Ժամանակակից պարը ( անգլերեն՝ contemporary dance) տարածված թատերական-պարային ուղղություն է, որը զարգացել է 20-րդ դարի կեսերին և այնուհետև դարձել է գերիշխող ժանր պրոֆեսիոնալ պարողների համար։ Այն հատկապես տարածված է ԱՄՆ-ում և Եվրոպայում։

Հնդիկ ժամանակակից պարուհի 2018-ի ժողովրդական փառատոնում, Վինիփեգ

Թեև այս ժանրը իր մեջ հիմնականում ներառում է բալետը, մոդեռն և ջազային ոճերը, այն ժամանակի ընթացքում ձեռք է բերել տարրեր շատ այլ թատերական-պարային ուղղություններից, բայց իր ճանաչվածության և տարբեր պարերի շարժումների համընկմնան պատճառով հաճախ համարվում է, որ ժամանակակից պարը բավականին նման է մոդեռն պարին, բալետին և այլ դասական համերգային պարաոճերին։ Ինչ վերաբերվում է տեխնիկային, ապա ժամանակակից պարերի դեպքում կարևոր են բալետից ուժեղ և հստակ ոտքի աշխատանքը, մոդերն պարերից՝ մեջքի ձգվածությունը, ինչպես նաև կապի հաստատումը, բեմի աշխատանքը, անկումները և վերելքները նաև իմպրովիզացիան։ Պարի ընթացում կարող են օգտագործվել անկանխատեսելի ռիթմի, արագության և ուղղության փոփոխություններ։ Այս պարատեսակը երբեմն կարող է ներառել ոչ արևմտյան պարային մշակույթներից տարրեր, օրինակ աֆրիկյան պարերից՝ ծնկի ծալուկ, կամ ճապոնական պարերից՝ Butoh։

ՊատմությունԽմբագրել

Ժամանակակից պարը հիմնված է և՛ դասական բալետի, և՛ մոդեռն պարերի վրա, չնայած postmodern պարը ուղիղ և հակառակ պատասխան է մոդերն պարերին։ Մերս Կենինգեմը համարվում է առաջին պարուսույցը, ով զարգացրել է անկախ վերաբերմունք մոդեռն պարերից և սահմանել մտքեր, որոնք հաստատվել են իր կողմից։ 1944-ին Կենինգեմը զուգակցեց իր պարը Ջոն Կեյջի երաժշտության հետ, ով նկատել էր, որ Կենինգեմի պարը չի հիմնվում գծային շարժումների վրա, և ոչ էլ հիմնված է աստիճանավորման վրա։ Որպես աբստրակտ ոճ, ենթադրվում է, որ տարրը (շարժումները, երաժշտությունը, լույսի փոփոխությունները) ներառում է իր մեջ և արտահայտիչ է, և որ այն, ինչ փոխանցում է ընկալվում է դիտորդների կողմից։ Կենինգհեմը 1953-ին ստեղծում է Merce Cunningham Dance Company-ն և շարունակում է ստեղծել ավելի քան 150 ներկայացումներ ընկերության համար, և որոնց մեծ մասը ներկայացվել է միջազգայնորեն՝ բալետի և մոդեռն պարերի ընկերությունների կողմից։

Պարաբեմադրիչի դերըԽմբագրել

Սովորաբար լինում է պարաբեմադրիչ, ով գտնում է հնարամիտ լուծումներ. նա ընտրում է արդյոք այդ հատվածը աբստրակտ է, թե պատմողական։ Պարողները ընտրվում են ըստ իրենց հմտությունների և մարզվածության։ Խորեոգրաֆիան բեմադրվում է ըստ երաժշտության։ Ժամանակակից պարի դեպքում կարևոր է երաժշտությունը, քանի որ այն կարող է ծառայել որպես ֆոն։

Պարային տեխնիկաներըԽմբագրել

Ժամանակակից պարում ներգրավված պարային տեխնիկան եւ շարժման փիլիսոփայությունները կարող են ներառել ժամանակակից բալետը, պարային իմպրովիզացիան, ժամանակակից պարային ոճեր ԱՄՆ-ից, ինչպիսիք են Գրեհեմի տեխնիկան, Համֆրի-Վեյդմանի տեխնիկան, Հորթոնի տեխնիկան և Այսիդորա Դունկանի պարային տեխնիկան։

Ժամանակակից պարողները մարզվում են ժամանակակից պարային մեթոդների կիրառմամբ, ինչպես նաև պարի վրա չհիմնված պրակտիկաների, ինչպիսիք են Պիլատեսը, Յոգան սոմատիկ պրակտիկաները՝ Ալեքսանդրի տեխնիկան, Ֆելդենկրեի մեթոդը, Սալիվանի տեխնիկան և Ֆրանկլի մեթոդը, ամերիկյան ժամանակակից մեթոդներ, ինչպիսիք են `Ժոզե Լիմոնի տեխնիկան եւ Հոքինսի տեխնիկան և Պոստմոդեռն պարային մեթոդները, ինչպիսիք են Կոնտակտ իմպրովիզացիան եւ Կենինգեմի տեխնիկան։ Ժամանակակից պարի որոշ հայտնի պարաբեմադրչներ և ստեղծագործողներ ստեղծել են սեփական դպրոցներ և տեխնիկաներ։

ժամանակակից պարը ՀայաստանումԽմբագրել

«Միհր» թատրոնը առաջին ժամանակակից պարի թատրոնն է Հայաստանում։ Ժամանակակից պարը Հայաստանում սկսել է զարգանալ 2000-ականների սկզբում։ 2003 թվականին քույր և եղբայր Շողակաթ և Ցոլակ Մլքե-Գալստյանները հիմնադրեցին «Միհր» թատրոնը։ Միհր թատրոնը ստեղծագործում է շարժման շատ տարբեր ուղղություններում, ինչպիսիք են՝ ժամանակակից պար, տարածքը բացահատող ներկայացում, զգայական շարժում, ներառական պար, գործողություն-նկարչություն, բացօթյա ներկայացումներ, ֆիզիկական ներկայացում և դրամա[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

What-Is-Contemporary-Dance