Իսահակ Պեյրեր (ֆր.՝ Isaac La Peyrère. 1596[1][2], Բորդո - հունվարի 30, 1676(1676-01-30)[3], Օբերվիլիե), ֆրանսիացի հուգենոտ աստվածաբան, նախաադամյանականների հիմնադրույթի հեղինակ, ով պնդում էր, որ ամբողջ մարդկությունը չէ, որ առաջացել է Ադամից ու Եվայից, եղել են նրանցից առաջ ստեղծված մարդկային էակներ, որոնցից առաջացել են անդրծովյան ժողովուրդները։ Իսահակ Պեյրերը համարվում է նաև պոլիգենիզմի ուսմունքի հիմնադիրներից մեկը։

Իսահակ Պեյրեր
ֆր.՝ Isaac La Peyrère
Ծնվել է1596[1][2]
ԾննդավայրԲորդո
Վախճանվել էհունվարի 30, 1676(1676-01-30)[3]
Վախճանի վայրՕբերվիլիե
Մասնագիտությունաստվածաբան, դիվանագետ և գրադարանավար
Քաղաքացիություն Ֆրանսիա
 Isaac La Peyrère Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Բորդոյում, թագավորի խորհրդականի ընտանիքում։ Եղել է իշխան Կոնդեի բժիշկը, թագուհու՝ Քրիստինա Շվեդացու խորհրդականը։ Իր հայացքների պատճառով հալածվել է և հարկադրված է եղել թաքնվել։ 1656 թվականին կալանավորվել է, նետվել Տրյորեմբերգի աշտարակի բանտը։ 1657 թվականի մարտի 11-ին կարդինալներ Բարբերինիի և Ալբիցիի ներկայությամբ հանդիսավոր կերպով իր հերետիկոսական հայացքներից հրաժարումի երդում է տվել։

1655 թվականին Ամստերդամում անանուն կերպով լույս է ընծայել «Նախաադամյանականներ» գիրքը («Praeadamitae» կամ «Systema theologicum, ex Prae-Adamitarum hypothesi», Amsterdam; անգլերեն թարգմանությունը՝ «A Theological Systeme upon the Presupposition, that men were before Adam», Լ., 1655): Նախաադամյանականների հիմնադրույթի էությունը այն է, որ Ադամը եղել է միայն հրեաների, և ոչ թե ամբողջ մարդկության նախահայրը։ Աստվածաբանական տեսակետից այս հիմնադրույթը ժխտում էր բոլոր մարդկանց վերագրվող նախածին մեղքի հիմնադրույթը[4]։ Նախաադամյանականների մասին վարկածը միաժամանակ բացատրում էր ֆենոմենը Կայենի կնոջ, որին նա գտել է դրախտից վտարվելուց հետո, Նոդ արևելյան երկրում (Ծննդոց. 4:16): Այսպիսով՝ Պեյրերը եղել է պոլիգենիզմի հիմնադիրներից մեկը։

Բացի այդ, նա առաջիններից մեկն է արտահայտել այն միտքը, որ Մովսեսը չէր կարող լինել աստվածաշնչյան հնգամատյանի՝ առաջին հինգ գրքերի հեղինակը, այն պարզ պատճառով, որ այնտեղ նկարագրված է նրա վախճանը ([[|Երկրորդ օրենք. ]]34:5)[5]:

  • Relation de l’Islande
  • Relation du groenland
  • Isaac de La Peyrère - Prae-Adamitae: sive exercitatio super versibus duodecimo : decimotertio et decimoquarto capitis quinti Epistolae D. Pauli ad Romanos : quibus inducuntur primi homines ante Adamum conditi: Verlag=Louis & Daniel Elzevier, 1655, Seiten=1

Online https://books.google.de/books?id=dpwUAAAAQAAJ&pg=PA1&hl=de&source=gbs_toc_r&cad=2#v=onepage&q&f=false books.google.de

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica, 1968.
  2. 2,0 2,1 Early Modern Letters Online
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. «Что же делать с пра-адамитами?». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  5. «Поздний антикварианизм». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.

Գրականություն

խմբագրել
  • Richard h.Popkin: Isaac La Peyrère (1596–1676). His Life, Work and Influence. Leiden 1987. ISBN 90-410-8157-7
  • https://web.archive.org/web/20070716145545/http://www.bautz.de/bbkl/l/La_Peyere.shtml |autor=Klaus Grünwaldt|artikel=La Peyrère, de Isaac|band=4|spalten=1145–1155
  • Michael Titzmann, Jörg Schönert, Friedrich Vollhardt - Herausforderung der biblischen Hermeneutik in der Frühen Neuzeit – IV. Zwischenspiel Isaac de La Peyrère: Sammelwerk=Geschichte der Hermeneutik und die Methodik der textinterpretierenden Disziplinen, Verlag=Walter de Gruyter, Ort=Berlin / New York, Datum=2005, ISBN=3-11-018303-X, Seiten=147ff

Online=books-google.de, p. 147, at Google Books}}

  • Andreas Pietsch: Isaac La Peyrère : Bibelkritik, Philosemitismus und Patronage in der Gelehrtenrepublik des 17. Jahrhunderts, Berlin [u. a.]: de Gruyter, 2012

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Պեյրեր» հոդվածին։