Մատեյ Իկոնոմով
Մատեյ Սպասով Իկոնոմով (բուլղար․՝ Матей Спасов Иконо̀мов, հունվարի 7, 1871, Սոպոտ, Օսմանյան կայսրություն - մարտի 10, 1960, Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղար դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ, մանկավարժ, Բուլղարիայի մի շարք քաղաքների թատերական կոլեկտիվների հիմնադիր։ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական արտիստ (1955):
Մատեյ Իկոնոմով բուլղար․՝ Матей Спасов Икономов | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1871 |
Ծննդավայր | Սոպոտ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մարտի 10, 1960 (89 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Մասնագիտություն | դերասան |
Քաղաքացիություն | Բուլղարիա և Օսմանյան կայսրություն |
Կենսագրություն
խմբագրելՄատեյ Իկոնոմովը ծնվել է 1871 թվականի հունվարի 7-ին Սոպոտում, Պլովդիվի մարզ` քահանայի ընտանիքում։
Թատերական գործունեությունը սկսել է 1887 թվականին Սոֆիայի «Հիմք» թատրոնի բեմում։ 1892-1895 և 1897-1900 թվականներին խաղացել է կատակերգության և դրամայի թատրոնում։ 1895 թվականին թատրոն է ստեղծել Ռազգրադում։
1900-1902 թվականներին սովորել է Իտալիայում։
Ռուսեի, Սոպոտի, Կարլովոյի, Պազարջիկի և Բուլղարիայի այլ քաղաքների թատերական խմբերի կազմակերպիչներից մեկն է, շրջիկ «Ժամանակակից թատրոնի» հիմնադիր (1902-1912), որտեղ բեմադրել է Մաքսիմ Գորկիի, Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի, Հենրիկ Իբսենի, Շեքսպիրի, Ալեքսանդր Օստրովսկիի, Գերհարդ Հաուպտմանի և այլ բուլղար դրամատուրգների պիեսները։
1924 թվականին կազմակերպել է «Հայրենի բեմ» շրջիկ թատերախումբը։ Մի շարք պիեսների հեղինակ և թարգմանիչ։
Մատեյ Իկոնոմովը մահացել է 1960 թվականի մարտի 10-ին Սոֆիայում՝ 89 տարեկան հասակում։
Ընտրյալ դերեր
խմբագրել- Դժբախտը («Անտառ» Ալեքսանդր Օստրովսկի)
- Ֆեդհա Պրոտասով («Կենդանի դիակ» Լև Տոլստոյ)
- Հելմեր («Տիկնիկների տունը» Հենրիկ Իբսեն)
- Յագո («Օթելլո» Շեքսպիր)
- Բոյչո Օգնյանով («Լծի տակ» Իվան Վազով)
Ընտրյալ երկեր
խմբագրել- «Последната молба» (1899)
- «Под новото иго» (1923)
- «Баща и син» (1924)
- «Да живее лъжата» (1927)
- «Освобождение. Най-силните» (1928)
- «Съдът на Симеона» (1928)
- «За свободата», по романа «Под игом» (1933)
Գրականություն =
խմբագրել- Սովետական մեծ հանրագիտարան. - М.: Советская энциклопедия. 1969-1978.
- Большой Энциклопедический словарь. 2000.
- Энциклопедический словарь. 2009.
- Пенев П., Лекции по истории на бьлгарския драматично театьр, ч. 2, София, (1954);
- Годишник на Висшия институт по театрално изкуство «Крьстьо Сарафово», 1966, т. 11, 1968, с. 374-380.
Արտաքին հղումներ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Енциклопедия България, том 3, Издателство на БАН, София, 1982 г.
- „Голяма енциклопедия България“, БАН, т. 6 (ЗНА-КРУ), ИК „Труд“, София, 2012, ISBN 978-954-8104-28-9 / ISBN 978-954-398-141-0, с. 2120.