Իտալական առավոտ
«Իտալական առավոտ» (ռուս.՝ Итальянское утро), ռուս նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ, Միլանի և Պարմի ակադեմիաների անդամ, Պետերբուրգի և Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսոր Կառլ Բրյուլովի նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1823 թվականին[2]։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 41 × 36 սմ։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կառլ Բրյուլով |
տարի | 1823 |
ժանր | դիմապատկեր |
գտնվում է | Kunsthalle Kiel? |
հավաքածու | Kunsthalle Kiel? |
Ծանոթագրություններ |
Այսօր «Իտալական առավոտ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Քունստհալլե Քիլում[3] (Քիլ, Գերմանիա)։
Պատմություն
խմբագրել«Իտալական առավոտ» ստեղծագործությունը Կառլ Բրյուլովը վրձնել է Իտալիա այցելությունից հետո՝ 1823 թվականին։ Նկարում մեծ դեր է խաղում լուսավորությունը, որի մասին հեղինակն այսպես է արտահայտվել.
Նկարագիր
խմբագրել«Իտալական առավոտ» կտավում Բրյուլովը պատկերել է երիտասարդ կնոջ։ Վերջինս լվացվում է շատրվանից հոսող ջրի շիթով՝ լուսավորված առավոտվա արևի մեղմ ճառագայթներով[3]։
Նկարը մեծ հայտնիություն պարգևեց Բրյուլովին. նա ստացավ գովասանական կարծիքներ սկզբից իտալացիների կողմից, հետո նաև Նկարիչների խրախուսման կայսերական ընկերության անդամներից։ Վերջինս «Իտալական առավոտ» ստեղծագործությունը ընծայում է Նիկոլայ I-ի կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային։
Բրյուլովը նկարել է նաև կտավի «շարունակությունը», որը կոչվում է «Իտալական կեսօր»։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «1823 Брюллов К.П. "Итальянское утро."». www.bryullov.ru. 05.07.2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Итальянское утро, Брюллов, 1823». Музеи мира и картины известных художников (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ 3,0 3,1 «К.П. Брюллов - Итальянское утро». www.centre.smr.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իտալական առավոտ կատեգորիայում։ |