Պիտեր Կոռնելիս Մարտեյն վան դեն Հոգենբանդ (հոլ.՝ Pieter Cornelis Martijn van den Hoogenband[ˈpitər kɔrˈneːlɪs mɑrˈtɛin vɑndɛnˈɦoːɣə(n)bɑnt]. մարտի 14, 1978(1978-03-14)[2][3], Մաստրիխտ, Նիդերլանդներ[6]), հոլանդացի լողորդ, օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի 18-ակի չեմպիոն։ Երկու անգամ աշխարհի ռեկորդ է սահմանել ազատ ոճով 100 մ և 200 մ լողի մրցաձևերում։ 2000 թվականին ճանաչվել է աշխարհի տարվա լավագույն լողորդ, երեք անգամ՝ 1999, 2000 եւ 2004 թվականներին, ճանաչվել է Նիդերլանդների լավագույն մարզիկ։ Մասնակցել է չորս օլիմպիական խաղերի։ Մարզական մականունները՝ «Հոլանդական դելֆին», VDH (VDH), «Հոգի» (Hoogie)[7]:

Պիտեր վան դեն Հոգենբանդ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մականուն(ներ)՝VDH[1]
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 14, 1978(1978-03-14)[2][3] (46 տարեկան)
Ծննդավայր՝Մաստրիխտ, Նիդերլանդներ
Ակումբ՝ՊՍՎ Էյդհովեն
193 սանտիմետր

Ծնվել է 1978 թվականի մարտի 14-ին Մաաստրիխտ քաղաքում, մարզական ընտանիքում։ Լող մարզաձևով զբաղվել է վաղ տարիքից։ 1996 թվականին 19 տարեկան Պիտերը մասնակցել է իր առաջին օլիմպիական խաղերին, որտեղ ազատ ոճով 100 և 200 մետր լողի մրցատարածություններում զբաղեցրել է չորրորդ տեղը։ 1999 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, այդ նույն տարում Եվրոպայի առաջնությունում նվաճել է վեց ոսկե մեդալ։ 2000 թվականի օլիմպիական խաղերում նա հաղթողի հիմնական թեկնածուներից մեկն էր և իսկապես դարձել է կրկնակի օլիմպիական չեմպիոն՝ հաղթելով ազատ ոճով 100 և 200 մետր լողի մրցատարածություններում։

2000 և 2004 թվականների օլիմպիական խաղերի միջև ընկած ժամանակահատվածում վան դեն Հոգենբանդը նվաճել է 7 արծաթե մեդալ աշխարհի առաջնություններում և ևս երեք անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն։ 2004 թվականի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել 100 մ ազատ ոճում։

Վան դեն Հոգենբանդը 2008 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցել է որպես վետերան և 100 մ ազատ ոճով լողի մրցումներում զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ սահմանելով Հոլանդիայի ազգային նոր ռեկորդ այդ մարզաձևում։

Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո վան դեն Հոգենբանդն աշխատել է հեռուստատեսությունում՝ որպես մարզական մեկնաբան։ Նա մեկնաբանել է նաև 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի լողի մրցումները[8]։

Պիտեր վան դեն Հոգենբանդի անունով է կոչվել հոլանդական Էյնդհովեն քաղաքի մարզական կենտրոնի լողավազանը (Pieter van den Hoogenband Zwemstadion):

Մրցելույթները օլիմպիական խաղերում խմբագրել

Օլիմպիադան Մրցաձևը Գրաված տեղը
Բարսելոնա 1996 50 մ ազատ ոճով 9
Բարսելոնա 1996 100 մ ազատ ոճով 4
Բարսելոնա 1996 200 մ ազատ ոճով 4
Բարսելոնա 1996 4x100 մ ազատ ոճով 5
Բարսելոնա 1996 4x200 մ ազատ ոճով 8
Բարսելոնա 1996 4x100 մ համալիր լող 10
Սիդնեյ 2000 50 մ ազատ ոճով  
Սիդնեյ 2000 100 մ ազատ ոճով  
Սիդնեյ 2000 200 մ ազատ ոճով  
Սիդնեյ 2000 4x200 մ ազատ ոճով  
Սիդնեյ 2000 4x100 մ համալիր լող 4
Աթենք 2004 50 մ ազատ ոճով 17
Աթենք 2004 100 մ ազատ ոճով  
Աթենք 2004 200 մ ազատ ոճով  
Աթենք 2004 4x100 մ ազատ ոճով  
Պեկին 2008 100 մ ազատ ոճով 5
Պեկին 2008 4x100 մ ազատ ոճով 10

Անձնական կյանք խմբագրել

Վան դեն Հոգենբանդն ամուսնացել է երեք անգամ. առաջին կինը նախկին լողորդուհի Մինուչե Սմիթն էր, ումից ունեցել է մեկական դուստր և որդի, երկրորդ կինը՝ օլիմպիական բազմակի չեմպիոնուհի Ռանոմի Կրոմովիջոջոն[9], երրորդը՝ Մարի-Յոզե Կրոմանսը[10]։

Չնայած մարզական կատաղի մրցակցությանը՝ վան դեն Հոգենբանդը մտերիմ հարաբերություններ է պահպանել ավստրալացի անվանի լողորդ Յան Տորպի հետ[11][12][13][14][15][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 https://pantheon.world/profile/person/Pieter_van_den_Hoogenband
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 https://www.eindhoven.nl/sites/default/files/2017-11/2008%20Pieter%20van%20den%20Hoogenband.pdf
  5. 5,0 5,1 https://www.brabant.nl/-/media/74f528e0d35e4e768d27179fe306b517.pdf?la=nl
  6. «Pieter van den Hoogenband Bio, Stats, and Results». Olympics at Sports-Reference.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
  7. Cite Sports-Reference |url=https://www.sports-reference.com/olympics/athletes/va/pieter-van-den-hoogenband-1.html |title=Pieter van den Hoogenband |access-date=8 September 2016 |archive-url=https://web.archive.org/web/20200417105213/https://www.sports-reference.com/olympics/athletes/va/pieter-van-den-hoogenband-1.html |archive-date=2020-04-17
  8. Pieter van den Hoogenband : Swimming Retrieved 2 December 2016
  9. Pieter van den Hoogenband wil nog niet samenwonen met Ranomi. ad.nl. 25 April 2013
  10. Pieter Van den Hoogenband Vandaag Nog Een Keer Getrouwd Արխիվացված 2016-12-02 Wayback Machine Retrieved 2 December 2016
  11. 好对手=好朋友--世界游泳传奇索普与霍根班德 Retrieved 30 August 2016
  12. Australian swimmer Ian Thorpe’s gay revelations earn praise, support Retrieved 30 August 2016
  13. Pieter van den Hoogenband says "struggling" Ian Thorpe too slow for 100m Retrieved 1 November 2016
  14. Swimmer Ian Thorpe reaches his race weight as he continues preparations for competitive comeback Retrieved 1 November 2016
  15. 游泳明星霍根班德:我会想念索普 他还是有实力 Retrieved 1 November 2016
  16. Hoogie wants Thorpe to win 100m gold Արխիվացված 2018-02-06 Wayback Machine Retrieved 2 December 2016

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր վան դեն Հոգենբանդ» հոդվածին։