Իսահակ Ռայս (անգլ.՝ Isaac Leopold Rice, փետրվարի 22, 1850(1850-02-22)[1], Wachenheim, Wachenheim, Bad Dürkheim (district), Ռայնլանդ Պֆալց - նոյեմբերի 2, 1915(1915-11-02)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հրեական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր, ներդրող, երաժշտագետ, գրող և շախմատային մեկենաս (շախմատի դեբյուտի հեղինակ` գամբիտ Ռայս)։

Իսահակ Ռայս
գերմ.՝ Isaac Rice
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1850(1850-02-22)[1]
ԾննդավայրWachenheim, Wachenheim, Bad Dürkheim (district), Ռայնլանդ Պֆալց
Մահացել էնոյեմբերի 2, 1915(1915-11-02)[1] (65 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
Մասնագիտությունշախմատիստ, երաժշտագետ, փաստաբան, գրող, գործարար, գյուտարար և ֆինանսիստ
Ստորագրություն
Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1850 թվականի փետրվարի 22-ին, Վահենհայմ-ան-դեր-Վայնշտրասում, հրեական ընտանիքում[2]։

1856 թվականին մոր հետ արտագաղթել է ԱՄՆ։ Սովորել է Ֆիլադելֆիայի Կենտրոնական դպրոցում և 19 տարեկանում մեկնել Փարիզ, որտեղ երեք տարի սովորել է երաժշտություն։ Ֆրանսիայում հոդվածներ ու պատմվածքներ Է գրել՝ դրանք ուղարկելով Ֆիլադելֆիայի թերթեր։ 1868 թվականին նա տեղափոխվել է Անգլիա, որտեղ դարձել է երաժշտության և լեզուների ուսուցիչ։ Վերադառնալով Ամերիկա, ապրել է Ֆիլադելֆիայում, հետագայում տեղափոխվել է Նյու Յորք. այստեղ զբաղվել է երաժշտությամբ, որից հետո սովորում է իրավաբանություն Կոլումբիայի համալսարանի իրավաբանական քոլեջում։ Ավարտելուց հետո՝ 1880 թվականից, Ռայսը իրավաբանական պրակտիկայով է զբաղվել հետագա տասը տարիների ընթացքում։

Իր իրավաբանական պրակտիկայում նա զբաղվել է տրանսպորտային բիզնեսով, առավելապես դինամիկ զարգացող երկաթուղիների ոլորտում։ Համարվում էր Միացյալ Նահանգների երկաթուղիների օրենսդրության ոլորտում ամենաազդեցիկ մասնագետներից մեկը, հիմնականում աշխատել է Փենսիլվանիա նահանգի Reading Company ընկերության հետ։

Այնուհետև Իսահակ Ռայսը հրավիրվել է հրատարակչական ընկերություն, որը որոշել է զբաղվել երաժշտական գրականության տպագրությամբ։ 1885 թվականին նա հիմնադրել է The Forum ամսագիրը, որը գոյատևել է մինչև 1950 թվականը։ 1892 թվականին Ռայսը փրկել է Electro-Dynamic Company ընկերությունը սնանկացումից և դարձել նրա համասեփականատերը ամերիկացի գյուտարար William Woodnut Griscom-ի հետ միասին։ 1897 թվականին նա դարձավ Electric Storage Battery (այժմ՝ Exide) ընկերության առաջին նախագահը։ Նա դարձել է նաև մի շարք այլ ամերիկյան ընկերությունների կազմակերպիչն ու համասեփականատերը՝ Electric Vehicle Company, Car Lighting and Power Company, American Casein Company, Consolidated Rubber Tire Company և այլն[3]։

Որպես Electric Storage Battery-ի նախագահ՝ Ռայսը իմացել է սուզանավերի վրա ստորջրյա ընթացքի համար էլեկտրական շարժիչներ տեղադրելու ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին փորձերի մասին (ջրային շարժման համար օգտագործվել է ներքին այրման շարժիչը)։ Երբ 1897 թվականին ջրի վրա իջեցվեց Holland սուզանավը, ամերիկացի ինժեներ և գյուտարար Ջոն Հոլլանդի և ծովային նավերի կոնստրուկտոր Լյուիս Նիքսոնի (անգլ. Lewis Nixon) Holland Torpedo Boat Company ընկերությունը սկսեց ֆինանսական խնդիրներ ունենալ, և Իսահակ Ռայսը ձեռք բերեց այն՝ վերանվանելով Electric Boat Company։ Երկարատև բանակցություններից և փորձարկումներից հետո ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը ձեռք են բերել այդ սուզանավը, որը սկիզբ է դրել ամերիկյան ստորջրյա նավատորմին («Պլունժեր» դաս)։ Նույն թվականին Ռայսն իր ընտանեկան բիզնեսում ավելացրել է Electric Launch Company (այժմ Elco) ընկերությունը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Իսահակ Ռայսի ընկերությունները րիտանական թագավորական նավատորմի համար կառուցել են 85 սուզանավ, 722 սուզանավ որսորդ և 580 ռազմական նավակներ[4]։ Հետագայում Electric Boat Company-ն վերափոխվեց այսօր հայտնի General Dynamics կորպորացիայի։

1902 թվականին նա Բեյթս քոլեջի կողմից ստացել է իրավունքի դոկտորի պատվավոր կոչում։ Նրա հրատարակած գրքերը` «What Is Music?» (1875 թվական, Նյու Յորք), հետագայում լրացված «How the Geometrical Lines Have Their Counterparts in Music»: Ստեղծել է բազմաթիվ հոդվածներ The Century Magazine, The Forum և North American Review ամսագրերի համար։

Մահացել է Նյու Յորքում 1915 թվականի նոյեմբերի 2-ին, Ansonia հյուրանոցում։ Թաղվել է Ֆլորիդա նահանգի Օկալա քաղաքի Woodlawn Cemetery գերեզմանատան ընտանեկան հատվածում[5]։

Ընտանիք խմբագրել

 
Իսահակի և Ջուլիա Ռայսի տունը Մանհեթենում ընդգրկված է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում:

Իսահակ Ռայսը ամուսնացել է1885 թվականից Ջուլիա Հայնեման Բարնեթի (Julia Hyneman Barnett) հետ (1860-1929)[6]։ Նրանք ունեին վեց երեխա` Իսահակ Լեոպոլդ Ռայս Մլ. (Isaac Leopold Rice Jr.), Ջուլիան Ռայսը (Julian Rice), Մյուրիել Ռայսը «Փոլի» (Muriel Rice "Polly"), Դորոթի Ռայսը «Դոլի» (Dorothy Rice "Dolly"), Մերիոն Ռայսը «Մոլլի» (Marion Rice Hart" Molly") և Մարջորի Ռայսը «Լոլլի» (Marjorie Rice "Lolly"): Ջուլիան, Մուրիելը և Դորոթին թաղվել են հոր կողքին գտնվող ընտանեկան տարածքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. «Isaac L. Rice». Maritime Activity Reports, Inc. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին. (անգլ.)
  3. Isaac L. Rice obituary, The New York Times, 3 November 1915 (անգլ.)
  4. Gardiner, Robert; Chesneau, Roger Conway's All the World's Fighting Ships 1906-1921. — London: Conway Maritime Press[en], 1985. — С. 101, 132—133. — ISBN 0-85177-245-5
  5. Isaac Leopold Rice (անգլ.)
  6. Julia B Barnett Rice

Արտաքին հղումներ խմբագրել