Իվան Սրեբրենյակ

Խորհրդային հետախույզ

Իվան Սրեբրենյակ կամ Սրեբրնյակ (1903 - մայիսի 21, 1942(1942-05-21), Խորվաթիայի անկախ պետություն), Բալկաններում ՆԿՎԴ խորհրդային հետախուզական ցանցի ղեկավար Հարավսլավիայի օկուպացիայի սկզբում[1]:

Իվան Սրեբրենյակ
Ծնվել է1903
Մահացել էմայիսի 21, 1942(1942-05-21)
Մահվան վայրԽորվաթիայի անկախ պետություն
Մասնագիտությունհետախույզ

Կյանք և գործունեություն

խմբագրել

Վաղ կյանք

խմբագրել

Սրեբրենյակը ծնվել է 1903 թվականին Սլավոնիայի Օպրիսավցի գյուղում: 1928 թվականին դարձել է Հարավսլավիայի կոմունիստական ​​կուսակցության անդամ, իսկ 1930 թվականին կոմունիստական ​​կուսակցության հրամանով Զագրեբում սպանել է ոստիկանության մի աշխատակցի[2]։ Այս սպանության պատճառով նա ստիպված է եղել լքել Հարավսլավիան[3]։

ԽՍՀՄ-ում Սրեբրենյակն ստացել է սովետական քաղաքացիություն՝ Պետար Պետրովիչ Անտոնով անունով, և համարվում էր ամենահմուտ հետախուզական սպաներից մեկը[3]։

Զագրեբում կային ՆԿՎԴ-ի չորս կենտրոններ, որոնք «Կարմիր նվագախմբի» մաս էին կազմում։ Դրանցից մեկը ղեկավարում էր Անդրիյա Հեբրանգը, երկրորդը՝ Ստեվան Կրայաչիչը, երրորդը՝ Իոսիպ Կոպինիչն ու չորրորդը՝ Իվան Սրեբրենյակը[4]։ Տիտոն Սրեբրենյակին դիտարկել է որպես հակառակորդ և խնդրել է Ստալինին թույլվություն տալ Սրեբրենյակին այդ պաշտոնից ազատելու համար, սակայն Ստալինը մերժել է։

Հարավսլավիայից հեռանալուց հետո Սրեբրենյակը սկզբում մեկնել է Փարիզ և միացել Ստալինի «լիկվիդատորներին»՝ Իոսիպ Տիտոյի գլխավորությամբ։ Խմբի անդամներն էին նաև Վիտորիո Վիդալին, Վլայկո Բեգովիչը և Իվան Կրայաչիչը[5]։ Փարիզում Սրեբրենյակը սպանեց Հարավսլավիայի գործակալ Իլիա Շումանովացին[3]:

1942 թվականին Սրեբրենյակին մատնեցին Գեստապոյին և Ուստաշներին, արդյունքում նա կալանավորվեց։ Կալանքի ընթացքում Սրեբրենյակն առաջին մարդն էր, որը Գերմանիայում Տիտոյին ճանաչեց որպես Հարավսլավիայի կոմունիստական ​​դիմադրության շարժման առաջնորդ: Իր պաշտոնի նկատմամբ հետագա վնասը նվազագույնի հասցնելու համար Տիտոն հրամայեց սպանել Սրեբրենյակին։ 1942 թվականի մայիսի 21-ին Սրեբրենյակը սպանվեց Ուստաշեի բանտում։ Այս սպանությունը Տիտոյին թույլ տվեց կայունացնել իր դիրքերը՝ որպես Հարավսլավիայի կոմունիստական ​​կուսակցության առաջնորդ։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

խմբագրել

Երբ 1941 թվականի ապրիլին Առանցքի ուժերը հարձակվեցին Հարավսլավիայի վրա, Սրեբրենյակը Ֆրանսիայից եկավ Զագրեբ և ստանձնեց այնտեղ խորհրդային հետախուզության համար «տեղեկատվական կետ» ղեկավարելու պարտականությունը[5]: Զագրեբում Սրեբրենյակը դարձավ Բալկանների համար ՆԿՎԴ խորհրդային հետախուզական ցանցի ղեկավար[6]: Զագրեբի այս կենտրոնում Սրեբրենյակը գործում էր իր կնոջ՝ Ֆրանչիսկա Սրեբրենյակի (ծնունդով՝ Կլինչ) հետ միասին, որը եղել է Հարավսլավիայի ոստիկանության, իսկ ավելի ուշ՝ Գեստապոյի գաղտնի գործակալ[7]։ Ըստ որոշ աղբյուրների՝ Ֆրանչիսկան սիրավեպ է ունեցել Դյուրո Ջակովիչի ավագ որդու՝ Ստյեպան Ջակովիչի հետ[8]:

Սրեբրենյակը Տիտոյի հավակնությունների առաջին զոհն էր, քանի որ վերջինս հավակնում էր դառնալ Ստալինի հետախուզության պատոնյա ոչ միայն Հարավսլավիայի, այլև Բալկանյան այլ երկրների համար[9]։ 1941 թվականի հուլիսի 1-ին Տիտոյին ուղղված հեռագրում Կոպինիչը պնդում էր, որ Պոպովիչը, Կոնչարը և Սրեբրենյակը թշնամական հետախույզներ են[10]։ Սրեբրենյակը հավատում էր, որ Տիտոյի մերձավոր գործընկերները, ինչպիսիք էին Իվո Լոլա Ռիբարը և Բորիս Կիդրիչը, ծառայում էին Հարավսլավիայի ռեժիմին[5]։

