Ինուկտիտուտ (Inuktitut - /ɪˈnʊkttʊt/, ինքնանվանում՝ ᐃᓄᒃᑎᑐᑦ - [inuk] - "մարդ" + [titut] - "նման", այսինքն՝ "մարդանման"), նաև արևելականադական ինուկտիտուտ, (Eastern Canadian Inuktitut), Կանադայի հիմնական ինուիտ լեզուներից մեկը։ Ինուկտիտուտով խոսում են անտառի սահմանից (էկոհամակարգ) հյուսիս գտնվող բոլոր տարածքներում, ներառյալ Նյուֆաունդլենդ և Լաբրադոր, Քվեբեկ գավառների մասերը, որոշ չափով հյուսիսարևելյան Մանիտոբայում, ինչպես նաև Հյուսիսարևմտյան տարածքներում և Նունավուտում։ Սա բնիկ լեզուներից է, որը գրված է կանադական աբորիգենների վանկագրությամբ[2]։

Infoboxforlang.png
Ինուկտիտուտ
Տեսակլեզու, indigenous language?, մակրոլեզու և կենդանի լեզու
Ենթադասինուիտական լեզուներ
ԵրկրներFlag of Canada (Pantone).svg Կանադա
Խոսողների քանակ39 770 մարդ (2016)[1]
Վերահսկող կազմակերպությունInuit Tapiriit Kanatami?
Գրերի համակարգInuktitut syllabics?, լատինական այբուբեն, Canadian Aboriginal syllabics? և Eskimo alphabet?
IETFiu
ԳՕՍՏ 7.75–97инк 217
ISO 639-1iu
ISO 639-2iku
ISO 639-3iku
Commons-logo.svg Inuit language Վիքիպահեստում

Ինուկտիտուտը Նունավուտի երկու պաշտոնական լեզուներից մեկն է (ինուիննակթունի հետ մեկտեղ), և երկու լեզուներն էլ միասին հայտնի են որպես Ինուկտուտ։ Ավելին, այն ճանաչված է որպես Հյուսիսարևմտյան տարածքների ութ պաշտոնական մայրենի լեզուներից մեկը։ Այն նաև օրինական ճանաչում ունի Նունավիկում՝ Քվեբեկի մի մասում, մասամբ Ջեյմս Բեյի և Հյուսիսային Քվեբեկի համաձայնագրի շնորհիվ և Ֆրանսերեն լեզվի կանոնադրության մեջ ճանաչված է որպես ինուիտ շրջանների դպրոցներում ուսուցման պաշտոնական լեզու։ Այն նաև որոշակի ճանաչում ունի Նունացիավուտում (Լաբրադորի ինուիտների տարածքում) Կանադայի կառավարության և Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգի հետ համաձայնագրի վավերացումից հետո։ 2016 թվականի Կանադայի մարդահամարը հայտնում է, որ կան 65,030 բնիկներ, ովքեր իրենց նույնականացնում են որպես ինուիտ, որոնցից 35,215-ը իրենց մայրենի լեզու նշել են ինուկտիտուտը[3]։

Ինուկտիտուտ տերմինը հաճախ օգտագործվում է ավելի լայնորեն՝ ներառելով ինուվիալուկթունը և, հետևաբար, Կանադայի գրեթե բոլոր ինուիտ բարբառները։ Այնուամենայնիվ, Կանադայի վիճակագրությունը Կանադայի մարդահամարի մեջ ինուվիալուկթունը նշում է ինուինակթունի հետ միասին[3]։

ՊատմությունԽմբագրել

Ինուկտիտուտը Կանադայի դպրոցական համակարգումԽմբագրել

Ինուկտիտուտ լեզուն սկզբում ունեցել է ավանդական սովորույթները և բնական առանձնահատկությունները նկարագրելու համար բավարար բառապաշար և մինչև գաղութատիրությունը ծառայել է որպես բացառապես բանավոր շփման լեզու։ վրոպական դպրոցական համակարգը Կանադայում ներդրվել է գաղութացումից հետո։ Անգլիկան և հռոմեական կաթոլիկ եկեղեցիների միսիոներներն առաջինն էին, ովքեր ինուիտներին պաշտոնապես դպրոցական կրթություն են տրամադրել։ Ուսուցիչները ուսուցման համար օգտագործել են ինուկտիտուտ լեզուն և մշակել են գրային համակարգեր[4]։

