Իգոր Եվդոկիմովիչ Տուրչին (ուկր.՝ Ігор Євдокимович Турчин, նոյեմբերի 16, 1936(1936-11-16), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 7, 1993(1993-11-07), Բուխարեստ, Ռումինիա), հանդբոլի ուկրաինացի մարզիչ, եղել է խորհրդային, այնուհետև Ուկրաինայի ազգային հավաքականների մարզիչ 1973 թվականից մինչև 1993 թվականը[1], նվաճել է Օլիմպիական խաղերի երեք և աշխարհի առաջնությունների հինգ մեդալ[2][3]: ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1971), մանկավարժական գիտությունների դոկտոր։ Ամենահաջողակ մարզիչը հանդբոլի պատմության մեջ։ Սպորտում ունեցած ակնառու ձեռքբերումների համար Տուրչինն ու իր «Սպարտակ» (Կիև) թիմն ընդգրկվել են Գինեսի ռեկորդների գրքում։

Իգոր Տուրչին
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`մարզիչ, ֆուտբոլային մարզիչ և հանդբոլիստ
Երկիր`Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ`նոյեմբերի 16, 1936(1936-11-16)
Ծննդավայր`Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ`նոյեմբերի 7, 1993(1993-11-07) (56 տարեկան)
Մահվան վայր`Բուխարեստ, Ռումինիա

ԿենսագրությունԽմբագրել

1959 թվականին Տուրչինն սկսել է աշխատել սկսնակների խմբի հետ, որոնցից 1962 թվականին ստեղծել է «Սպարտակ» (Կիև) ակումբը[4]: Ակումբը 20 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1969-1988), 13 անգամ հաղթել է Եվրոպայի Չեմպիոնների լիգան (1970-1973, 1975, 1977, 1979, 1981, 1983, 1985–1988)[1][5]: 1976 թվականին ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիչ։

ԽՍՀՄ կանանց հավաքականն Իգոր Տուրչինի գլխավորությամբ զբաղեցրել է առաջին տեղը Մոնրեալում (1976) և Մոսկվայում (1980) կայացած Օլիմպիական խաղերում, նվաճել բրոնզե մեդալ Սեուլում (1988), երկու անգամ հաղթել աշխարհի առաջնություններում (1982, 1986), 1975 և 1978 թվականներին դարձել է աշխարհի առաջնության արծաթե, 1973 թվականին՝ բրոնզե մեդալակիր։

Իր կարիերայի սկզբում Տուրչինը մարզել է նաև սեղանի թենիս խաղացողների, և նրա սանը դարձել է Ուկրաինական ԽՍՀ չեմպիոն[4]։

1965 թվականին Իգոր Տուրչինն ամուսնացել է ենթականերից մեկի՝ Զինաիդա Ստոլիտենկոյի հետ: Նրանք ունեցել են մեկ դուստր` Նատալյան (ծնվել է 1971 թվականին) և մեկ որդի` Միխայիլը (ծնվել է 1983 թվականին): Նատալյան մոր հետ խաղացել է Կիևի «Սպարտակում», իսկ Միխայիլն զբաղվել էբասկետբոլով[6]: Կյանքի վերջին տարիների ընթացքում նա կրել է սրտի մի քանի կաթված: Տուրչինը Նորվեգիայում բարդ վիրահատություն է տարել, որի արժեքը (25 հազար դոլար) վճարել է նորվեգական ակումբներից մեկը, որը հավաքներ է անցկացրել «Սպարտակի» բազայում։ Դրա փոխարեն Տուրչինն ութ[7] ամիս մարզել է Նորվեգիայի կանանց հանդբոլի թիմը[6]: Տուրչինը մահացել է 1993 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկության ժամանակ սրտի կաթվածից։ Նրա մահից հետո կինն ստանձնել է ամուսնու պարտականությունները` ղեկավարելով Կիևի «Սպարտակ» ակումբն ու Ուկրաինայի հանդբոլի ազգային հավաքականը[1][8]:

ՊարգևներԽմբագրել

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1976, 1980)
  • «Պատվո նշան» շքանշան (1971)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1985)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել