Ուստաշներ, խորվաթական ֆաշիստների ազգայնական, անջատական կազմակերպություն։ Ստեղծել է Իրավունքի խորվաթական կուսակցության պարագլուխ Ա․ Պավելիչը, 1929 թվականի հունվարին, արտասահմանում (հենակետեր է ունեցել Իտալիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Բելգիայում և այլուր)։ 1934 թվականին ուստաշներ իրականացրին հիտլերականների կողմից կազմակերպված Հարավսլավիայի թագավոր Ալեքսանդրի և Ֆրանսիայի արտգործմինիստր Ա․ Բարտուի սպանությունը։ Ֆաշիստական զորքերի կողմից Հարավսլավիայի գրավումից (1941) հետո, ուստաշները օկուպանտների աջակցությամբ, Խորվաթիայի, [[Բոսնիա և
Հերցեգովինա]]յի տարածքում ստեղծեցին խամաճիկ «Խորվաթիայի անկախ պետություն»՝ Պավելիչի գլխավորությամբ։ Ուստաշները կոտորել են Հարավսլավիայի հարյուր հազարավոր բնակիչների։ 1945 թվականին ֆաշիստական օկուպացիայից Հարավսլավիայի ազատագրումից հետո ուստաշների կազմակերպության շատ անդամներ մահապատժի ենթարկվեցին։ Վտարանդիության մեջ գտնվող ուստաշների հետևորդները շարունակում են տեռորիստական գործողությունները սոցիալիստական Հարավսլավիայի ներկայացուցիչների դեմ։
Ուստաշներ
|
---|
 |
Տեսակ | քաղաքական կազմակերպություն և ահաբեկչական կազմակերպություն |
---|
Երկիր | Հարավսլավիայի Թագավորություն և Խորվաթիայի անկախ պետություն |
---|
Առաջնորդ | Անտե Պավելիչ |
---|
Հիմնադիր | Անտե Պավելիչ |
---|
Հիմնադրված | հունվարի 7, 1929 |
---|
Լուծարված | մայիսի 8, 1945 |
---|
Գաղափարախոսություն | clerical fascism?, հակասեմականության, Anti-Serb sentiment?, Anti-Romanyism?, Greater Croatia?, Croatian nationalism? և ultranationalism? |
---|
Քաղաքական հայացք | ծայրահեղ աջեր |
---|
Շտաբ | Թուրին, Իտալիա, Բոլոնիա, Իտալիա և Զագրեբ, Խորվաթիայի ֆեդերատիվ հանրապետություն |
---|
Նախորդ | Իրավունքների կուսակցություն |
---|
Հաջորդ | Crusaders? |
---|
Ustaše Վիքիպահեստում |