1928 թվականին բացվել է ինուիտների առաջին գիշերօթիկ դպրոցը, և անգլերենը դարձել է ուսուցման լեզու։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո անգլերենը դարձել է հաղորդակցության լեզու բոլոր ոլորտներում։ Ինուիտների համար դժվար էր աշխատանք գտնել, եթե չէին կարողանում շփվել անգլերենով։ Ինուիտներին անգլերենը պետք էր դպրոցում, աշխատանքում և նույնիսկ խաղահրապարակում։ Ինուիտների համար ինուկտիտուտը համարվում էր զգացմունքներն արտահայտելու միջոց և իրենց ինքնության հետ կապվելու միջոց, մինչդեռ անգլերենը փող աշխատելու միջոց էր[5]։

1960-ական թվականներին եվրոպացիների վերաբերմունքը ինուկտիտուտ լեզվի նկատմամբ սկսել է փոխվել։ Ինուկտիտուտը համարվում էր պահպանվելու արժանի լեզու, և պնդում էին, որ գիտելիքը, հատկապես դպրոցի առաջին տարիներին, լավագույնս փոխանցվում է մայրենի լեզվով։ Այդպիսով դրվել է երկլեզու դպրոցների սկիզբը Կանադայում։ 1969 թվականին ինուիտների մեծամասնությունը քվեարկել է դաշնային դպրոցները վերացնելու և դրանք Նոր Քվեբեկի գլխավոր տնօրինության ծրագրերով փոխարինելու օգտին (Direction générale du Nouveau-Québec, DGNQ)․ դասավանդել ինուկտիտուտ, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով[6]։

Օրենսդրությամբ ամրագրումԽմբագրել

Ինուկտիտուտը դարձել է հյուսիսարևմտյան տարածքների պաշտոնական լեզուներից մեկը 1984 թվականին։ Նրա կարգավիճակն ապահովված է Հյուսիսարևմտյան տարածքների պաշտոնական լեզվի մասին ակտով[7]։ 1999 թվականին, երբ Տարածքը բաժանվել է Հյուսիսարևմտյան տարածքների (NWT) և Նունավուտի, երկու տարածքներն էլ պահպանել են Լեզվի մասին օրենքը։ Նունացիավուտում (Լաբրադոր) ինուկտիտուտը դարձել է կառավարության պաշտոնական լեզու։ Նունավիկում Ջեյմս Բեյի և Հյուսիսային Քվեբեկի համաձայնագրով ինուկտիտուտը ճանաչվել է կրթական համակարգի լեզու[8]։

Լեզուներ և բարբառներԽմբագրել

ՆունավուտԽմբագրել

Նունավուտի հիմնական օրենքով ամրագրված են չորս պաշտոնական լեզուներ՝ անգլերեն, ֆրանսերեն, ինուկտիտուտ և ինուինակթուն, բայց պետական քաղաքականության մեջ միանշանակ չէ, թե որքանով են ինուկտիտուտը և ինուինակթունը համարվում առանձին լեզուներ։ Ինուկտիտուտ (Inuktitut) կամ ավելի ճիշտ՝ ինուկտուտ (Inuktut - «ինուիտ լեզու») բառերն անգլերենում ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում ինուինակթուն (Inuinnaqtun) և ինուկտիտուտ (Inuktitut) լեզուները կամ «ինուիտ լեզուները» նշելու համար[9]։

Ինուկտիտուտի ժողովրդագրական իրավիճակը Նունավուտում բավականին ուժեղ է։ Նունավուտը մոտ 24,000 ինուիտների տունն է, որոնց մեծ մասը, 2001 թվականի մարդահամարի համաձայն, ավելի քան 80%-ը խոսում է ինուկտիտուտ, այդ թվում՝ մոտ 3,500 մարդ, որը համարվում է միալեզու։ 2001 թվականի մարդահամարի տվյալները ցույց են տալիս, որ ինուկտիտուտի օգտագործումը, թեև երիտասարդների շրջանում ավելի ցածր է, քան տարեցների, դադարել է նվազել ընդհանուր առմամբ Կանադայում և նույնիսկ կարող է աճել Նունավուտում։

