Մարաղայի աստղադիտարան (Իրան)

Իրան

Մարաղայի աստղադիտարան, հիմնադրվել է XIII դարի 2-րդ կեսին, Մարաղա քաղաքում (Իրանի հյուսիս-արեմուտքում), գործել է շուրջ հարյուր տարի։ Այդտեղ աշխատում էին տարբեր երկրների մի քանի տասնյակ գիտնականներ։ Աստղադիտարանում տեղակայված էին դիտման ու չափման 10 խոշոր գործիքներ, որոնք աչքի էին ընկնում իրենց մեծությամբ, յուրատիպ կառուցվածքով և այդ ժամանակների համար չգերազանցված ճշգրտությամբ։ Ուներ հարուստ գրադարան (շուրջ 40000 ձեռագիրՀանրագիտակ և պետական գործիչ Նասրեղղին Թուսիի ղեկավարությամբ այստեղ թարգմանվել են կամ մեկնաբանվել հունական աստղագիտությանն ու հարակից գիտություններին վերաբերող կարևորագույն երկեր (Էվկլիդեսի, Արքիմեդի, Պտղոմեոսի և ուրիշների), գրվել ինքնուրույն աշխատություններ՝ աստղագիտության ու երկրաչափության վերաբերյալ։ Մարաղայի աստղադիտարանում, դիտողական նյութի հիման վրա, կազմվել են մոլորակների շարժման ու աստղերի դիրքերի ցուցակներ։ Հրատարակվել են 256 քաղաքների աշխարհագրական կոորդինատները և եռանկյունաչափական ֆունկցիաների վեցանիշ աղյուսակներ։

Մարաղայի աստղադիտարան
رصدخانه مراغه
Maragheh observatory1.jpg
Մարաղայի աստղադիտարանի ավերակները
Տեսակաստղադիտարան և historical location?
ԵրկիրFlag of Iran.svg Իրան
ՎայրՄարաղա
Հիմնադրվել է՝1259
ԲացեցՆասր ալ-Դին Թուսի[1]
Maragheh observatory Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.)London: John Murray, 1898.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 296