Իշամեղու մարգագետնային
Իշամեղու մարգագետնային | |
Իշամեղու մարգագետնային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թաղանթաթևեր (Hymenoptera) |
Ընտանիք | Իսկական մեղուներ (Apidae) |
Ցեղ | Bombus |
Տեսակ | Իշամեղու մարգագետնային (B. pratorum) |
Միջազգային անվանում | |
Bombus pratorum |
Իշամեղու մարգագետնային (լատին․՝ Bombus pratorum), իսկական մեղուների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրելԷգերի և աշխատավոր առանձնյակների մեջքն առջևից դեղին է, մյուս մասերում՝ սև։ Փորիկի 4-5-րդ տերգիտները նարնջագույն մազիկներով են։ Արուի մեջքի առջևի մասը դեղին մազիկներով է, հաճախ դեղին մազիկների խառնուրդով վահանիկը սև է, 1-ին և 3-4-րդ տերգիտները սև մազիկներով է, իսկ փորիկի ծայրը՝ դեղին[1]։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Եվրոպայում, դեպի արևելք՝ մինչև Արևմտյան Սիբիրի հարավում և Ալթայում, Կովկասում, Անդրկովկասում։ Հայաստանում հայտնի է Գեղարքունիքի (Շորժա գյուղի մոտակայք), Կոտայքի (Արզական գյուղ) մարզերից[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱպրում է լեռնատափաստաններում, անտառաեզրերում, բացատներում և մարգագետիններում։ Հասարակական միջատներ են, զարգացման ցիկլը նման է հայկական իշամեղվի զարգացման ցիկլին։ Թռիչքը նկատվում է ապրիլ-օգոստոս ամիսներին։ Լայն պոլիֆագ է[1]։
Պահպանություն
խմբագրելՈչ մեծ, ընդհատվող արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով հայկական պոպուլյացիան գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Տեղ-տեղ հանդիպում են ոչ մեծաթիվ առանձնյակներով, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։
Վտանգման հիմնական գործոններն են անասունների գերարածեցումը, լայն ազդեցությամբ թունաքիմիկատներով անտառային տարածքների մշակումը։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում և «Արզական-Մեղրաձոր» պետական արգելավայրում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշամեղու մարգագետնային» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշամեղու մարգագետնային» հոդվածին։ |