Հարավային Բաֆինի բարբառը (Qikiqtaaluk nigiani, ᕿᑭᖅᑖᓗᒃ ᓂᒋᐊᓂ) խոսվում է Բաֆին կղզու հարավային մասում, ներառյալ տարածքային մայրաքաղաք Իկալուիթը։ Սա վերջին տարիներին այն դարձրեց շատ ավելի լայն հնչեղություն ունեցող բարբառ, քանի որ ինուկտիտուտական լրատվամիջոցների մեծ մասը ծագում է Իկալուիթից։ Որոշ լեզվաբաններ նաև տարբերում են արևելյան բաֆինյան բարբառը Հարավային Բաֆինից կամ Հյուսիսային Բաֆինից, որը ինուվիալուկի բարբառ է։

2000-ական թվականների սկզբից Նունավութն աստիճանաբար իր կրթական համակարգում իրականացրել է վաղ մանկության, տարրական և միջնակարգ դպրոցների մակարդակով ծրագրեր՝ ինուկտիտուտ լեզուն հետագայում պահպանելու և խթանելու համար։ 2012 թվականի դրությամբ «Պիրուրվիկը՝ Իկալուիտի ինուկտիտուտ լեզվի ուսուցման կենտրոնը, ունի նոր նպատակ՝ պատրաստել Նունավուտի համայնքների հրահանգիչներ, որոնք տուն վերադառնալուն պես կսովորեցնեն ինուկտիտուտ՝ տարբեր ձևերով և իրենց բարբառներով»[10]։

ՆունավիկԽմբագրել

Քվեբեկում ապրում է մոտավորապես 12,000 ինուիտ, որոնք գրեթե բոլորն ապրում են Նունավիկում։ 2001 թվականի մարդահամարի համաձայն Քվեբեկի ինուիտների 90%-ը խոսում է ինուկտիտուտով։

Նունավիկ բարբառը (Nunavimmiutitut, ᓄᓇᕕᒻᒥᐅᑎᑐᑦ) համեմատաբար մոտ է հարավային բաֆինյան բարբառին, բայց ոչ նույնական։ Նունավիկի և Նունավուտի միջև քաղաքական և ֆիզիկական սահմանի պատճառով Նունավիկն ունի ինուկտիտուտ խոսող աշխարհի մնացած կառույցներից առանձին կառավարական և կրթական հաստատություններ, ինչը հանգեցնում է տեղական բարբառի՝ ինուկտիտուտի այլ ձևերից առանձին, աճող ստանդարտացմանը։ Նունավիկյան բարբառում ինուկտիտուտը կոչվում է ինուտիտուտ (ᐃᓄᑦᑎᑐᑦ)։ Այս բարբառը երբեմն կոչվում է նաև տարրամիուտուտ կամ թաքրամիուտուտ (ᑕᕐᕋᒥᐅᑐᑦ կամ ᑕᖅᕐᕋᒥᐅᑐᑦ)։

Այս տարածաշրջանում ինուկտիտուտի ենթաբարբառները ներառում են տարրարմիուտը և իտիվիմուիտը[11]։ Իտիվիմուիտը նույնացվում է Քվեբեկի Ինուկջուակ գյուղի հետ, իսկ քաղաքի մոտ կա Իտիվիմուիտ գետ։

ԼաբրադորԽմբագրել

Նունացիավուտ բարբառը (Nunatsiavummiutut ᓄᓇᑦᓯᐊᕗᒻᒥᐅᑐᑦ կամ, հաճախ պետական փաստաթղթերում, լաբրադորիմիուտուտ (Labradorimiutut)) ժամանակին խոսվել է հյուսիսային Լաբրադորում։ Այն ունի հստակ գրային համակարգ, որը մշակվել է Գրենլանդիայում 1760-ական թվականներին Մորավիայի եկեղեցու գերմանացի միսիոներների կողմից։ Գրելու այս առանձին ավանդույթը, Նունացիավուտի հեռավորությունը ինուիտ այլ համայնքներից, այն դարձրել է առանձին բարբառ՝ առանձին գրական ավանդույթով։ Նունիցիավումիուտն իրենց լեզուն անվանում են ինուտուտ (Inuttut - ᐃᓄᑦᑐᑦ)։

