Իմրան Կասումով
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կասումով (այլ կիրառումներ)
Իմրան Հաշիմ օղլի Կասումով (նոյեմբերի 25, 1918, Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն - ապրիլի 20, 1981, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային գրող, դրամատուրգ, հասարակական գործիչ։ Ադրբեջանի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։ 1961-1975 թվականներին՝ Ադրբեջանի գրողների միության վարչության քարտուղար, 1975 թվականից՝ առաջին քարտուղարը։ ԽՍՀՄ գրողների միության քարտուղար (1976 թ.)։
Իմրան Կասումով ադրբ.՝ İmran Haşım oğlu Qasımov | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 25, 1918 |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն |
Վախճանվել է | ապրիլի 20, 1981 (62 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | դրամա և պիես |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
![]() |
Նրա սցենարներով ստեղծվել են «Ծովը նվաճողները» (1958, լենինյան մրցանակ, 1961), «Պատմվածք Կասպիի նավթագործների մասին» (1959, երկուսն էլ Ռ. Կարմենի հեղինակակցությամբ), «Մեր փողոցը» (1963 թ.) և այլ կինոնկարներ։ ժամանակակից մարդու աշխատանքային սխրանքներին, նրա ներաշխարհի բացահայտմանն են նվիրված «Երազանք» (1938), «Ծովը սիրում է խիզախներին» (1954 թ.), «Ինչի համար ես ապրում» (1959, երկուսն էլ Հ. Սեիդբեյլիի հետ), «Հեքիաթի սկիզբը» (1972), «Մենք այնքան քիչ ենք ապրում» (1973) և այլ պիեսներ, որոնք բեմադրվել են Բաքվում, Մոսկվայում և այլուր։ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը 1976 թվականին բեմադրել է Կասումովի «Գլուխդ բարձր, զինվոր» դրաման։ Կասումովը հեղինակ է «Ֆրանսիական գոբելեն» (1970 թ.) և «Իտալական խճանկար» (1972) փաստագրական վիպակների։
Ծանոթագրություններ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 278)։ |