Իզիլդ Լը Բեսկո (ֆր.՝ Isild Le Besco նոյեմբերի 22, 1982(1982-11-22)[1][2][3], Փարիզ[4]), ֆրանսիացի դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ։

Իզիլդ Լը Բեսկո
ֆր.՝ Isild Le Besco
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 22, 1982(1982-11-22)[1][2][3] (41 տարեկան)
ԾննդավայրՓարիզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ, կինոռեժիսոր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և մոնտաժող
Ծնողներհայր՝ Patrick Le Besco?, մայր՝ Catherine Belkhodja?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքisildlebesco.fr
 Isild Le Besco Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իզիլդը դերասանուհի և լրագրող Կատրին Բելհոջայի (ֆր.՝ Catherine Belkhodja) դուստրն է։ Մայրն ուզում էր, որ նա կամ նրա քույրը՝ Մայվեն, դառնան կինոասատղ, և այս գործում հաջողության է հասել վերջինս[5]։

Նա սովորել է դերասանական դպրոցում, իսկ 8 տարեկանից արդեն խաղացել է Ֆրանսիս Ժիրոյի «Lacenaire» ֆիլմում[5], չնայած որ նշված չի եղել տիտրերում։

Իզիլդը պաշտոնապես կինոյում առաջնաելույթ է ունեցել 13 տարեկանում՝ Էմմանուել Բերկոյի «Արձակուրդներ» (Les Vacandes, 1997) կարճամետրաժ ֆիլմում[5][6], որը ընտրված էր Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում[6]։ Այնուհետև Բերկոն կրկին կանչել է նրան, որպեսզի «La Puce» («Կույս», 1998 թվական) սկանդալային կարճամետրաժ ֆիլմում խաղա գլխավոր դեր[5]։ Այս ֆիլմով Իզիլդը որոշակի ճանաչում է ձեռք բերել ոչ միայն իր հայրենիքում, այլև Գերմանիայում[7] (մեծ մասամբ Arte ֆրանկո-գերմանական հեռուստաալիքով ցուցադրվելու շնորհիվ)։

Դերասանուհուն իսկապես հայտնի է դարձրել Բենուա Ժակոյի «Մարկիզ դը Սադ» ֆիլմը, որտեղ նա խաղացել է Դանիել Օթոյի հետ հավասար։ Նաև շատ հաջողակ է եղել «Ռոբերտո Զուկո» ֆիլմը (2001 թվական, սերիական մարդասպան Ռոբերտո Զուկոյի մասին), և այս երկու ֆիլմերի համար նա առաջադրվել է «Սեզար» կինոմրցանակի՝ առավել խոստումնալից դերասանուհի անվանակարգում[5]։

2003 թվականին, երբ Լը Բեսկոն ընդամենը 21 տարեկան էր, առաջնաելույթ է ունեցել որպես «Մանկական տարիֆ» ֆիլմի ռեժիսոր[5][8]։ Ընդ որում, ֆիլմի սցենարը նա գրել էր 16 տարեկանում և դեռ այդ ժամանակ Փարիզի փառատոնում ստացել է պատանեկան մրցանակ լավագույն սցենարի համար[6]։

Ընտանիք և անձնական կյանք խմբագրել

Նրա չորս եղբայրները և քույրերը եղել են դերասաններ, որոնցից առավել հայտնի է նրա ավագ քույրը՝ Մայվեն, որը այնպիսի ֆիլմերի ռեժիսոր է, ինչպիսիք են «Դերասանների պարահանդեսը» և «Պոլիս»[8]։

Իզիլդ Լը Բեսկոն ապրում է Նիկոլյա Իդիրոգլուի (ֆր.՝ Nicolas Hidiroglou) հետ։ 2009 թվականին նրանք ունեցել են որդի՝ Ուիլսը[8][9]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1017437238 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Isild Le Besco - La biographie de Isild Le Besco avec Gala.fr» (ֆրանսերեն). Gala.fr. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Isild Le Besco» (ֆրանսերեն). Premiere.fr. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին. {{cite web}}: Text "People" ignored (օգնություն); Text "Premiere.fr" ignored (օգնություն)
  7. «Bette Davis, Isild Le Besco & Nicolas Hidiroglou» (ֆրանսերեն). Arte. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին. {{cite web}}: Text "Bette Davis" ignored (օգնություն); Text "Cinéma" ignored (օգնություն); Text "Court-circuit - Le magazine du court métrage" ignored (օգնություն); Text "fr - ARTE" ignored (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 «Isild Le Besco - La biographie de Isild Le Besco avec Voici.fr» (ֆրանսերեն). Voici.fr. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  9. «La comédienne Isild Le Besco, soeur de Maïwenn... est maman !». Purepeople. 2009 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզիլդ Լը Բեսկո» հոդվածին։