Չնայած Նունացիավուտը պնդում է, որ ավելի քան 4000 բնակիչ ունի ինուիտ ծագում, 2001 թվականի մարդահամարի ժամանակ միայն 550-ն են հայտնել ինուկտիտուտը որպես իրենց մայրենի լեզուն, հիմնականում Նայն քաղաքում։ Լաբրադորում լրջորեն վտանգված է ինուկտիտուտը։

Նունացիավուտն ուներ նաև առանձին բարբառ, որը, ենթադրաբար, շատ ավելի մոտ էր արևմտյան Ինուկտիտուտի բարբառներին, որով խոսում էին Ռիգոլետի շրջակայքում։ Ըստ լուրերի, 1999 թվականին այն ուներ ընդամենը երեք շատ տարեց լեզվակիրներ[12]։

ԳրենլանդիաԽմբագրել

Թեև ինուկտունը կամ բևեռային էսկիմո բարբառը (Polar Eskimo) հաճախ համարվում է գրենլանդական բարբառ, սակայն այն Գրենլանդիա է հասել Արևելյան Կանադայի Արկտիկայից, հավանաբար 18-րդ դարի վերջին։

ՀնչյունաբանությունԽմբագրել

Ինուկտիտուտի արևելյան բարբառներն ունեն տասնհինգ բաղաձայն և երեք ձայնավոր (որոնք կարող են լինել երկար կամ կարճ)։ Բաղաձայնները դասավորված են արտիկուլյար արտաբերման վեց տեղերով՝ երկշրթնային (բիլաբիալ), շրթ-ատամնային (լաբիոդենտալ), վերատամնային, քիմքային (պալատալ), ետնալեզվային (վելար) և հագագային (ուվուլար); և արտիկուլար արտաբերման երեք եղանակ՝ անձայն պայթական, ձայնեղ շփականներ (continuant) և քթայիններ (nasals), ինչպես նաև երկու լրացուցիչ հնչյուններ՝ անձայն շփականներ։ Natsalingmiutut -ն ունի լրացուցիչ բաղաձայն /ɟ/՝ պրոտո-ինուիտի հետադարձ բաղաձայնների մնացորդը։ Inuinnaqtun-ն ունի մեկ բաղաձայն պակաս, քանի որ /s/-ը և /ɬ/-ը միաձուլվել են /h/-ի։ Ինուկտիտուտի բոլոր բարբառներն ունեն միայն երեք հիմնական ձայնավոր և հնչյունաբանական տարբերակում են կատարում բոլոր ձայնավորների կարճ և երկար ձևերի միջև։ Inuujingajut-նունավուտյան ստանդարտ հռոմեական ուղղագրության մեջ երկար ձայնավորները գրվում են որպես կրկնակի ձայնավոր։

ԳիրԽմբագրել

 
Ինուկտիտուտ (titirausiq nutaaq) վանկագիր։ Կետերով գրված լրացուցիչ սիմվոլները ներկայացնում են երկար ձայնավորներ. Լատինական տառադարձության մեջ ձայնավորը կրկնապատկվում է։

Ինուկտիտուտը գրվում է մի քանի տարբեր ձևերով՝ կախված բարբառից և տարածաշրջանից, բայց նաև պատմական և քաղաքական գործոններից։

Մորավիայի միսիոներները 1760-ական թվականներին, ինուիտ ժողովուրդներին քրիստոնեությանը և Աստվածաշնչին ծանոթացնելու նպատակով, նպաստել են Գրենլանդիայում ինուկտիտուտ այբուբենի զարգացմանը, որը հիմնված էր լատինական գրի վրա (Այս այբուբենն առանձնանում է kra, ĸ տառի ընդգրկմամբ[13])։ Հետագայում նրանք 1800-ականներին մեկնելով Լաբրադոր՝ իրենց հետ բերել են ինուկտիտուտ այբուբենը։

Ալյասկայի յուպիկ և ինուպիատ ցեղերը (որոնք, ի լրումն, մշակել են իրենց վանկերը) և սիբիրյան յուպիկները նույնպես ընդունել են լատինական այբուբենը։

Արևելյան կանադական ինուիտները վերջինն էին, որ փոխառել են գրավոր խոսքը, երբ 1860-ական թվականներին միսիոներները ներմուծել են քանիուջաաքպայթ (Qaniujaaqpait) գրավոր համակարգը, որը նրանք մշակել էին կրի ցեղին քրիստոնյա դարձնելու ջանքերում։ Վերջին ինուիտ ժողովուրդները, որոնք ծանոթացել են միսիոներներին և գրությանը, նեցիլիք ինուիտներն էին Կուգաարուկում և հյուսիսային Բաֆինի երկրում։ Նեցիլիքը քանիուջաաքպայթ համակարգն ընդունել է 1920-ական թվականներին։

«Գրենլանդական» համակարգը էականորեն բարեփոխվել է վերջին տարիներին՝ այս ժամանակաշրջանում լաբրադորի գիրը եզակի դարձնելով նունացիավումմիուտուտի համար։ Նունավուտում և Նունավիկում ինուկտիտուտների մեծ մասը գրվում է Qaniujaaqpait կամ Inuktitut վանկերի սխեմայի միջոցով, որը հիմնված է կանադական աբորիգենների վանկերի վրա։ Նունավուտի արևմտյան հատվածում և Հյուսիսարևմտյան տարածքներում օգտագործում են լատիներեն այբուբեն, որը սովորաբար կոչվում է Inuinnaqtun կամ Qaliujaaqpait, որն արտացոլում է 19-րդ դարի վերջին և 20-րդ սկզբին այս տարածք հասած միսիոներների նախատրամադրվածությունը։

2019 թվականի սեպտեմբերին ինուկտուտ քալիուջաաքպայթ (Inuktut Qaliujaaqpait) կոչվող միասնական ուղղագրությունը, որը հիմնված է լատինատառ այբուբենի վրա՝ առանց դիկրիտիկայի, ութ տարվա աշխատանքից հետո ընդունվել է ինուկտիտուտի բոլոր տեսակների համար Inuit Tapiriit Kanatami ազգային կազմակերպության կողմից։ Այն մշակվել է ինուիտների կողմից՝ ցանկացած տարածաշրջանի ցանկացած բարբառով խոսողների կողմից օգտագործելու համար և կարող է տպագրվել էլեկտրոնային սարքերով՝ առանց ստեղնաշարի մասնագիտացված դասավորության։ Այն չի փոխարինում վանկագրերին, և մարզերի մարդկանցից չի պահանջվում դադարեցնել իրենց ծանոթ գրային համակարգերը։ Յուրաքանչյուր տարածաշրջանի համար պետք է կազմվեն իրականացման ծրագրեր։ Այն ներառում է տառեր, ինչպիսիք են ff, ch և rh, որոնց հնչյունները կան որոշ բարբառներում, բայց չունեն ստանդարտ համարժեքներ վանկերի մեջ։ Այն սահմանում է ստանդարտ այբուբեն, բայց ոչ ուղղագրական կամ քերականական կանոններ[14][15]։ Երկար ձայնավորները գրվում են ձայնավորը կրկնապատկելով (օրինակ՝ aa, ii, uu): Ապաստրոֆը ներկայացնում է հագագային աղեղ, երբ ձայնավորից հետո (օրինակ՝ ma'na), կամ առանձնացնում է nng-ից (օրինակ՝ avin'ngaq) կամ rrh-ից (օրինակ՝ qar'rhuk)[16]:

