Իթոն
Իթոն (անգլ.՝ Eton. /ˈiːtən/ EE-tən), քաղաք Անգլիայում՝ Բերքշիր կոմսությունում, Թեմզա գետի ափին, Վինձոր քաղաքի դիմաց, որի հետ կապված է Վինձորյան կամրջով։ Համարվում է քաղաքացիական ծուխ, որի մեջ ներառվում է նաև Իթոն Ուիք գյուղը։ 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 4.692[2]: 1972 թվականին ընդունված տեղական կառավարման մասին օրենքի համաձայն՝ Բաքինգեմշիր պատմական կոմսության սահմաններում 1974 թվականից Բերքշիրի վարչական տարածքի մաս է կազմել[3]։ 1998 թվականից մտել է Վինձորի և Մեյդենհեդի թագավորական բորոյի (շրջանի) կազմի մեջ՝ որպես ունիտար միավոր։ Իթոնը առավելապես համբավվել է իր նշանավոր քոլեջով, որտեղ ուսանել են բազմաթիվ անվանի մարդիկ, նրանց թվում՝ արքյազններ Ուիլյամն ու Հարրին։
Բնակավայր | ||
---|---|---|
Իթոն | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Համայնք | Վինձոր և Մեյդենհեդ | |
Բնակչություն | 5122 մարդ (2021)[1] | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01753 | |
Փոստային դասիչ | SL4 | |
Պաշտոնական կայք | etontowncouncil.org.uk | |
| ||
Քաղաքի «Օլդ Իթոնիանս» ֆուտբոլային թիմը 19-րդ դարում երկու անգամ նվաճել է Անգլիայի գավաթը։
Իթոնում է գործում կարապների փրկության նպատակով հիմնադրված բարեգործական հնագույն կազմակերպությունը, որն առաջին հերթին զբաղվում է Թեմզայի, նրա հովտի ու շրջակա տարածքների վիրավորված կան հիվանդացած կարապների բուժումը ապահովելու աշխատանքներով։ Այդ կազմակերպության հովանավորներն են Ջորջ Մայքլը և Մայքլ Փարքինսոնը։
Պատկերասրահ
խմբագրել-
Հայ Սթրիթը
-
Քաղաքի առափնյան
-
Իթոնի քոլեջի շենքի ճակտոնը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Parish Profiles // 2021 United Kingdom census — Office for National Statistics.
- ↑ «Civil Parish population 2011». Neighbourhood Statistics. Office for National Statistics. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Cite legislation UK |type=act |year=1972 |chapter=70 |schedule=1 |act=Local Government Act 1972 |date=26 October 1972 |accessdate=27 December 2021
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իթոն» հոդվածին։ |