Իդա Վիտալե (իսպ.՝ Ida Vitale,նոյեմբերի 2, 1923(1923-11-02)[2][1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[1]), ուրուգվայցի բանաստեղծուհի, թարգմանիչ, ակնարկագիր և գրականագետ, «էսենցիալիստական» պոեզիայի ներկայացուցիչ և «45-րդ սերնդի» վերջին կենդանի ներկայացուցիչը Ուրուգվայի գրականության մեջ։ Նրա բանաստեղծությունները, որոնք հետևում են ամերիկյան բանաստեղծական ավանգարդի ավանդույթին, բնութագրվում են սիմվոլիզմի մեջ մարմնավորված և ուշադիր վերաբերմունքի և կոնցեպտուալ հստակ մարմնավորման միջև կապով[6]։ Բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր, այդ թվում՝ Սերվանտեսի մրցանակի (2018), որին արժանացել է «իր լեզվի համար, որն ամենաճանաչվածներից մեկն է իսպանախոս երկրներում»[7]։

Իդա Վիտալե
իսպ.՝ Ida Vitale[1]
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 2, 1923(1923-11-02)[2][1] (100 տարեկան)
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ[1]
Քաղաքացիություն Ուրուգվայ
Մասնագիտությունգրող, գրական քննադատ, ուսուցչուհի, բանաստեղծուհի և թարգմանչուհի
ԱմուսինEnrique Fierro?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներClaudio Rama Vitale?
 Ida Vitale Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Իդա Վիտալեն Ուրուգվայում իտալացի էմիգրանտների չորրորդ սերնդի ներկայացուցիչ է։ Մեծացել է մի ընտանիքում, որն իր հայացքներով համարվում էր մշակութային և կոսմոպոլիտ։ 95 տարեկանում նա հիշում էր իր մանկությունից, որ ամեն օր տուն էին բերում չորս թերթ, որոնք ունեին մշակույթին նվիրված էջեր, որտեղ սովորաբար բանաստեղծություններ էին տպագրվում[8]։

Վիտալեն հումանիտար գիտություններ է ուսումնասիրել Ուրուգվայում, որից հետո դասախոս և լրագրող է աշխատել մի քանի թերթերում, մասնավորապես համագործակցել է «Marcha» շաբաթաթերթի հետ։ 1962-1964 թվականներին վարել է ուրուգվայական «Epoca» թերթի գրական բաժինը, ինչպես նաև եղել է «Clinamen» ամսագրի համատնօրեն և «Maldoror» ամսագրի ղեկավարության կազմում։ 1973 թվականին Ուրուգվայում բռնապետական ռեժիմի հաստատումից հետո Վիտալեն 1974 թվականին արտագաղթել է Մեքսիկա[8], որտեղ հանդիպել է Օկտավիո Պասին, որը մտցրել է Վիտալեին «Vuelta» ամսագրի խմբագրական խորհուրդ։ Վիտալեն մասնակցել է նաև «Uno Más Uno» թերթի ստեղծմանը և դասավանդել «El Colegio de México»-ում՝ Մեքսիկայի հումանիտար գիտությունների կարևորագույն կենտրոններից մեկում։ Մեքսիկայում իր կյանքի ընթացքում Վիտալեն գրքեր է թարգմանել «Fondo de Cultura Económica» հրատարակչական խմբի համար, հանդես է եկել դասախոսություններով և համագործակցել բազմաթիվ թերթերի հետ։ 1984 թվականին Իդա Վիտալեն վերադարձել է Ուրուգվայ, ղեկավարել է «Jaque» շաբաթաթերթի մշակույթի բաժինը, բայց երկու տարի անց կրկին արտագաղթել է, այս անգամ՝ ԱՄՆ[8]։ 1989 թվականին հաստատվել է Օստինում (Տեխաս նահանգ) իր երկրորդ ամուսնու՝ բանաստեղծ Էնրիկե Ֆիերոյի հետ, որը պարբերաբար մեկնում էր Ուրուգվայ։ 2010 թվականին Վիտալեն արժանացել է Ուրուգվայի Հանրապետական համալսարանի «honoris causa» աստիճանի։ 2016 թվականին ամուսնու մահից հետո Իդա Վիտալեն վերադարձել է Մոնտեվիդեո, որտեղ այժմ ապրում է[8]։

Անձնական կյանք

խմբագրել

1950 թվականին ամուսնացել է գրականագետ Անխել Ռամայի հետ, ամուսնությունից ունեցել են դուստր՝ ճարտարապետ Ամպարո Ռամա Վիտալեն, և որդի՝ տնտեսագետ Կլաուդիո Ռամա Վիտալեն, համապատասխանաբար, 1951 և 1954 թվականներին։ Իդա Վիտալեի երկրորդ ամուսինը բանաստեղծ Էնրիկե Ֆիերոն էր (1941-2016)։

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել
  • 2009՝ IX Օկտավիո Պազ պոեզիայի և էսսեների միջազգային մրցանակ (Ռամոն Սիրաուի հետ համատեղ)[9]
  • 2014՝ Ալֆոնսո Ռեյեսի միջազգային մրցանակ[10]
  • 2015՝ Ռեյնա Սոֆիայի մրցանակ իբերա-ամերիկյան պոեզիայի համար[11]
  • 2016՝ Ֆեդերիկո Գարսիա Լորկա պոեզիայի միջազգային մրցանակ[12]
  • 2017՝ Մաքս Յակոբի մրցանակ[13]
  • 2018՝ Գվադալախարա գրքի միջազգային ցուցահանդեսի մրցանակ ռոմանական լեզուներով գրականության համար[14]
  • 2018՝ Սերվանտեսի մրցանակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Authority file of the National Library of Uruguay (իսպ.)
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 https://www.lanacion.com.ar/cultura/ida-vitale-cumple-hoy-cien-anos-nid02112023/
  4. https://theconversation.com/la-poesia-de-ida-vitale-esta-en-permanente-dialogo-con-la-literatura-universal-216041
  5. https://www.bbc.com/news/world-50042279
  6. «Premio Cervantes 2018: la poeta uruguaya Ida Vitale, ganadora». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. «Ida Vitale, premio Cervantes 2018». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Ida Vitale: «La poesía es para todos, no puede ser especializada o recóndita»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. «Ramon Xirau e Ida Vitale ganan el Premio Octavio Paz de Poesía y Ensayo». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. «Recibe la poeta Ida Vitale el Premio Internacional Alfonso Reyes» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. «La uruguaya Ida Vitale, premio Reina Sofía de poesía Iberoamericana». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  12. «La poeta uruguaya Ida Vitale, premio de Poesía Federico García Lorca». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  13. «Les Amis de Max Jacob.Prix Max Jacob au CNL» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  14. «Ida Vitale gana el premio de la Feria del Libro de Guadalajara 2018». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Վիտալե» հոդվածին։