Մայվեն Լե Բեսկո (ֆր.՝ Maïwenn Le Besco, ապրիլի 17, 1976(1976-04-17)[1][2][3][…], Les Lilas[4][5]), ֆրանսիացի դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ։ Հայտնի է որպես Մայվեն։

Մայվեն
ֆր.՝ Maïwenn
Դիմանկար
Ծնվել էապրիլի 17, 1976(1976-04-17)[1][2][3][…] (45 տարեկան)
ԾննդավայրLes Lilas[4][5]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[6][7]
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոդերասանուհի
ԱմուսինJean-Yves Le Fur? և Լյուկ Բեսոն
Ծնողներմայր՝ Catherine Belkhodja?
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ և Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակ
ԱնդամությունCollectif 50/50?[8]
ԵրեխաներShanna Besson? և Diego Le Fur?
Կայքmaiwenn.com
Maïwenn Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Հայրն ունի վիետնամական ծագում, մեծացել է Բրետանում, իսկ մայրը՝ դերասանուհի Կատրին Բելխոջան, Ալժիրից է։ Մայվենի եղբայրն ու քույրը նույնպես դերասաններ են։

Մանկուց խաղացել է թատրոնում (1982 թվականին՝ վեց տարեկան հասակում, Շայո թատրոնում Ռոբեր Գարնեի «Հիպոլիտ» ողբերգության մեջ ստացել է Անտուան Վիտեզ դերը), նկարահանվել է կինոյում (1983 թվականին մասնակցել է Ժան Բեքերի «Սպանիչ ամառ» ֆիլմին)։

16 տարեկան հասակից Լյուկ Բեսոնի հետ միասին ապրել է ԱՄՆ-ում, որից ունեցել է աղջկան՝ Ժաննային։ Խաղացել է «Լեոն» և «Հինգերորդ տարրը» (Դիվա Պլավալագունա) բեսսոնյան ֆիլմերում։ Բեսոնի հետ հարաբերությունների խզումից և Ֆրանսիա վերադառնալուց հետո իրեն փորձել է հումորիստի և ռեժիսորի դերերում։

Որպես ռեժիսոր հաջողության է հասել՝ նկարահանելով «Ներիր ինձ» (2006) ֆիլմը, որը առաջադրվել է «Սեզար» մրցանակի երկու անվանակարգում։ Նրա հաջորդ՝ «Դերասանուհիների պարահանդեսը» (2009, Անրի Լանգլուա մրցանակ) պատկերը նույնպես հաջող էր։

Երրորդ ռեժիսորական աշխատանքը «Ոստիկանություն» ֆիլմն էր, որը առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին, ստացել է Կաննի կինոփառատոնի (2011) ժյուրիի մրցանակ և էլի մի քանի մրցանակներ։

2015 թվականին դերասանուհի Էմմանուել Բերկոն Կաննի կինոփառատոնում ճանաչվել է լավագույն դերասանուհի՝ Մայվենի «Իմ թագավորը» ֆիլմում խաղացած Թոնիի դերի համար։

Անձնական կյանքԽմբագրել

1992-1997 թվականներին ամուսնացած է եղել Լյուկ Բեսոնի հետ[9] (այլ տվյալներով՝ եղել է չգրանցված ամուսնություն), իսկ 2002-2004 թվականներին՝ անշարժ գույքի ոլորտում գործարար Ժան-Իվ Լե Ֆյուրոմի հետ։ Առաջին ամուսնությունից նա ունեցել է մեկ դուստր՝ Ժաննա Բեսոնը[10], երկրորդից՝ որդի՝ Դիեգոն։

Մայվենն ունեցել է նաև հարազատ եղբայր՝ Ժովանը (օպերատոր և վավերագրական ռեժիսոր) և քույր՝ Իզիլդը (դերասանուհի և ռեժիսոր), խորթ քույր՝ Լեոնորը ( պրոդյուսեր, սցենարիստ) և եղբայր՝ Կոլյան (1991, դերասան)։

Ֆիլմագրություն (ընտրված)Խմբագրել

Դերասանուհի

  • 1983՝ L'été meurtrier / Սպանիչ ամառ (ռեժ. Ժան Բեքեր)՝ Elle enfant
  • 1994՝ Léon / Լեոն (ռեժ. Լյուկ Բեսոն)՝ la blonde (տիտրերում՝ Ouin-Ouin)
  • 1997՝ Le Cinquième Élément / Հինգերորդ տարրը (ռեժ. Լյուկ Բեսոն)՝ Դիվա Փլավալագունա
  • 2001՝ L'Oiseau rare / Հազվագյուտ թռչուն (ռեժ. Դիդյե Ալբեր)՝ Դիանա
  • 2003՝ Haute Tension / Արյունոտ բերք (ռեժ. Ալեքսանդր Աժա)՝ Ալեքս
  • 2004՝ Les Parisiens / Փարիզեցիները (ռեժ. Կլոդ Լելուշ)՝ Շաա
  • 2005՝ Le Courage d'aimer / Սիրելու քաջություն (ռեժ. Կլոդ Լելուշ)՝ Շաա
  • 2006՝ Pardonnez-moi / Ներիր ինձ՝ Վիոլետա
  • 2009՝ Le Bal des Actrices / Դերասանուհիների պարահանդես՝ ինքն իր դերում
  • 2011՝ Polisse / Ոստիկանություն՝ Մելիսա
  • 2012՝ Télé gaucho / Ծովահենային հեռուստատեսություն (ռեժ. Միշել Լեքլերկ)՝ Յասմինա
  • 2013՝ L’amour est un crime parfait / Սերը կատարյալ հանցագործություն է (ռեժ. Առնո և Ժան-Մարի Լարեներ)՝ Աննա

Որպես ռեժիսոր և սցենարիստ:

  • 2004՝ I'm an Actrice / Ես դերասանուհի եմ
  • 2006՝ Pardonnez-moi / Ներիր ինձ
  • 2009՝ Le Bal des Actrices / Դերասանուհիների պարահանդես
  • 2011՝ Polisse / Ոստիկանություն
  • 2015՝ Mon roi / Իմ արքա

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

ԱնվանակարգերԽմբագրել

  • 2007՝ Սեզար (լավագույն առաջնաելույթային աշխատանք, ամենախոստումնալից դերասանուհի)

ԾանոթագրություններԽմբագրել