Իվան Միչուրին
Իվան Վլադիմիրովիչ Միչուրին (ռուս.՝ Иван Владимирович Мичурин, հոկտեմբերի 15 (27), 1855[1], Michurovka, Pronsk County, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 7, 1935[2][3][4], Միչուրինսկ, Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կենսաբան, ԽՍՀՄ-ում պտղատու, հատապտղատու և այլ կուլտուրաների գիտական սելեկցիայի հիմնադիր, ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1935), ՀամԳԳԱ ակադեմիկոս (1935)։
Իվան Միչուրին Иван Мичурин | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15 (27), 1855[1] Michurovka, Pronsk County, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 7, 1935[2][3][4] (79 տարեկան) Միչուրինսկ, Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Միչուրինսկ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բուսաբան, գենետիկ և pomologist |
Գործունեության ոլորտ | կենսաբանություն և բուսաբանություն |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[5] և Լենինի անվան ՀամԳԳԱ[6] |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր[6] |
Եղել է գիտական ղեկավար | Իոսիֆ Գորշկով, Sergey Isayev? և Pavel Yakovlev? |
Պարգևներ | |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Miciurin |
Կայք | imichurin.narod.ru/Index.html |
Ivan Vladimirovich Michurin Վիքիպահեստում |
Պտղատու բույսերի նոր սորտերի ստացման աշխատանքները սկսել է 1875 թվականին, Տամբովի նահանգի Կոզլով (այժմ՝ Միչուրինսկ) քաղաքում։ 1899 թվականին քաղաքի մերձակայքում ձեռք է բերել նոր հողամաս, որտեղ աշխատել ու ապրել է մինչև կյանքի վերջը։ Իվան Միչուրինի հետազոտությունները գնահատվել և ծավալվել են միայն Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ Վլադիմիր Իլյիչ Լենինի ցուցումով Իվան Միչուրինի փորձարարական տնկարանը 1922 թվականին վերափոխվել է պետական հիմնարկության, որի բազայի վրա 1928 թվականին կազմակերպվել է պտղատու-հատապտղատու կուլտուրաների սելեկցիոն-գենետիկական կայան (1934 թվականից՝ Իվան Միչուրինի անվան կենտրոնական գենետիկական լաբորատորիա)։ Իվան Միչուրինը մեծ ավանդ ունի գենետիկայի զարգացման գործում։ Նա ուսումնասիրել է ժառանգականությունը՝ կապված օնտոգենեզի օրինաչափությունների և արտաքին միջավայրի հետ, ստեղծել ուսմունք դոմինանտության մասին։ Ապացուցել է, որ դոմինանտությունը պատմական կատեգորիա է և կախված է ելակետային ձևերի ժառանգականությունից, օնտոգենեզից և ֆիլոգենեզից, հիբրիդների անհատական աոանձնահատկություններից, ինչպես նաև դաստիարակման պայմաններից։ Հիմնավորել է արտաքին պայմանների ազդեցությամբ գենոտիպի փոփոխման հնարավորությունը։ Իվան Միչուրինը գյուղատնտեսական կուլտուրաների գիտական սելեկցիայի հիմնադիրներից է։ Նրա մշակած կարևորագույն հարցերն են՝ միջսորտային և հեռավոր հիբրիդացումը, հիբրիդների դաստիարակման մեթոդները՝ կապված օնտոգենեզի օրինաչափությունների հետ, դոմինանտության կառավարումը, մենտորի մեթոդը (զարգացող հիբրիդի հատկանիշների փոփոխումը պատվաստացուի կամ պատվաստակալիդ ազդեցությամբ), սերմնաբույսերի գնահատումը և ընտրությունը, ֆիզիկական և քիմիական գործոնների օգնությամբ սելեկցիայի պրոցեսի արագացումը։ Ստեղծել է տրամախաչման համար ելակետային ձևերի զույգ ընտրության տեսությունը, հաստատել, որ ինչքան հեռու են տրամախաչվող բույսերի զույգերը, այնքան հիբրիդային սերմնաբույսերը հեշտ են հարմարվում նոր պայմաններին։ Առաջարկել է հեռավոր հիբրիդացման ժամանակ անհամատեղելիության գենետիկական պատնեշի հաղթահարման մեթոդներ՝ երիտասարդ հիբրիդների փոշոտումը առաջին ծաղկման ժամանակ, նախնական վեգետատիվ մերձեցումը, միջնորդի կիրառումը, փոշոտումը՝ ծաղկափոշու խառնուրդով են։ ԽՍՀՄ-ում շրջանացված են հետնյալ միչուրինյան սորտերը․ խնձորենու՝ Պեպին շաֆրանկա, Սլավյանկա, Բեսսեմյանկա, Միչուրինսկայա, Բելֆլյոր-կիտայկա և այլն, տանձենու՝ Բերեզիմնյայա Միչուրինա, բալենու՝ Նադեժդա Կրուպսկայա, Պլոդորոդնայա Միչուրինա և այլն։ Իվան Միչուրին պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Мичурин Иван Владимирович (ռուս.) // Большая российская энциклопедия — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 Мичурин Иван Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 5,0 5,1 Птушенко В. В., Волокитина Л. В. Штрихи к вопросу об «ученике» и «учителе» (Т.Д. Лысенко и И.В. Мичурин), Towards the issue of the ‘disciple’ and the ‘master’ (T.D. Lysenko and I.V. Michurin) (ռուս.) // Историко-биологические исследования — 2020. — Т. 12, вып. 2. — С. 79—86. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2020-12005
- ↑ 6,0 6,1 Васильева Е. В. Последствия Августовской сессии ВАСХНИЛ для агробиологической науки на Дальнем Востоке, The consequences of the August Session of VASKhNIL (Lenin All-Union Academy of Agricultural Sciences) for agrobiology in the Russian Far East (ռուս.) // Историко-биологические исследования — 2020. — Т. 12, вып. 1. — С. 61—84. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2020-11002
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Միչուրին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Միչուրին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 566)։ |