
Դեջ-է-Շափուր-Քաստ
-
Սասանյան ամրոցներ Դերբենտում, Հյուսիսային Քաուքասուս
-
Տեսարան Նախշ-է Ռուստամից, Սա ներսռում է 4 Աքեմենյան արքաների գերեզմանները, ներառյալ Դարեհ I և Քսերքսես I
-
Նասիր ալ-մուլք մզկիթը Շիրազ
-
Թաջ Մահալ Ամալ Մոնգիայի կողմից
-
Մարազայի աստղադիտարան
-
Շուկա
-
Նաքշ Ջահանի հրապարակ 16-րդ դարի ճարտարապետություն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան
- ↑ «Imam's Mosque». World-heritage-tour.org. 2005 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին.