Վերատամնային բաղաձայններ կամ ալվեոլային բաղաձայններ, բաղաձայններ, որոնց արտասանության ժամանակ լեզուն ծայրով կամ առաջամասով կպչում է ալվեոլներին, լնդերին՝ ատամների արմատից դեպի քիմքն ընկած մասին[1]։
Միջազգային հնչյունային այբուբենը առանձին նշաններ չունի վերատամնային բաղաձայնների համար։ Նույն նշանն օգտագործվում է բոլոր արմատական հնչյունների համար որոնք քմայնացված չեն։