Իդա Տյորնստրյոմ

շվեդ գրող և նկարիչ

Իդա Ալբերտինա Տյորնստրյոմ (շվեդ.՝ Ida Albertina Törnström, մարտի 24, 1862(1862-03-24)[1][2], Գյոթեբորգ[1] - օգոստոսի 26, 1949(1949-08-26)[1][2], Գյոթեբորգ[1]), շվեդ գրող, մանկավարժ և նկարիչ։

Իդա Տյորնստրյոմ
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1862(1862-03-24)[1][2]
ԾննդավայրԳյոթեբորգ[1]
Մահացել էօգոստոսի 26, 1949(1949-08-26)[1][2] (87 տարեկան)
Մահվան վայրԳյոթեբորգ[1]
Քաղաքացիություն Շվեդիա[3]
ԿրթությունԿոնստֆակ և Վալանդի գեղարվեստի դպրոց
Մասնագիտությունգրող, նկարչուհի, գծանկարիչ և նկարչության ուսուցիչ
Ծնողներհայր՝ Կառլ Յոհան Էմանուել Տյորնստրյոմ
 Ida Törnström Վիքիպահեստում

Գրող Աննա Տյորնստրյոմի քույրը։

Կենսագրություն խմբագրել

Իդա Տյորնստրյոմը ծնվել է 1862 թվականին, Գյոթեբորգում[4], Կառլ Յոհան Էմանուել Տյորնստրյոմի և Ալբերտինա Ստրյոմբերգի ընտանիքում։ Իդան իր հայրիկի հետ, որը ծովային կապիտան էր, 1875 թվականին ուղևորվել է Անգլիա և Կանադա։ Հայրենիք վերադառնալուց հետո ավարտել է Գյոթեբորգի դպրոցը։ Ուսումը շարունակել է Ստոկհոլմի տեխնիկական դպրոցում, այնուհետև Ռեյնոլդ Կալմանդերի, Կառլ Ուլոֆ Լարսոնի և Բրունո Լիլիեֆորսի հետ միասին 1886-1889 թվականներին սովորել է Գյոթեբորգի Վալանդի գեղանկարչության դպրոցում։

 
«Աստեղնագործող կինը», հեղինակ՝ Իդա Տյորնստրյոմ

1891 թվականի ամռանը Տյորնստրյոմը բնակվել է Պորտուգալիայում և Ֆրանսիայում, որտեղ որոշ ժամանակ անցկացրել է Գրեյում՝ Փարիզ մեկնելուց առաջ։ Ֆրանսիայի մայրաքաղաքում սովորել է ֆրանսիացի նկարիչ Անրի Ժերվեի մոտ։ 1892 թվականին վերադարձել է հայրենի քաղաք, որտեղ մասնավոր նկարչության դասեր է տվել։ 1896 թվականից Գյոթեբորգի Կելբերգյան կանանց դպրոցում աշխատել է որպես նկարչության ուսուցիչ, 1908 թվականից՝ իր ուսուցչական սեմինարիայում, 1908–1913 թվականներին՝ Սիգրիդ Ռուդեբեկի դպրոցում, իսկ 1909–1912 թվականներին՝ Գյոթեբուրգի կանանց ժողովրդական դպրոցում։ Սյոլվե կեղծանունով (շվեդ.՝ Sölve նա հրատարակել է իր բանաստեղծությունների ժողովածուները` 1900 թվականին Dikter[5] և 1922 թվականին՝ Rhytmisk trollmakt, Samlade dikter[6]): Բացի այդ, նրա գործերը տպագրվել են ամսագրերում և ամենօրյա մամուլում։

Իդան և նրա քույրը 1906 թվականին Varia ամսագրում հրապարակել են Kring sekelskiftet («Դարի սահմանագծին») տեքստը։ Նրանց ճանապարհորդական հիշողությունները և Գյոտեբորգի լուսանկարները տպագրվել են 1937 թվականին[7]։

Տյորնստրյոմի նկարներում ընդգրկված են Շվեդիայի և Դանիայի քաղաքային բնապատկերները, ինչպես նաև անտառային բնապատկերները։ Նրա նկարները 1892 թվականին ցուցադրվել են Փարիզյան սալոնում, իսկ 1913 թվականին նա մասնակցել է Վիեննայում անցկացվող շվեդ նկարիչների ցուցահանդեսին։ 1911 թվականին մասնակցել է Արվեստի ակադեմիայի ցուցահանդեսներին, 1917 թվականին՝ Լիլովալցի արվեստի դահլիճում, ինչպես նաև Լունդում, Հելսինգբորգում և Գյոթեբորգում։ Տրյոնստրյոմը ստեղծել է մի քանի գրքույկ և ավարտել մի քանի նկարազարդման պատվերներ, ներառյալ Վիկտոր Ռուդբերգի «Մանկության պոեզիան» բանաստեղծությունը։ Տրյոնստրյոմի գործերը ցուցադրվում են Ստոկհոլմի ազգային թանգարանում[8] և Գյոթեբորգի քաղաքային թանգարանում[9]։

Իդա Տյորնստրյոմը մահացել է 1949 թվականին, Գյոթեբորգում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://rkd.nl/explore/artists/467005
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  4. 4,0 4,1 «Ontdek schilder, tekenaar Ida Törnström». rkd.nl (հոլանդերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  5. Libris
  6. Rhythmic magic: collected poems, record at Libris
  7. Törnström, Ida Kring sekelskiftet : reseminnen och Göteborgsbilder. — 1937.
  8. «Nationalmuseum - Ida Törnström». emp-web-84.zetcom.ch. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  9. «Törnström, Ida :: person». samlingar.goteborgsstadsmuseum.se (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Տյորնստրյոմ» հոդվածին։