Inuktut Qaliujaaqpait[15]
IPA Բաղաձայններ a i u
p p pa pi pu
t t ta ti tu
k k ka ki ku
q q qa qi qu
s s sa si su
ɬ hl hla hli hlu
/ʂ/ shr shra shri shru
h h ha hi hu
v v va vi vu
l l la li lu
ɟ rh rha rhi rhu
j j ja ji ju
g g ga gi gu
ʁ r ra ri ru
m m ma mi mu
n n na ni nu
ŋ ng nga ngi ngu
ŋŋ nng nnga nngi nngu
ʔ ' a' i' u'

2012 թվականի ապրիլին, Հին Կտակարանի ավարտով, լույս է տեսել ինուկտիտուտում առաջին ամբողջական Աստվածաշունչը, որը թարգմանվել է մայրենի լեզվով[17]։

Ինուկտիտուտ գրականության հայտնի երկերից են Մարկոսի Պաթսաուկի «Որսորդի եռաժանի»[18][19] և Միտիարջուկ Նապաալուկի «Սանաաք» վեպերը[20][21]։

Կանադական վանկագիրԽմբագրել

Կանադայում օգտագործվող ինուկտիտուտ վանկային այբուբերնը հիմնված է միսիոներ Ջեյմս Էվանսի կողմից մշակված Կրի վանկերի (Cree syllabics) վրա[22]։ Կանադական ինուկտիտուտի վանկերի ներկայիս ձևն ընդունվել է Կանադայի Ինուիտ մշակութի ինստիտուտի կողմից 1970-ական թվականներին։ Ալյասկայում ինուիտները, ինուիալուիտները, ինուիննակթուն խոսողները և ինուիտները Գրենլանդիայում և Լաբրադորում օգտագործում են լատինական այբուբենը։

Չնայած այն պայմանականորեն կոչվում է վանկագիր, գրային համակարգը որոշ դիտորդների կողմից դասակարգվել է որպես աբուգիդա, քանի որ նույն բաղաձայնով սկսվող վանկերն ունեն կապված գլիֆներ։

Ինուկտիտուտ վանկերի համար անհրաժեշտ բոլոր նիշերը հասանելի են Unicode բլոկի Unified Canadian Aboriginal Syllabics -ում։ Կանադայի Նունավուտ նահանգի տարածքային կառավարությունը մշակել է TrueType տառատեսակներ Pigiarniq[23][24] (ᐱᒋᐊᕐᓂᖅ [pi.ɡi.aʁ.ˈniq]), Uqammaq[23][25] (ᐅᖃᒻᒪᖅ [u.qam.maq]) և Euphemia[23][26] (ᐅᕓᒥᐊ [u.vai.mi.a]) տառատեսակներ։ Այն նախագծվել է Վանկուվերում գործող Tiro Typeworks-ի կողմից։ Apple Macintosh համակարգիչները ներառում են Inuktitut IME (Input Method Editor - մուտքի մեթոդի խմբագիր)՝ որպես ստեղնաշարի լեզվի ընտրանքների մաս[27]։ Linux-ը տրամադրում է տեղային և լեզվական աջակցություն Inupiaq-ի, Kalaallisut-ի և Inuktitut-ի համար։