1941 թվականի օգոստոսի սկզբին Տիտոն հեռագիր ուղարկեց Կոմինտերնին՝ պնդելով, որ Սրեբրենյակն իր բոլոր մարդկանց փոխանցի Հարավսլավիայի Կոմունիստական ​​կուսակցության վերահսկողությանը, որպեսզի նրանց պատրաստեն որպես նենգադուլների, քանի որ ինքը չկազմակերպեց այդ ուսուցումը, կուսակցության անդամները կորցրին իր հանդեպ վստահությունը[11]։

Տիտոն ատում էր Սրեբրենյակին, քանի որ վերջինս Ստալինին հայտնել էր Հարավսլավիայի կոմունիստական ​​կուսակցության ղեկավարության համար Տիտոյի պայքարի մասին[5]: Տիտոն Ստալինից թույլտվություն խնդրեց Սրեբրենյակին պաշտոնից ազատելու համար՝ մեղադրելով նրան Գեստապոյի հետ համագործակցելու մեջ, սակայն այս փորձը ձախողվեց Սրեբրենյակի ուժեղ խորհրդային պաշտպանների շնորհիվ[5]։

Ուստաշները և Գեստապոն Սրեբրենյակի գործունեության մասին արդեն տեղեկացված էին Սլավկո Ջուկիչի կողմից, բայց Դյուրո Ջակովիչի կրտսեր որդին՝ Յոկո Ջակովիչն էր (ձերբակալվել է 1941 թվականին), որ Սրեբրենյակին մատնեց Ուստաշներին[12]։

1942 թվականի փետրվարին Սրեբրենյակը ձերբակալվեց Ուստաշների կողմից և խոշտանգումների ենթարկվեց այնքան ժամանակ, մինչև բացահայտեց Խորվաթիայում, Հունաստանում, Բուլղարիայում և Իտալիայում խորհրդային գործակալների անունները[5]: Սա մեծ հաջողություն էր Ուստաշների համար, Առանցքի ուժերը Սրեբրենյակի ցուցմունքներով ձերբակալեցին 10-15 մարդու, այդ թվում՝ Անդրիյա Հեբրանգին[5]։ Սրեբրենյակը և Հեբրանգը առաջին մարդիկ էին, ովքեր Իոսիպ Բրոզ Տիտոյին ճանաչեցին որպես կոմունիստական ​​պարտիզանական ուժերի առաջնորդ, թեև Սրեբրենյակը նրա անունը ներկայացրեց որպես Իոսիպ Բրոզովիչ[13]: Տիտոն ուղարկեց Կրայաչիչին, որպեսզի սպանի Սրեբրենյակին[5]։

Ըստ Չենչիչի՝ Սրեբրենյակի կինը՝ Ֆրանչիսկան, դուրս է եկել Ուստաշի բանտից կասկածելի հանգամանքներում, Հեբրանգը փոխանակվել է, իսկ Սրեբրենյակը սպանվել է բանտում՝ Իոսիպ Բրոզ Տիտոյի հրամանով[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. (Clissold 1975, էջ 94): "the head of the Russian intelligence network in the Balkans was Ivan Srebrnjak, also known as Antonov, Ivancic, Doctor, and by other aliases, a Yugoslav worker from Slavonski Brod who had been trained by the NKVD and assigned to work"
  2. (Kljakić 1983, էջ 85): "Ivan Srebrnjak — roden u selu Oprisavcima kraj Slavonskog Broda, godine 1903. kao obucar veé je 1928. godine postao clan KPJ. Dvije godine poslije, Srebrnjak je, po zadatku Partije, ubio nekog policijskog agenta u Zagrebu, pa je .."
  3. 3,0 3,1 3,2 (Kljakić 1983, էջ 85)
  4. (Labović & Vučetić 2002, էջ 331)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 (Pirjevec 2018, էջ 87)
  6. (Simić 1993, էջ 45)
  7. (Крањц 2006, էջ 15): "Drugi, vojno-obveščevalni center je vodil Ivan Srebrnjak - Antonov s Frančiško Klinc, tajno sodelavko jugoslovanske policije in gestapa."
  8. Naša reč: organ Saveza Oslobodjenje. Savez. 1982. էջ 18.
  9. (Simić 1993, էջ 45): "Прва жртва шпијунских амбиција „друга Валтера" тада. постаје његов стари познаник Иван Сребрењак"
  10. (Irvine 1993, էջ 119): "In a cable sent to Tito on July 1, Kopinić accused Popović, Koncar, and Srebrnjak (Antonov), an agent of the Soviet military counterintelligence, of being spies."
  11. (Marković 1988, էջ 166): "У току августа, Тито је упутио више депеша Коминтерни. Почет- ком месеца тражи да Иван Сребрењак (Антонов), који је у Загребу радио за совјетску обавештајну службу, а требало је, према договору са руководством КПЈ, ..."
  12. Iveković, Stjepan; Androić, Mirko; Dizdar, Zdravko (1984). Građa za povijest narodnooslobodilačke borbe u sjeverozapadnoj Hrvatskoj 1941-1945: Siječanj-lipanj 1942. Spektar. էջ 441.
  13. (Vinterhalter 1968, էջ 378)
  14. (Cenčić 1983, էջ 32)

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել