Մարմնի և հոգու մասին
Մարմնի և հոգու մասին (հունգ.՝ Testről és lélekről), ռեժիսոր Իլդիկո Էնյեդիի 2017 թվականին նկարահանած ֆիլմը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականին Բեռլինի 67-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ, որտեղ ֆիլմն արժանացել է մրցութային ծրագրի գլխավոր մրցանակին, ինչպես նաև Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի և էկումենիկ ժյուրիի մրցանակներին[4]։ Ֆիլմի Երևանյան պրեմիերան կայացել է 2017 թվականին Ոսկե ծիրան կինոփառատոնի ժամանակ։
Մարմնի և հոգու մասին հունգ.՝ Testről és lélekről | |
---|---|
Երկիր | Հունգարիա |
Ժանր | դրամա և ռոմանտիկ ֆիլմ[1] |
Թեմա | շփում[1] և միջանձնային հարաբերություններ[1] |
Թվական | մարտի 2, 2017, սեպտեմբերի 21, 2017, փետրվարի 23, 2017[2], փետրվարի 10, 2017 և փետրվարի 26, 2017 |
Լեզու | հունգարերեն |
Ռեժիսոր | Իլդիկո Էնյեդի |
Պրոդյուսեր | Էռնյո Մեշտերհազի, Անդրաշ Մուհի և Մոնիկա Մեչ |
Սցենարի հեղինակ | Իլդիկո Էնյեդի |
Դերակատարներ | Գեզա Մորչանի, Ալեքսանդրա Բորբեյ, Զոլտան Շնայդեր, Էրվին Նադյ, Ռեկա Տենկի, Էվա Բատա, Տամաշ Յորդան, Իտալա Բեկեշ, Zsuzsa Járó?, Պալ Մաչաի և Ջուլիա Նյակո |
Օպերատոր | Հերբայ Մատե |
Երաժշտություն | Ադամ Բոլաժ |
Պատմվածքի վայր | Բուդապեշտ |
Կինոընկերություն | Inforg-M&M Film? |
Տևողություն | 116 րոպե[3] |
On Body and Soul Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելԵրկու ինտրովերտ մարդ պատահականորեն պարզում են, որ ամեն գիշեր նրանք տեսնում են նույն երազը։ Նրանք շփոթված են, թերահավատ, մի քիչ վախեցած։ Երբ նրանք տատանվելով ընդունում են այս տարօրինակ զուգադիպությունը, փորձում են օրը ցերեկով կրկնել այն, ինչ տեղի է ունենում իրենց երազում։
Դերերում
խմբագրել- Ալեքսանդրա Բորբեյ
- Գեզա Մորչանի
- Ռեկա Տենկի
- Զոլտան Շնայդեր
- Էրվին Նադ
- Իտալա Բեկեշ
- Տամաշ Յորդան
- Էվա Բատա
- Պալ Մաչաի
Նկարահանող խումբ
խմբագրել- Պրոդյուսեր (ներ)՝ Մոնիկա Մեչ, Անդրաշ Մուհի, Էռնյո Մեշտերհազի
- Ռեժիսոր՝ Իլդիկո Էնյեդի
- Սցենարի հեղինակ՝ Իլդիկո Էնյեդի
- Օպերատոր՝ Մատե Հերբաի
- Նկարիչ՝ Իմոլա Լանգ
- Երաժշտությունը՝ Ադամ Բալաժ
- Հնչյունային ձևավորող՝ Պետեր Լուկաշ
- Մոնտաժող՝ Կարոյ Սալաի
Մրցանակներ
խմբագրել- «Ոսկե արջ» մրցանակ
- Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ
- Էկումենիկ ժյուրիի մրցանակ
- Berliner Morgenpost օրաթերթի ընթերցողների մրցանակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20200324164545/https://mubi.com/notebook/posts/when-whimsy-works
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «PRIZES AND HONOURS AT THE BERLINALE» (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 22. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Մարմնի և հոգու մասին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մարմնի և հոգու մասին»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարմնի և հոգու մասին» հոդվածին։ |