Իան Ջեյմս Թորփ (անգլ.՝ Ian James Thorpe, հոկտեմբերի 13, 1982(1982-10-13)[1][2], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի լողորդ։ Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր։ Չորս անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն լողորդ ՝ 1998, 1999, 2001 և 2002 թվականներին։ 2000 թվականին ճանաչվել է Ավստրալիայի տարվա լավագույն մարզիկ։

Իան Թորփ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Ian James Thorpe
Մականուն(ներ)՝Thorpedo
Մասնագիտացում՝լողորդ և ինքնակենսագիր
Երկիր՝ Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 13, 1982(1982-10-13)[1][2] (41 տարեկան)
Ծննդավայր՝Սիդնեյ, Ավստրալիա
195 սանտիմետր
Քաշ՝95 կիլոգրամ

Պարգևատրվել է Ավստրալիայի շքանշանով։

Մարզական կարիերա

խմբագրել

Լող մարզաձևով սկսել է զբաղել ութ տարեկանից։ Մարզվել է SLC Aquadot-ում Թրեյսի Մենիզեսի ղեկավարությամբ։ 13 տարեկանում փայլուն մրցելույթներ է ունեցել Ավստրալիայի առաջնությունում. հաղթել է ազատ ոճով լողի 200 և 400 մետր տարածություններում։ Միջազգային մրցասպարեզում իր նորամուտը նշել է 1997 թվականին Pan Pacific առաջնությունում։ 1998 թվականին Պերտում կայացած աշխարհի առաջնության մրցումներում ոսկե մեդալ է նվաճել 400 մ ազատ ոճում։ Առաջին անգամ համաշխարհային ռեկորդը գերազանցել է 1999 թվականին՝ 16 տարեկանում (400 մ ազատ ոճ ՝ 3:41,83)։

2000 թվականին Սիդնեյի օլիմպիական խաղերում նվաճել է հինգ մեդալ. երեք անգամ ոսկե մեդալի է արժանացել, ընդ որում՝ առաջինը 400 մ ազատ ոճում՝ գերազանցելով համաշխարհային ռեկորդը, ապա՝ ազատ ոճով 4 x 100 մ և 4 x 200 մ փոխանցումալողում։ Ոսկե մրցանակներին գումարվել են արծաթե պարգևները 200 մ ազատ ոճում և 4 x 100 մ խառը փոխանցումալողում։

2001 թվականին Ֆուկուոկայում կայացած աշխարհի առաջնությունում Թորփը դարձել է պատմության մեջ առաջին լողորդ մարզիկը, ով նվաճել է վեց ոսկե մեդալ. այն է՝ 200 մ ազատ ոճում, 400 մ ազատ ոճում և 800 մ ազատ ոճում ՝ միաժամանակ սահմանելով երեք համաշխարհային ռեկորդ, ինչպես նաև 4 x 100 մ խառը փոխանցումալողում, 4 x 100 մ և 4 x 200 մ ազատ ոճում։

2003 թվականին Բարսելոնայում կայացած աշխարհի հերթական առաջնությունում նա հաղթել է 200 մ և 400 մ ազատ ոճում, 4 × 200 մ ազատ ոճի փոխանցումալողում, ինչպես նաև արծաթե մեդալ է նվաճել 200 մ ազատ ոճում և բրոնզե մեդալ՝ 100 մ ազատ ոճում։

Աթենքի 2004 թվականի օլիմպիական խաղերը նրան ավելի շատ մեդալներ են բերել։ Ընդ որում՝ հաղթել է 200 մ և 400 մ ազատ ոճում։ Հատուկ հիշատակության է արժանի այն փաստը, որ 200 մ մրցատարածության եզրափակիչը գնահատվել է որպես դարի մրցապայքար. Թորպը, ի թիվս այլոց, հաղթել է հոլանդացի Պիտեր վան դեն Հոգենբանդին և ամերիկացի Մայքլ Ֆելփսին։ Նա նաև բրոնզե մեդալ է նվաճել 100 մ ազատ ոճում և արծաթե մեդալ՝ 4 x 200 մ ազատ ոճի փոխանցումալողում։ Աթենքի խաղերից հետո նա 15 ամիս ընդմիջում է ունեցել։

Լողի մրցասպարեզ է վերադարձել 2006 թվականին։ Սակայն որոշ ժամանակ անց հիվանդացել է մոնոնուկլեոզով, կոտրել է ձեռքը, ինչը խանգարել է նրան վերադառնալու պրոֆեսիոնալ սպորտ[4]։ 2006 թվականի նոյեմբերի 21-ին Իան Թորփը հայտարարել է իր մարզական կարիերան ավարտելու մասին. պատճառը մարզվելու մոտիվացիայի բացակայությունն էր[5]։

2007 թվականի մարտին ֆրանսիացի լրագրող Դամիեն Ռեսիոն L'Equipe թերթում հոդված է հրապարակել 2006 թվականին Թորպից վերցված փորձանմուշում տեստոստերոնի և լյուտեին հորմոնի մակարդակի բարձր լինելու մասին։ 2007 թվականի նոյեմբերին ՖԻՆԱ-ն անհիմն է հայտարարել Իանին ներկայացված դոպինգային մեղադրանքը[6]։

