Իդինա Կիմ Մենզել (անգլ.՝ Idina Kim Menzel, մայիսի 30, 1971(1971-05-30)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկյան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի, երգչուհի և երգերի հեղինակ։

Իդինա Կիմ Մենզել
Դիմանկար
Ծնվել էմայիսի 30, 1971(1971-05-30)[1][2] (52 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
ՔաղաքացիությունԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
ԿրթությունSyosset High School?, Թիշչ արվեստի դպրոց (1992) և Circle in the Square Theatre School?
ԵրկերԲոհեմ, Wicked? և Սառցե սիրտը
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի
ԱմուսինԱարոն Լոր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքidinamenzel.com
 Idina Menzel Վիքիպահեստում

Հայտնի է դարձել ելույթ ունենալով Broadway թատրոնի բեմում։ Խաղացել է թատերական գլխավոր դերերից մեկում (1996) և էկրանային (2005) ռոք-մյուզիքլում։ Հիմնականում խաղացել է մյուզիքլներում։

Կենսագրություն Խմբագրել

Իդինա Կիմ Մենզելը ծնվել է 1971 թվականի մայիսի 30-ին հրեական ընտանիքում, Նյու-Յորքում։ Նրա նախնիները Ամերիկա եկել են Հյուսիսային Եվրոպայից և Ռուսաստանից։ Նա փոքր հասակից երազել է դառնալ երգչուհի։ 8 տարեկանում աչքի էր ընկնում վոկալով։ Իր երաժշտական կարիերան Իդինան սկսել է Նյու-Յորքի համալսարանում (որտեղ ստացել է բակալավրի կոչում, դրամատիկական արվեստ բաժնում)։ 1995 թվականին նա խաղացել է Ջոնաթան Լարսոնի «Բոհեմ» մյուզիքլում։ 1996 թվականին նրա խաղացած դերը այդ մյուզիքլում արժանացել է «Թոնի» մրցանակաբաշխության անվանակարգում, որպես «լավագույն կնոջ դերը (երկրորդական պլանում) մյուզիքլում»

2003 թվականին Մենզելը Էլֆաբի ձայնային դերն է կատարել Սթիվեն Շվարցի մյուզիքլում, որը կոչվում էր «Wicked»։ Իդինան խաղացել է բազմաթիվ ֆիլմերում։

1998 թվականին Ռեյ Չարլզը Իդինային հրավիրել է «Գենան և ընկերները» ալբոմի թողարկմանը։ Դրանից հետո Իդինան թողարկել է երեք սոլո ստուդիական և մեկ համերգային ալբոմներ։

Անձնական կյանքը Խմբագրել

2003 թվականի հունվարի 11-ին Իդինան ամուսնացել է դերասան Թեյ Դիգսի հետ[4][5][6], որի հետ նա ապրում է միասին 2013 թվականի դեկտեմբերից։ Նրանք ունեն որդի՝ Ուոքեր Նաթանիել Դիգզը, որը ծնվել է 2009 թվականին։

2017 թվականի սեպտեմբերին Իդինան ամուսնացել է դերասան Աարոն Լորի հետ[7], որի հետ նա հանդիպում էր երկու տարի նախքան հարսանիքը[8]։ 2015 թվականի օգոստոսին զույգը տուն է գնել Էնսինոյում (Լոս Անջելես)[9]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 NewsdayMelville, USA: Altice USA, 1940. — ISSN 0278-5587; 2643-9417
  4. «Hitched: Idina Menzel and Taye Diggs»։ Variety։ հունվարի 30, 2003։ Վերցված է օգոստոսի 31, 2008 
  5. Nudd Tim (դեկտեմբերի 11, 2013)։ «Taye Diggs & Idina Menzel Split»։ People։ Վերցված է դեկտեմբերի 11, 2013 
  6. «Idina Menzel and Taye Diggs finally finalise their divorce - Daily Mail Online»։ Mail Online 
  7. Idina Menzel Marries Rent Costar Aaron Lohr
  8. «Idina Menzel ditches brunette hair for blonde makeover»։ Վերցված է 2015-09-07 
  9. Trulia։ «Inside Idina Menzel and Aaron Lohr's Encino Mansion»։ Վերցված է 2015-09-07 

Աղբյուրներ Խմբագրել