Ինբար Լավի

Իսրայելի դերասանուհի

Ինբար Լավի (եբրայերեն՝ ענבר לביא‎, հոկտեմբերի 27, 1986(1986-10-27)[1], Ռամատ Գան, Իսրայել), իսրայելա-ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է Եվայի դերում «Լյուցիֆեր» սերիալում։

Ինբար Լավի
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 27, 1986(1986-10-27)[1] (37 տարեկան)
Ծննդավայր՝Ռամատ Գան, Իսրայել
Քաղաքացիություն՝ Իսրայել
Մասնագիտություն՝դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և երգչուհի
IMDb։ID 2819413

Կենսագրություն

խմբագրել

Ինբար Լավին ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 27-ին Իսրայելի Ռամատ Գան քաղաքում։ Հոլոնի Կիրյաթ Շարեթի միջնակարգ դպրոցում սովորել է բալետ և ժամանակակից պարեր։ Այնուհետև նա դերասանական վարպետություն է սովորել Թել Ավիվի Սոֆի Մոսկովիցի դպրոցում։ 2004 թվականին նա առաջին անգամ տեղափոխվել է Նյու Յորք, ապա՝ Լոս Անջելես, որտեղ սկսել է իր կարիերան։ Նկարվել է «Sports Illustrated»[2], «Maxim»[3], «FHM»[4] և այլ ամսագրերի համար[5]։

Հեռուստատեսությունում հանդես է եկել 2008 թվականից։ Առաջին տարիներին նկարահանվել է առավելապես ամերիկյան տարբեր հեռուստասերիալների դրվագներում։ 2012-2013 թվականներին նկարահանվել է «Անհաջող» սերիալում։ 2013 թվականին նկարահանվել է «Փոշու տուն» սարսափ ֆիլմի գլխավոր դերում։ Նույն թվականին նկարահանվել է «Պատանի գայլը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում։ 2014 թվականին նկարահանվել է «Հանցավոր կապեր» սերիալում[6][7]։ 2015 թվականին նկարահանվել է «Վերջին նավը» սերիալում[8][9] և «Վհուկների վերջին որսորդը» ֆիլմում։ 2017 թվականից նկարահանվում է «Ինքնակոչներ» սերիալում[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 National Library of Israel Names and Subjects Authority File
  2. «Inbar Lavi: Lovely Lady of the Day». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  3. Today’s Girl Inbar Lavi Can Join Our Gang Anytime
  4. «How To Fight Off Evil Spirits With Inbar Lavi, Horror Movie Star». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  5. «Inbar Lavi Interview by Maranda Pleasant». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  6. ‘Prison Break’: Inbar Lavi, Marina Benedict & Kunal Sharma Join Fox Event Series
  7. 'Sons of Anarchy': Inbar Lavi on Jax-Winsome chemistry and her return
  8. 'Last Ship' has star Inbar Lavi 'prepared and equipped' for pandemic
  9. Samantha Mathis Joins ‘The Strain’; Inbar Lavi In ‘The Last Ship’
  10. ‘My So Called Wife’ Bravo Pilot Casts Inbar Lavi As The Lead

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինբար Լավի» հոդվածին։