Ռենո Կապյուսոն (ֆր.՝ Renaud Capuçon, հունվարի 27, 1976(1976-01-27)[1][2], Շամբերի), ֆրանսիացի ջութակահար։

Ռենո Կապյուսոն
Բնօրինակ անունֆր.՝ Renaud Capuçon
Ծնվել էհունվարի 27, 1976(1976-01-27)[1][2] (47 տարեկան)
Շամբերի
Երկիր Ֆրանսիա
Ժանրերդասական երաժշտություն[3]
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ և ալտ[3]
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ԱմուսինLaurence Ferrari?
Պարգևներ
Պատվո ազգային շքանշանի ասպետ, «Վաստակի համար» շքանշանի ասպետ, Արվեստի և գրականության շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Կայքrenaudcapucon.com/fr
 Renaud Capuçon Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է իր հայրենի Շամբերի քաղաքի կոնսերվատորիայում, այնուհետև Փարիզի կոնսերվատորիայում՝ Ժերար Պուլեի դասարանում։ Աշխատել է տարբեր նվագախմբերում։ Հանդես է գալիս Ժերար Կոսսեի, Նիկոլա Անգելիխի, Հելեն Գրիմոյի, իր թավջութակահար եղբոր՝ Գոտիե Կապյուսոնի և այլ անվանի երաժիշտների հետ։ Նա նվագում է իտալացի վարպետ Գվարներիի 1737 թ. պատրաստած ջութակով։ Նրա առավել հայտնի կատարումներից են Ռոբերտ Շումանի և Ֆելիքս Մենդելսոնի կոնցերտները։ Որպես կամերային երաժշտության փայլուն կարատող, նա նվագում է Յոհաննես Բրամսի, Ֆրանց Շուբերտի, Մորիս Ռավելի ստեղծագործությունները։ Նրա դիսկոգրաֆիան ընդգրկում է Լյուդվիգ վան Բեթհովենի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրանց Շուբերտի, Գաբրիել Ֆորեյի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
  3. 3,0 3,1 Montreux Jazz Festival Database

Արտաքին հղումներ խմբագրել