Բրայլի ինուկտիտուտ գրերԽմբագրել

2012 թվականին Թամարա Քիրնին (Համագործակցության Բրայլի և Խոսող գրքերի կոոպերատիվում Բրայլի գրերի հետազոտության և զարգացման մենեջեր) մշակել է Բրայլի ծածկագիր ինուկտիտուտ լեզվի վանկերի համար։ Այս կոդը հիմնված է վանկերի կողմնորոշումը ներկայացնելու վրա։ Unicode UTF-8-ից և UTF-16-ից մեքենայական թարգմանությունը կարող է իրականացվել liblouis Braille թարգմանության համակարգի միջոցով, որը ներառում է Inuktitut Braille թարգմանության աղյուսակը։ ᐃᓕᐊᕐᔪᒃ ᓇᓄᕐᓗ («Որբն ու բևեռային արջը») գիրքը դարձավ առաջին գործը, որը երբևէ թարգմանվել է ինուկտիտուտ Բրայլով, և դրա պատճենը պահվում է Նունավուտի Բեյքեր լճի տարածքային գրադարանում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Canada 2016 Census
  2. «field to show translation -> 10 facts about Canadian Aboriginal Languages»։ Wintranslation.com։ 2014-02-12։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-12-ին։ Վերցված է 2015-07-15 
  3. 3,0 3,1 «Census Profile, 2016 Census»։ Statistics Canada։ February 8, 2017։ Վերցված է November 4, 2019 
  4. Fabbi Nadine (2003)։ «Inuktitut – the Inuit Language»։ K12 Study Canada։ Վերցված է March 15, 2018 
  5. Dorais Louis-Jacques (1995)։ «Language, culture and identity: some Inuit examples»։ Canadian Journal of Native Studies 15 (2): 129–308 
  6. Patrick Donna (1999)։ «The roots of Inuktitut-language bilingual education»։ The Canadian Journal of Native Studies։ XIX, 2: 249–262 
  7. Dorais Louis-Jacques (2010)։ The language of the Inuit : syntax, semantics, and society in the Arctic։ Montreal: McGill-Queen's University Press։ ISBN 9780773544451։ OCLC 767733303 
  8. Compton Richard։ «Inuktitut»։ The Canadian Encyclopedia։ Վերցված է 2018-03-15 
  9. «Consolidation of (S.Nu. 2008, c.10) (NIF) Official Languages Act»  and «Consolidation of Inuit Language Protection Act»։ Արխիվացված է օրիգինալից May 16, 2017-ին։ Վերցված է March 7, 2019 
  10. Dawson Samantha (2013-01-17)։ «A new way to nurture the Inuit language: train the instructors»։ NunatsiaqOnline։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-08-ին։ Վերցված է 2013-01-24 
  11. «Review»։ Arctic.synergiesprairies.ca։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-24-ին։ Վերցված է 2015-07-15 
  12. «A precious Inuktitut dialect slowly dies in Rigolet»։ Nunatsiaq.com։ 1999-05-07։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-29-ին։ Վերցված է 2012-06-13 
  13. «ScriptSource - LATIN CAPITAL LETTER K APOSTROPHE»։ scriptsource.org։ Վերցված է 2022-03-29 
  14. Weber Bob (2019-10-06)։ «Inuit combine nine different scripts for writing Inuktitut into one»։ The Globe and Mail։ Վերցված է 2019-10-07 
  15. 15,0 15,1 «National Inuit org approves new unified writing system»։ Nunatsiaq News (անգլերեն)։ 2019-09-27։ Վերցված է 2019-10-07 
  16. «Inuktut Qaliujaaqpait»։ Inuit Tapiriit Kanatami 
  17. Hebrew Bible published in Eskimo language Archived 2012-11-08 at the Wayback Machine., News/North Nunavut, 23 April 2012
  18. "MARKOOSIE, 1942-: LMS-0017". Collections Canada.
  19. «Markoosie Patsauq, first Inuit novelist, lived the history of his people» 
  20. Martin Keavy (17 January 2014)։ «Southern readers finally get a chance to read Mitiarjuk Nappaaluk, the accidental Inuit novelist»։ The Globe and Mail։ Վերցված է 18 October 2014 
  21. «Sanaaq: first novel in Inuktitut, now in English» 
  22. Aboriginal syllabic scripts Library and Archives Canada
  23. 23,0 23,1 23,2 Tiro Typeworks: Syllabics Resources
  24. Pigiarniq Font Download
  25. Uqammaq Font Download
  26. Euphemia Font Download
  27. «Inuktitut Syllabic Fonts – Download»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-14-ին։ Վերցված է 2015-10-02 

Արտաքին հղումներԽմբագրել

Բառարաններ և բառապաշարԽմբագրել

Վեբ կայքերԽմբագրել

Սպասարկող ծրագրերԽմբագրել

  • Microsoft Transliteration Utility - անվճար գործիք տարբեր սկրիպտների միջև տեքստը տառադարձելու համար։ Ներառում է ինուկտիտուտ վանկերի և ինուկտիտուտ ռոմանիզացիայի միջև ետ ու առաջ տառադարձման մոդուլ։
  • NANIVARA – Inuktitut Search Engine. – NANIVARA ինուկտիտուտից թարգմանաբար նշանակում է «Ես գտել եմ այդ»։