2011 թվականի փետրվարին նա վերադարձել է լողի մրցասպարեզ[7]։

Համաշխարհային ռեկորդներ

խմբագրել
Ամսաթիվը Մրցավայրը Մրցաձևը Արդյունքը Մինչև երբ է պահպանվել
23 օգոստոսի, 1999 թ {{{2}}}</img> Սիդնեյ 200 մ ազատ ոճ 1:46.34 րոպե մինչև 1999 թվականի օգոստոսի 24-ը
24 օգոստոսի 1999 թ {{{2}}}</img> Սիդնեյ 200 մ ազատ ոճ 1:46.00 ր մինչև 2000 թվականի մայիսի 14-ը
14 մայիսի 2000 թ {{{2}}}</img> Սիդնեյ 200 մ ազատ ոճ 1:45,69 րոպե մայիսի 15-ը, 2000 թ
մայիսի 15, 2000 թ {{{2}}}</img> Սիդնեյ 200 մ ազատ ոճ 1:45.51 ր մինչև 2000 թվականի սեպտեմբերի 17-ը



</br>{{{2}}}</img> Պիտեր վան դեն Հուգենբանդ
27 մարտի, 2001 թ {{{2}}}</img> Հոբարտ 200 մ ազատ ոճ 1:44,69 րոպե հուլիսի 25-ը, 2001 թ
25 հուլիսի, 2001 թ {{{2}}}</img> Ֆուկուոկա 200 մ ազատ ոճ 1:44.06 րոպե մինչև 2007 թվականի մարտի 27-ը



</br> </img> Մայքլ Ֆելփս
22 օգոստոսի, 1999 թ {{{2}}}</img> Սիդնեյ 400 մ ազատ ոճ 3:41.83 րոպե մինչև 2000 թվականի մայիսի 13-ը
մայիսի 13, 2000 թ {{{2}}}</img> Սիդնեյ 400 մ ազատ ոճ 3:41.33 րոպե մինչև 2000 թվականի սեպտեմբերի 16-ը
16 սեպտեմբերի, 2000 թ {{{2}}}</img> Սիդնեյ 400 մ ազատ ոճ 3:40.59 րոպե մինչև 2001 թվականի հուլիսի 22-ը
22 հուլիսի, 2001 թ {{{2}}}</img> Ֆուկուոկա 400 մ ազատ ոճ 3:40.17 րոպե մինչև 2002 թվականի հուլիսի 30-ը
30 հուլիսի 2002 թ {{{2}}}</img> Մանչեսթեր 400 մ ազատ ոճ 3:40.08 ր մինչև 2009 թվականի հուլիսի 26-ը



</br>{{{2}}}</img> Փոլ Բիդերման
26 մարտի, 2001 թ {{{2}}}</img> Հոբարտ 800 մ ազատ ոճ 7:41.59 րոպե մինչև 2001 թվականի հուլիսի 24-ը
24 հուլիսի, 2001 թ {{{2}}}</img> Ֆուկուոկա 800 մ ազատ ոճ 7:39.16 րոպե մինչև 2005 թվականի հուլիսի 27-ը



</br>{{{2}}}</img> Գրանտ Հեքեթ

Անձնական կյանք

խմբագրել

Իան Թորփը Մադրիդի «Ռեալի» երկրպագու է[8]։

2008 թվականին Թորփը ընդունվել է Սիդնեյի Մաքքուարի համալսարանի մագիստրատուրա[9]։

2010 թվականի հունիսին նա հայտնվել է Սիդնեյի օպերային թատրոնում « Մի գիշեր զմրուխտե քաղաքում» բեմադրությունում։ Թորփը խաղացել է սերիական մարդասպանի դեր[10]։ 2011 թվականի ապրիլի 29-ին նա մասնակցել է արքայազն Ուիլյամի հարսանիքին[11]։ 2014 թվականի հուլիսի 13-ին Network Ten-ի թղթակից Մայքլ Պարկինսոնին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ միասեռական է[12]։

Մրցանակներ

խմբագրել
  • 2000. Տարվա երիտասարդ ավստրալացի մրցանակ
  • 2000թ.՝ Ավստրալիայի տարվա լավագույն մարզիկ
  • 1998, 1999, 2000, 2001, 2002, 2004՝ Ասիա-Օվկիանիայի տարվա լավագույն լողորդ
  • 1998, 1999, 2001, 2002՝ տարվա լավագույն լողորդ աշխարհում

Կառավարական պարգևներ

խմբագրել
  • Ավստրալիայի շքանշան
  • Ավստրալիայի սպորտային մեդալ
  • Հարյուրամյակի մեդալ (Ավստրալիա)

Տես նաեւ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Australian Honours Search Facility
  4. «Thorpe zachorował na mononukleozę, a później złamał rękę».(չաշխատող հղում)
  5. «Thorpe zakończył karierę».
  6. «Thorpe oczyszczony z zarzutu dopingu». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 1-ին.
  7. «Thorpe wraca do sportu».
  8. Piłka Nożna PLUS Nr 8 (200) 2002
  9. «Thorpe wraca do szkoły». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 1-ին.
  10. «Thorpe zagrał rolę seryjnego mordercy w One Night in Emerald City».
  11. «Thorpe został zaproszony na ślub Williama i Kate».
  12. «Ian Thorpe - przez lata zaprzeczał, dziś ujawnił prawdę. „Nie wiedziałem czy Australia chce, by jej mistrz był gejem"». tokfm.pl. 2014 թ․ հուլիսի 13.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իան Թորփ» հոդվածին։