Իտալիայի նախարարների խորհուրդ

Իտալիայի նախարարների խորհուրդ (իտալերեն՝ Consiglio dei Ministri, CdM), Իտալիայի գործադիր իշխանության կոլեգիական մարմիր, որը գոյություն ունի 1861 թվականից[1]։

Իտալիայի նախարարների խորհուրդ
իտալերեն՝ Consiglio dei ministri
Изображение логотипа
Խորհրդի պատկերազնիշ
Italian government logo.svg
Իտալիայի կառավարության պատկերանիշ
Տեսակգործադիր իշխանություն
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀապավումԻՆԽ
Ստեղծման թվական1861 թվականի մարտի 3 (Իտալիայի թագավորություն)
1946 թվականի հուլիսի 10 (Իտալիայի Հանրապետություն)
ԵնթարկումՆախագահ
Վերադաս մարմինGovernment of Italy?
ՇտաբակայանԻտալիա Պալացո Չիգի, Հռոմ
ՊետԽորհրդի նախագահ
ԿայքՊաշտոնական կայք

Իտալիայի նախարարների ներկայիս խորհուրդն աշխատում է 2019 թվականի սեպտեմբերի 5-ից՝ Ջուզեպպե Կոնտեի նախագահության ներքո[2][3]։

ՊատմությունԽմբագրել

1861 թվականի մարտի 17-ին հռչակվել է Իտալիայի թագավորությունը Թուրին մայրաքաղաքով։ Առաջին Իտալիայի թագավորություն կառավարությունը ձևավորվել է 1861 թվականի մարտի 23-ին՝ Սարդինիայի թագավորության վերջին վարչապետի՝ պահպանիչ Կամիլլո Բենսո Կավուրի նախագահությամբ։ Քանի որ Կավուրն անհրաժեշտ էր համարում իրավաբանորեն ձևակերպել Իտալիայի միավորումը որպես Սարդինյան թագավորությանը այլ իտալական հողերի միանալը, պահպանվել է թագավորների, կառավարությունների և խորհրդարանի գումարումների համարակալումը։ Իտալիայի առաջին թագավորը դարձել է Վիկտոր Էմանուիլ II-ը, 1861 թվականի հունվարի 27-ին ընտրված առաջին խորհրդարանը դարձել է 8-րդ գումարման խորհրդարան, առաջին կառավարությունը համարվել է Կավուրի չորրորդ կառավարությունը[4]։

Ի սկզբանե Իտալիայի պետական կառույցը հիմնված էր Ալբերտինոյի ստատուտի սկզբունքների վրա, որոնք կառավարության պատասխանատվությունը նախատեսում էին միայն թագավորի առաջ։ Այդ փաստաթղթի հիման վրա նոր պետությունում ընդունվել է կենտրոնացված կառավարման համակարգ, կառավարության վարման մեջ ընդգրկվել են տեղական կառավարման բազմաթիվ գործառույթներ՝ հանրային աշխատանքներ, առողջապահություն, կրթություն։ Թագավորը դարձել էր գործադիր իշխանության առաջնորդ, նրա լիազորությունները ներառում էին նախարարների նշանակելու և ազատելու իրավունքը։ Խորհրդի ստորին պալատի (Պատգամավորների պալատ) ընտրություններին մասնակցելու իրավունք են ունեցել 25 տարեկից բարձր տղամարդիկ, որոնք կարողանում էին գրել և կարդալ և վճարում էին բարձր քան 40 լիրա։ Ստորին պալատի պատգամավորներն ընտրվել են մեծամասնական համակարգով քվեարկության երկու շրջանում, սենատորները թագավորի կողմից նշանակվում էին ցմահ[5]։

1864 թվականին թագավորության մայրաքաղաքը Թուրինից տեղափոխվել է Ֆլորենցիա։ Ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո երկրի զորքերը մնացել էին Հռոմում, 1870 թվականի սեպտեմբերի 20-ին բերասյելները մտել են քաղաք՝ դնելով պապական իշխանության ավարտը, որից հետո Հռոմը հայտարարվել է Իտալիայի մայրաքաղաք[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ministri del governo: nomina e revoca, la prassi in Italia»։ OpenBlog (it-IT)։ 2016-04-04։ Վերցված է 2019-09-26 
  2. «Governo Italiano - La normativa della PCM»։ presidenza.governo.it։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-26-ին։ Վերցված է 2019-09-26 
  3. «I Ministri, i Vice Ministri e i Sottosegretari del Governo Renzi»։ The official website of the Government of Italy։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին։ Վերցված է 2020-03-11 
  4. Fulvio Cammarano, 2011, էջ 3
  5. Aurelio Lepre, 2012, էջեր 10—17
  6. Giuseppe Vottari, 2005, էջեր 27—28

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել