Իոսիֆ Յուզովսկի (ռուս.՝ Иосиф Ильич Юзовский, դեկտեմբերի 18, 1902(1902-12-18), Վարշավա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 15, 1964(1964-12-15), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գրական և թատերական քննադատ, գրականագետ։

Իոսիֆ Յուզովսկի
Иосиф Юзовский
Ծնվել էդեկտեմբերի 18, 1902(1902-12-18)
Վարշավա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 15, 1964(1964-12-15) (61 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունթատերական քննադատ, լրագրող, թարգմանիչ, գրականագետ և թատերագետ
Հաստատություն(ներ)ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ
Ալմա մատերՀարավռուսական պետական պոլիտեխնիկական համալսարան
Տիրապետում է լեզուներինլեհերեն

Կենսագրություն խմբագրել

1924 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը, 1925 թվականին՝ Դոնի հնագիտության ինստիտուտի արվեստի պատմության բաժինը։ Նրա աշխատությունները նվիրված են սովետական թատրոնի խնդիրներին։ Նրա աշխատություններին բնորոշ են ժամանակակից թատրոնի խնդիրների էության խոր ըմբռնումը։ Նրա «Դարն ու կերպարը» աշխատության զգալի մասը նվիրված է հայ շեքսպիրագիտության հարցերին։ Զբաղվել է Գորկու դրամատուրգիայի ուսումնասիրությամբ։ Պիեսներ է թարգմանել լեհերենից, չեխերենից, գերմաներենից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 130